Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է վերցվեն հսկողության տակ.
«Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որեւէ վտանգ նրանց չպետք է սպառնա»,- այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Քոչարյանը: Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա հսկայական տեղեկատվության էր տիրապետում.
«Հայկ Հարությունյանը շատ կարեւոր վկա էր, որովհետեւ եղել է ներքին գործերի նախարար եւ տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի»,- ասաց նա՝ շարունակելով․
«Ափսոսում եմ, որ Քոչարյանի պաշտպանները դատաքննական պրոցեսը տակտիկական քայլերով այնքան ձգձգեցին, որ մենք արդեն մի առանցքային վկա չունենք։ Բայց վկաները շատ են: Աղվան Հովսեփայնը, հիշում եք՝ ոնց էր պաչպչում դատախազության դռները հեռանալիս, հիմա պետք է նա էլ պաշտպանված լինի։ Աղվան Գառնիկովիչն Արցախում երկրի անվտանգության մասին դասախոսություն էր կարդում, բայց ես կարծում եմ՝ մեր երկրի անվտանգության ամենամեծ պրոբլեմը ստեղծել է Աղվան Գառնիկովիչը, երբ եղել է գլխավոր դատախազ, եւ այս կեղծիքներին մասնակցության մեծ չափաբաժին է ունեցել։ Եթե ինքը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր մենք Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա»։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն արդեն գնահատել է, թե ինչպիսին պետք է լինի Ազգային անվտանգության ծառայությունը եւ նրա ղեկավարներն ինչպիսի պահվածք պետք է ունենան:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբամանն է նետել, նաեւ Վանեցյանի սթափության կոչին, Քոչարյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանը սթափության կոչ է արել առաջին հերթին ԱԱԾ նախկին ղեկավարին, որովհետեւ, ըստ էության, քաղաքական հայտարարություն արել է նախկին պաշտոնյան, որի իրավունքը չուներ»:
Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարություններից հետո խոսվում է, թե ԵԿՄ նոր նախագահ եւ նոր վարչություն է պետք, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
ԵԿՄ վարչությունում այդպիսի տեսակետ եւ այդպիսի օրակարգ չկա: Հազար ու մի խոսակցություն է գնում: Անժելա Թովմասյանն էլ գրում է, որ Հայկ Հարությունյանից նամակ է ստացել, թե ինչ է եղել: Իր կայքում ինչ-որ գրել են, որ Հայկ Հարությունյանը խոսել է Մարտի 1-ից, որը հետո հերքվեց»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT