Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ:գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից՝ մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վիճաբանությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել
Սա հավակնոտ մարտահրավեր էր․ ՀՀ հրաձգության ֆեդերացիային է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը
Երկրաշարժ Ադրբեջանում
Դավիթ Խուդաթյանը Գորիսում ծանոթացել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին
Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը
Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր
Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ
Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար
Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ
Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով
Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել
Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները
Բարով եք եկել, մաղթում եմ դիպուկ հրաձգություն․ վարչապետի ելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից․ Ամերիաբանկը` հեղինակավոր Los Angeles Times-ում
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Արտակ Հանեսյանը ներկայացրել է Ամերիաբանկի կայացման ուղին
TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ
ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը
Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան
Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP
«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել
Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի
Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ
Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին
Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ
ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը
ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները
«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով
Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին
Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT