«Մարդիկ ցանկանում են, որ գրողը մահանա, 15-20 տարի անցնի, գործը գնահատվի, նոր դասագրքում լինի». Էդվարդ Միլիտոնյան

Ժամանակակից գրողների ստեղծագործություններն այսօր քիչ հայտնի կամ ընդհանրապես անծանոթ են դպրոցահասակների համար: Չարենց, Սեւակ, Թումանյան. ծանոթանալով դասական գրողների հետ՝ աշակերտները հիմնականում չեն ուսումնասիրում նոր ստեղծագործողներին, նրանց անունները դասագրքերի էջերում նշված չեն:

«Դասագիրք կազմելը հեշտ չէ, բայց այսօրվա սերունդը պետք է ճանաչի իր կողքին ապրող գրողներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որի կարծիքով՝ հայ իրականության մեջ ընթերցողներն ավելի հակված են դասական գրականության գնահատմանը: Իրենց կողքին ապրողին չտեսնելու մեծ կարծրատիպ կա՝ չնայած որ այսօր գրականության համար թեմաների, ոճերի շատ հետաքրքիր ժամանակ է: Ստեղծագործողներ կան, որոնց գրքերը արտասահմանում տարբեր լեզուներով հրատարակվել են, գնահատվել, տարբեր միջազգային մրցանակների արժանացել:

Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ արդի գրողներից, հատկապես մանկագիրներից հատուկենտ գործեր կան մինչեւ 5–6-րդ դասարանների դասագրքերում: Նոր հեղինակներից գրվածքներ գրեթե չես գտնի 7-րդ դասարանից բարձր աշակերտների համար: Ընդհանրապես վերջին տարիների գրական իրողությունների մասին տեղեկությունները շատ սակավ են:

«Պետք է գոնե իմանան, թե վերջին 50 տարում իրենց երկրում գրական ինչ ընթացք, տեղաշարժեր, թեմատիկ փոփոխություններ են եղել: Մանավանդ վերջին 30 տարվա անկախ Հայաստանի գրականության վերաբերյալ, կարծում եմ, պիտի անդրադարձ լիներ»,- նշեց գրողը՝ հավելելով, որ 50 տարվա կտրվածքով պոեզիայում հետաքրքիր տեղաշարժեր են եղել. 60-ականների արձակը հետաքրքիր ընթացք է ունեցել, իսկ ուսումնական գրքերում մինչեւ Հրանտ Մաթեւոսյան կամ Ռազմիկ Դավոյան են ուսումնասիրում:

Տարրական դպրոցի դասագրքերի պարագայում կարծես որոշակի տեղաշարժեր կան. նոր անուններ, ստեղծագործություններ են հայտնվել, բայց ծավալը այնքան քիչ է, որ երեխաները դժվար են պատկերացնում, թե այսօր ով է ողջ, ով է մահացել:

Միության նախագահը անուններ թվարկեց. Աղասի Այվազյան, Ռուբեն Հովսեփյան, Լեւոն Խեչոյան, Հենրիկ Էդոյան, Արեւշատ Ավագյան եւ այլն. անուն առ անուն էջերով անդրադառնալու փոխարեն գոնե կարող են ներկայացնել, թե գեղագիտական մտածողության մեջ ինչ նորություններ, ընթացք, մթնոլորտ է տիրում: Վերջինիս խոսքով՝ դասագրքերի ստեղծման, կազմման աշխատանքներում պետք է ներգրավված լինեն գրողներ, միայն գրականագետներին այդ դաշտը թողնելը ճիշտ չի համարում: Հարցի հետ կապված միությունը շատ նիստեր, հավաքներ է կազմակերպել, տարբեր մանկավարժների հետ քննարկել: Խնդիրը շեշտվում է, բարձրաձայնվում, բայց դասագրքերն ինչպես 50 տարի առաջ էին, նույն կերպ շարունակում են հրատարակվել:

2 տարի առաջ Կրթության եւ գիտության՝ այսօր արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի հետ նույնպես հանդիպում է կազմակերպվել: Գրողի խոսքով՝ վերջինս նույնպես խոստովանել է, որ ուսումնական գրքերում այդ բացը կա եւ հանձն է առել, որ դասագրքերի մրցույթների ժամանակ հանձնաժողովի կազմում գրողներ լինեն եւ անդրադառնան ժամանակից գրականությանը:

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչությունից նշեցին, որ ներկայումս նախարարությունում բովանդակային փոփոխություններ են իրականացվում, փոփոխվում են բոլոր առարկաների չափորոշիչները, ծրագրերը, որից հետո կփոփոխվեն նաեւ դասագրքերը:

«Խոսելով ժամանակակից գրողների ստեղծագործությունները դասագրքերում ներառելու մասին՝ պետք է հաշվի առնենք, որ այդ գրքերը գրվել են մոտ 10-12 տարի առաջ: Այո՛, դրանք փոփոխության կարիք են զգում»,- նշեց վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ հավելելով, որ մասնագետները չափորոշիչների ծրագրերի փոփոխության ժամանակ հարցը նկատի կունենան, եւ նախարարությունն այդ ամենը հաշվի կառնի:

«Մարդիկ ցանկանում են, որ գրողը մահանա, 15-20 տարի անցնի, գործը գնահատվի, նոր դասագրքում լինի կամ չլինի»,- Էդվարդ Միլիտոնյանը հիշեցրեց, որ այդ թեմային ժամանակին Թումանյանն էլ է անդրադարձել, երբ իրեն գրագող էին անվանում: Նա ասում էր, որ մենք սիրում ենք մահացած գրողներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3241 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ