Վարակիչ շնչառական հիվանդությունները ակտիվացել են. Առողջապահության նախարարությունը հորդորում է զգոն լինել

Հանրապետությունում շնչառական վարակիչ հիվանդությունների ակտիվություն է նկատվում, սակայն այն բավականին զիջում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերին:

Վերջին օրերին օդի ջերմաստիճանը բավականին նվազել է, իսկ շնչառական վարակները, ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի, ուղղակիորեն փոխկապակցված են եղանակային պայմանների հետ: «Եթե հաշվի առնենք, որ դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, հետեւաբար ե´ւ ցուրտը, ե´ւ դպրոցների բացվելը, ուսումնական հաստատություններում ակտիվ շփումները «նպաստավոր» պայմաններն են ստեղծում տարածման համար»,- նշեց Լիանա Թորոսյանը:

Համեմատելով նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի տվյալների հետ՝ կարող ենք ասել, որ դեպքերը նվազել են: Ամբողջ հանրապետությունում անցյալ շաբաթ արձանագրվել է սուր շնչառական վարակների 1174 դեպք՝ նախորդ տարվա 1649 դեպքի եւ 2017 թվականի 1554 դեպքի փոխարեն: Եթե սա վերածում ենք ցուցանիշների (հաշվարկը կատարվում է 100.000 բնակչի թվով), ապա անցած շաբաթվա 39.5 ցուցանիշը  նախորդ տարվա միեւնույն շաբաթվա 55.1 ցուցանիշի փոխարեն է:

Հանրապետությունում՝ սկսած ապրիլ ամսից մինչ օրս, ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, գրիպի հարուցիչ չի արձանագրվել: Մասնագետի խոսքով՝ ներկայումս շրջանառվում  են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Այսինքն՝ գործ ունենք վիրուսների հետ: Կարող են լինել դեպքեր՝ պայմանավորված վիրուսներով, որոշներն էլ՝ եղանակային պայմաններով, մրսածությամբ:

Քանի որ շնչառական վարակների սեզոնը մոտենում է, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետը հորդորում է զգոն լինել եւ հետամուտ լինել հնչեցված հորդորներին:

«Առաջին հերթին պետք է հագնվել եղանակային պայմաններին համահունչ, որպեսզի մրսածության գործոնով վարակների առաջացումը եւ տարածումը հնարավորության սահմաններում կարողանանք կանխարգելել: Օգտագործենք առատ հեղուկներ, եթե ունենք հիվանդներ շրջապատում, ապա փորձենք չշփվել նրանց հետ՝ գոնե 2 մետր հեռավորությունը պահպանելով: Եթե հիվանդ եք, մնացեք տանը, բուժվեք, նոր գնացեք»,- շեշտեց Լիանա Թորոսյանը՝ խոսքն ուղղելով մասնավորապես դպրոցներին, մանկապարտեզներին, որպեսզի հնարավորության սահմաններում չթույլատրեն հիվանդներին հաճախել կրթական հաստատություններ, որովհետեւ նրանք իրենց վիճակը այդպես կվատացնեն եւ վիրուսի պայմաններում կլինեն վարակի աղբյուր:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ներկա պահին իրենց մոտ սեզոնային վարակիչ հիվանդությունների հետ կապված ծանրաբեռնվածություն չկա: Գրիպով հիվանդներ չկան, այդ առումով հիվանդանոցում բնականոն վիճակ է:

«Արաբկիր» բժշկական կենտրոնից եւս նշեցին, որ շաբաթվա կտրվածքով սրացում չունեն, դիմելիությունը մի փոքր ավելացել է, բայց ոչ այդքան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3926 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին