Երևան
12 °C
Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում կազմակերպված տոնակատարությանը մասնակցել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ի թիվս այլ հարցերի՝ Սուքիասյանը խոսեց նաեւ Ամուլսարի հանքի շահագործման մասին:
Ինչպե՞ս եք վերաբերում Ամուլսարի հանքի շահագործմանը հարցին Սուքիասյանը պատասխանեց՝ փայլուն.
«Ես Ամուլսարի շահագործմանը շատ փայլուն եմ վերաբերում: Ես շատ եմ կարդում եւ գիտեմ, որ աշխարհում՝ Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, շատ լավ ու հզոր կազմակերպություններ կան, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են եւ իրենց երկրներին մեծ եկամուտ են բերում: Ես, որպես բիզնես հանրության ներկայացուցիչ ուսումնասիրելով այդ կազմակերպության պատմությունը, հասկացա, որ էն կազմակերպությունը, որը որ մասնավոր է, վերջին անգամ նրան պատվեր են տվել, նա 2 ցանկություն է ունեցել. կա՛մ էնպես անի, որ հետո Ամուլսարն իրեն հետագայում պատվերներ տա, կա՛մ մեր պետությանը գցի շղթայված ցանկությունների շրջանակ, որ պետությունը ստիպված լինի եւս 2-րդ, 3-րդ պատվերը տալ»,-ասաց Սուքիասյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե հանքի շահագործումը լուրջ ռիսկեր է առաջ բերում, գործարարը պատասխանեց, որ բնապահպանական խնդիրներն Ամուլսարի պարագայում պետք է թողնել մասնագիտական ինստիտուտներին:
Խոսելով ՀՀ-ի տնտեսության ոլորտում վերջին 1 տարում տարված քաղաքականության մասին՝ Սուքիասյանն ասաց, որ կարեւոր քայլ է կատարվել կոռուպցիոն համակարգից ազատվելու ուղղությամբ:
«Գյուղատնտեսության մասին եթե խոսենք, նախկինում այն թվերը, որոնք որ հրապարակվել են, դրանք հավատ չեն ներշնչել։ Ես կարծում եմ՝ 2018-19թթ. պետք է լինեն ՀՀ-ի համար ելակետային տարիներ: Նախկինում շատ մեծ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել, բայց ճիշտ թվեր չեն հրապարակվել, այլ՝ ավելի ուռճացված։ ՀՀ-ում դա գործել է, բայց անցյալ տարվանից, ինչ-որ մի պահից, էլ չի շարունակվել: Հիմա այդպիսի ցանկություն չկա, նման հրաման չկա, եւ դրանով հնարավոր է՝ մենք 2020-21թթ. նոր սկսենք հասկանալ, թե գյուղատնտեսության մեջ ինչ է կատարվել: Մենք ունենալու ենք սահուն զարգացող տնտեսություն: Արդեն 1 տարում նկատելի է, որ էդ մենաշնորհները գոյություն չունեն, կոռուպցիոն ամբողջ համակարգը, որպես այդպիսին, չի գործում. դեպքեր կարող է լինեն, բայց համակարգ գոյություն չունի, կոռուպցիոն համակարգը չի գործում ՀՀ-ում: Հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների վերացումն արդեն նախապայմաններ են, որ տնտեսությունը համահունչ զարգանա»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT