Երևան
12 °C
Ստեփանավանի N3 դպրոցը երկու մասի է բաժանված: Վթարային այս շենքի մի հատվածը կողպված է ու ելումուտն արգելված, մյուս հատվածը հաստատության ղեկավարների մշտական ջանքերի ու ներդրումների շնորհիվ բավական բարեկարգ վիճակում է պահվում:
Չշահագործվող մասնաշենքերի ներսում խոնավությունն է իշխում, իսկ պատերի բորբոսը գունագեղ կտավ է հիշեցնում: Այստեղ ասում էին, որ հարթ տանիքի պատճառով անձրեւաջրերը շարունակ ներթափանցել են, ժամանակի ընթացքում նաեւ կոռոզիայի ենթարկել շենքի հիմքի մետաղական կոնստրուկցիան: Տնօրենի պաշտոնակատար Նաիրա Հովհաննիսյանի տեղեկություններով՝ կառույցի փլուզման վտանգ չկա, եւ ընդամենը կարող է այն ծռվել մետաղները թուլանալու հետեւանքով:
Տեւական ահազանգերից ու դիմումներից հետո դպրոցը, ի վերջո, ընդգրկվել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրի» մեջ: Նպատակահարմար է համարվել շենքն ամրացնելու փոխարեն հարեւանությամբ կառուցել նորը, քանի որ դա պակաս ծախսատար է: Դպրոցի նոր շենքի նախագիծն արդեն պատրաստ է: Այն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվերով: Նախատեսված նախնական գումարը 1 միլիարդ 474 միլիոն 521 հազար դրամ է:
Հողային աշխատանքներն արդեն սկսվել ու կիսատ են թողնվել: Տարածքային զարգացման հիմնադրամից ասացին, որ ընթացքում պարզվել է շինարարության տարածքում կան գրունտային ջրեր, եւ դրանք հեռացնելու համար անհրաժեշտ էր միջազգային մասնագետների եզրակացությունը: Հիմնադրամից ասացին, որ աշխատանքներն առաջիկա օրերին կվերսկսվեն: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել երկու տարվա ընթացքում:
Ստեփանավանի N3 դպրոցի գործող շենքը կառուցվել է 1992 թվականին: Ի դեպ, նախագծի հեղինակը հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հայրն է՝ Ռամինով Պավլիաշվիլին: Դպրոցում նշում էին, որ կառույցն այդքան շուտ վնասվելու պատճառը տարածքի կլիմայական պայմանների հետ հարթ տանիքի անհամատեղելիությունն է:









Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի տեսակետները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT