Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

17/09/2019 schedule20:30

Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած  ընտանիքները Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստացան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։   Շիրակի մարզի 6 համայնք էր ընդգրկվել ծրագրում՝ Մարմաշեն խոշորացված համայնքի Շիրակ գյուղը, Ախուրյան համայնքից Հովիտը, Կամոն, Բասենը, Ջրառատը, Կառնուտը: Դրամական աջակցությունը տրամադրվեց ընտանիքի յուրաքանչյուր անդամի թվով: Ընդհանուր հաշվով 906 ընտանիքի 4 600 անդամներից յուրաքանչյուրը ստացավ 32 575 դրամ: Շիրակի մարզին հատկացված դրամական աջակցության չափը կազմեց  150.040.450  դրամ:

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն այդ ընտանիքներին ընտրել է Շիրակի մարզպետարանի  կողմից տրամադրված տվյալներով: Դրամական աջակցությունից օգտվեցին բերքի 75-ից 100 տոկոսը կորցրած ընտանիքները:

«Երբ որոշվեցին այդ տուժած համայնքները, ԿԽՀԸ Շիրակի մարզային մասնաճյուղի կամավորների կողմից այդ համայքներում իրականացվեց մոնիտորինգ, որպեսզի մեկ անգամ եւս հստակեցվեր, թե արդյո՞ք այն գրանցումները, որոնք կատարվել էին գյուղացու կրած տույժերի մասով, համապատասխանում են իրականությանը: Հիմա արդեն սկսել ենք գումարների բաշխումը, օրական 30-ից 40 ընտանիքի տրամադրում ենք այդ դրամական աջակցությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Մադոյանը:

Բասենում կարկտահարությունից տուժել է 266 տնտեսություն: Հունիսի 27-ին տեղացած կարկուտը գյուղն ավերել է 100 տոկոսով: Բասենցիներն այսօր ստացան դրամական աջակցությունը, սակայն նշեցին, որ հատկացված գումարով ոչինչ անել չեն կարողանա: Ընտանիքներ կան, որոնք վարկային պարտավորությունները կատարելու համար կովերին մորթել, վաճառել են: «Էլ վարկ է չեն տալըմ, որ վերցնեմ նորանց, վարեմ ցանեմ: էս գումարն որ տվին, ապրին, բվայց էսի հարց չի լուծե, ես սալյառկա առնիմ, սերմացու առնիմ, ուտելու ալուր առնիմ, թե պարտք ու վարկը տամ, ես չիդեմ ինչ բդի ենեմ»,-ասաց Բասենի բնակիչներից մեկը:

«Եկան մարզպետարանից հաշվարկ էրեցին, ես միլիոնիմ տույժ էի քաշել, բայց հմի կուտան ի՞նչ, ոչ սերմացու տվին, ոչ բան, հեչ բան չերին»,-բասենցի մի տիկնոջ բողոքին ի պատասխան համագյուղացիները բացատրեցին, որ այս օգնությունը ոչ թե կառավարությունից է, այլ Կարմիր Խաչից: Կառավարության օգնությունը դեռ ուշանում է: Բասենի վարչական ղեկավար Ռոման  Համայակյանն ասաց, այդ գումարի օր առաջ տրամադրումը շատ կարեւոր է: «Կառավարությունից դեռեւս աջակցություն չի ստացվել, դեռ քննարկում են, բայց էդ աջակցությունն էլ շատ կարեւոր է, որովհետեւ էսօր գյուղացին կանգնած է աշնանացան սկսելու խնդրի առաջ, նաեւ սերմացուի խնդիր կա: Էս պահին եթե սերմացուն չկա, գոնե գումարը լինի, մարդիկ սերմացու ձեռք բերեն, հաջորդ տարվա համար աշխատանք սկսեն»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Շիրակի մարզում կարկտահարվել է 52 համայնք, ցրտահարվել 4-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1934 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել