Ես հիմա ո՞ւմ գնամ-խնդրեմ՝ երաշխավորի․ դատարանը Սեյրան Օհանյանին թույլատրեց բուժման նպատակով բացակայել երկրից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանին խնդրեց Սեյրան Օհանյանին թույլատրել բուժման նպատակով երկշաբաթյա ժամկետով մեկնել Գերմանիայի Դաշնություն։

Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական կենտրոնից ուղարկված հրավերի բնօրինակն ու հայերեն թարգմանած օրինակը․

«Նկատի ունելավ, որ դուք մինչեւ հոկտեմբերի 7-ն եք հետաձգում դատական նիստը, իսկ պարոն Օհանյանի հրավերում նշված է, որ նա հոկտեմբեր 21-ի առավոտյան գտնվի հիվանդանոցում, խնդրում եմ, երկշաբաթյա ժամկետով թույլատրել բացակայել Հանրապետությունից։ Բուժումը կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ պարոն Օհանյանը անցնում է համապատսխան զննությունը եւ այդ կապակցութամբ հենց ԲԿ-ից է ուղարկված հրավերը»,- ներկայացրեց Պետրոսյանը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, դիմելով Օհանյանի պաշտպանին, ասաց, որ համապատասխան հրավերում խնամքի սկիզբը նախատեսված է սույն թվականի հոկտեմբերի 21-ից, այսինքն՝ դեռեւս առկա է բավարար ժամանակ։ Դանիբեկյանը Սեյրան Օհանյանի պաշտպանից հետաքրքրվեց այն, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ցանկություն է հայտնել իրեն՝ նախագահող դատավորին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Պետրոսյանը հնարավոր համարո՞ւմ է նախքան այդ միջնորդության լուծումը քննարկել այլ միջնորդություն։

Ինեսա Պետրոսյանը պատասխանեց, որ, նկատի ունենալով առողջական վիճակի հետ կապված հանգամանքը եւ նաեւ այն, որ Օհանյանը նախ պետք է մուտքի թույլտվություն ստանալու համար դիմի դեսպանատուն, անցնի համապատասխան ընթացակարգերով, պետք է հավելյալ մի քանի օրվա թույլտվություն՝ այդ գործողությունները հասցնելու եւ ճիշտ ժամանակին բժշկական կենտրոնում լինելու համար։

Նախագահող դատավորը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին հարցրեց՝ վերջինիս միջնորդությունը չքննարկած լինելու պայմաներում հնարավոր համարո՞ւմ է քննարկել այլ միջնորդություն։ Ալումյանը պատասխանեց, որ քանի դեռ Դանիբեկյանը վարույթում է, այս եւ ցանկացած հարց լուծելու որեւէ խոչընդոտ չկա։ Պաշտպանները միացան Ինեսա Պետրոսյանի միջնորդությանը։ Միացավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Երբ դատարանը մեղադրող կողմի դիրքորոշումը լսելու նպատակով դիմեց դատախազներին՝ Ռոբերտ Քոչարյանը տեղից արձագանքեց․ «Մտածելու բան էլ կա՞, ուղղակի ամոթ է»։

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ Սեյրան Օհանյանին բուժման մեկնելու հնարավորություն տալու սկզբունքային առարկություն չունեն, սակայն պետք է ունենան երաշխիքներ, որ նա վերադառնալու է նշված ժամկետում, դրա համար անհրաժեշտ է այլ խափանման միջոցի կիրառում, մասնավորապես՝ անձնական երաշխավորություն խափանման միջոց։

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը եւս չառարկեց քննության առնել Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը, սակայն միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ միջնորդությունը պետք է քննարկվի մինչեւ ինքնաբացարկի միջնորդությունը․

«Պարոն Օհանյանի պաշտպանի միջնորդությունը պետք է քննվի ինքնաբացարկի միջնորդությունից առաջ, եթե Հայկ Ալումյանը չի պնդի այդ միջնորդությունը, որովհետեւ վստահ եմ՝ եթե պարոն Օհանյանի միջնորդությունը քննության առնեք, վաղը պաշտպանության կողմը որպես քրեադատավարական օրենքի խախտում դրա մասին կնշի, այսօր ասում է՝ չեմ անի, բայց կարող է անել»,- նկատեց Սաֆարյանը։

Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը համաձայնեց Սեդա Սաֆարյանի մտահոգության հետ։ Նա նաեւ ասաց, որ անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ՝ Օհանյանի հետ վերադառնալու հանգամանքն ապահովելու համար։

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ տուժող կողմի մտավախությունները տեղին չեն, քանի որ Հայկ Ալումյանը որեւէ առարկություն չուներ, որ մինչեւ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկվի իրենց միջնորդությունը։ Բացի այդ, Պետրոսյանն ասաց, որ եթե մեղադրող կողմը անձնական երաշխավորության խնդիր է առաջ քաշում, իրենք դա կքննարկեն եւ հարցը կլուծեն։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ե՞րբ է վերադառնալու Գերմանիայից։ Օհանյանը պատասխանեց․

«Կախված է աշխատանքներից, որն իմ պրոտեզի վրա իրականացնելու են բժիշկները, նշված է մեկ-երկու շաբաթ, կարծում եմ, որ ընդհանուր 15 օր, ինչքան շուտ լինի, այնքան շուտ կգամ, մտահոգություններ կան, բայց իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավելի են, իմ ընտանիքը այստեղ է։ Դուք երաշխավորեք, դատարանը թող երաշխավորի, ո՞ւմ ես հիմա գնամ-խնդրեմ՝ երաշխավորի եւ ինչի՞ համար գնամ խնդրեմ»,- արձագանքեց Օհանյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին հայտարարեց, որ միջնորդությունը ձեւակերպելու համար իրեն ժամանակ է պետք, բայց ինքը չառաջարկեց քննարկել նիստը հետաձգելու հարց․

«Ես չեմ միջնորդել էսօր դատական նիստը ավարտել։ Ես ասել եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ձեւակերպելու համար անհրաժեշտ է մեկ օր, երբ կտաք այդ մեկ օրը՝ նշանակություն չունի։ Իսկ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի եղել, դատարանի կողմից նիստը հետաձգելու որոշում չի եղել, եւ կարծում եմ՝ պետք չէ ստեղծել տպավորություն, թե մեր շահերի մեջ կա որեւէ հակասություն»։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ առկա է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, եւ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը, որը չի ենթադրում այլ խափանման միջոցի կիրառում։ Դատարանը բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրեց նրան Հայաստանի Հանրապետությունից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչեւ նոյեմբերի 4-ը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6436 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև