Կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել Շիրակի մարզի երկու դպրոցներում

Շիրակի մարզի իրավապահ մարմինների կողմից շարունակվում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին չհաճախած աշակերտին ավարտական ատեստատ տալու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող՝ Ցայգ հեռուստաընկերության ինտերնետային կայքում սեպտեմբերի 12-ին հրապարակված համապատասխան տեսանյութի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Դրա ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գուսանագյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի 2017թ. սեպտեմբերի 6-ի հրամանով մեկ երեխա ընդունվել է դպրոցի 12-րդ դասարան, ով տնօրենի 2018թ. հունիսի 28-ի հրամանով ավարտել և դուրս գրվել սովորողների ցուցակներից: Մինչդեռ, պարզվել է, որ վերջինս ողջ ուսումնական տարվա ընթացքում դասերի չի հաճախել և դասապրոցեսի չի մասնակցել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նշված դպրոցի տնօրենը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող իր կնոջ հետ միասին 2017-2018թթ. ընթացքում վաճառել է Համաշխարհային բանկի միջոցներով դպրոցին հատկացված սննդամթերքից, ինչով էական վնաս է պատճառվել շահառու աշակերտների և նշված կազմակերպության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների անցմանն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի   308-րդ հոդվածի 1-ին մասի, 309-րդ հոդվածի 1-ին մասի, 38-309-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Բացի այդ, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում առերևույթ կառուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 29.06.2019թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ սեպտեմբերի 26-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նույն դպրոցի նախկին տնօրեն Ն. Մ.-ին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, երկու անձի օժանդակությամբ, 2014-2018թթ. ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է դպրոցին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն ՀՀ դրամ գումարի վատնում:

Մասնավորապես՝ դպրոցի նախկին տնօրենի հրամաններով նշված անձանցից մեկը 2014թ. և 2016 թվականներին, մինչև 2018թ. դպրոցում գրանցված է եղել որպես հավաքարար, ապա՝ դռնապահ, իսկ մյուսը՝ 2016-2018թթ.՝ որպես հնոցապան: Չնայած այն հանգամանքին, որ  երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել, տնօրենը կնիքել և ստորագրել է 2014-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով այդ անձանց աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ: Արդյունքում նրանց անունով հաշվարկվել ու որպես աշխատավարձ նրանց է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն դրամ:

Նույն օրը դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նշված անձանցից մեկին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2149 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս