ՀՀ ազատ ոճի ընտրանու մարզիչը՝ աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի անհաջողության մասին

Ըմբշամարտի աշխարհի 2019թ. առաջնությունում ՀՀ հավաքականի գլխավոր հույսերից մեկի՝ Արսեն Հարությունյանի անհաջող ելույթը հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը բացատրում է փորձի պակասով: Մարզիկը, որը գարնանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Ղազախստանում օրերս ավարտված մրցաշարում պարտվեց իր 2-րդ գոտեմարտում: Ընդ որում, հաղթում էր 6-0 հաշվով, սակայն ի վերջո պարտվեց 6-17: Հարությունյանը դեռ 20 տարեկան էլ չկա ու առաջին անգամ էր աշխարհի մեծահասակների առաջնության մասնակցում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կուրղինյանը նշեց, որ չի ցանկանում արդարացումներ գտնել, բայց, ամեն դեպքում, ընդունեց, որ փորձի պակասն իրենն արել է:

«Հիմնականը փորձի պակասն էր, ինչը շատ մեծ նշանակություն ունի: Շատ լարված աշխարհի առաջնություն էր: Առաջին անգամ երիտասարդները մասնակցում են ու այս աշխարհի առաջնությանը, դժվար է: Նա մեծ ցանկություններով ու ամբիցիաներով տղա է ու պատրաստ է իր սխալներն ուղղել»,- ասաց նա:

Հարությունյանն ապրիլին Եվրոպայի չեմպիոն դարձավ 61կգ քաշային կարգում, որն օլիմպիական չէ: Աշխարհի առաջնությունում նա փորձեց պայքարել օլիմպիական 57կգ քաշային կարգում: Կուրղինյանը չի կարծում, որ քաշային կարգը փոխելը խանգարել է:

«Նա ընդամենը 61կգ է: Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ կշռվեց 60-61կգ չկար, ու 57կգ քաշային կարգի ըմբիշները՝ բոլորն էլ 62-63կգ քաշ ունեցող մարզիկներ են: Խնդիրն այդտեղ չէ: Նրա ու հավաքականի մարզիչների հետ ես որոշել էի, որ կարող է մասնակցել 57կգ քաշային կարգում ու օլիմպիական վարկանիշ ձեռք բերել, ու նա հեռու չէր: Նա ամենահեռանկարային մարզիկներից է, որը կարող է ուղեգիր ձեռք բերել ու օլիմպիական խաղերում էլ, ինչո՞ւ չէ, մրցանակային տեղերի համար պայքարել»,- ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ ոչ մի խնդիր չի տեսնում, որ Հարությունյանը շարունակի այս քաշային կարգում պայքարել Տոկիո 2020-ի ուղեգրի համար:

Հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 հոգով: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65կգ), Վարուժան Կաջոյանը (74կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (79կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ) եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն (125կգ) նույնպես անհաջող հանդես եկան:

«Ճիշտ է, չունեցանք օլիմպիական ուղեգիր, չունեցանք մեդալներ, բայց երիտասարդ հավաքական է, 57-ի, 65-ի երիտասարդներից էին սպասելիքները մեծ: Նրանց մի քիչ բարդ վիճակահանություն էր բաժին հասել: Գրիգորը պարտվեց 1/4-ում, հավասար՝ 6-6 հաշվով պարտվեց: Բերիանիձեն երկար ժամանակ է՝ քաշի խնդիր ուներ, 2 տարի է՝ չէր մասնակցել մրցաշարերի, մրցակցային պրոցեսի պակաս ունի: Վարկանիշային մրցումներում արդեն իրենց լիարժեք մարզավիճակում կլինեն: Կաջոյանը, Մխիթարյանը... այո՛, Կաջոյանը երիտասարդ չէ, բայց մեծահասակների մեջ լուրջ արդյունքի չի հասել, ու ինքն էլ առաջին անգամ էր մասնակցում ԱԱ-ին, այնպես չէ, որ սպասելիքները շատ մեծ էին»,- ասաց նա:

Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի 2019թ. առաջնությունը, որի արդյունքներով ձեւավորվելու է հավաքականի կազմը: 2020թ. ըմբիշները Տոկիո 2020-ի ուղեգրեր նվաճելու եւս 2 հնարավորություն կունենան՝ մարտին կայանալիք Եվրոպայի ու ապրիլին կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարերը: Ազատ ոճում օլիմպիական են 57, 65, 74, 86, 97 եւ 125կգ քաշային կարգերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2939 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար