ՀՖՖ-ում որոշ փոփոխություններ կան, մնացած հարցերում էական փոփոխություններ չեմ տեսնում. Սողոմոնյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կատարված փոփոխություններից: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասաց, որ այն բանից հետո, ինչ 2018 թ. սեպտեմբերին ղեկավարությունը փոխվել է, ֆեդերացիան ինչ-որ հարցերում աշխատանքներ տարել է, սակայն բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված էական փոփոխություններ չկան:  

«Բոլորս, ես՝ որպես ներդրող եւ ակումբի սեփականատեր, սպասում էինք մեծ փոփոխությունների: Ինչ-որ բան, իհարկե, տեղի է ունեցել: Ես 2 էական փոփոխություն եմ տեսնում. այն, որ ստեղծվել է ԲԿՄԱ-ն, եւ հնարավորություն է առաջացել, որ տաղանդավոր տղաները պահպանեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, բայց կարծում եմ՝ կան նաեւ բազմաթիվ չլուծված հարցեր, օրինակ՝ ինչպես է հավաքվելու թիմը, ինչպես է գործելու, որքանով է օբյեկտիվ լինելու: Մյուսն այն է, որ հրավիրել են իսպանացի լավ մասնագետների: Մենք արդեն օգտվում ենք նրանից, որ նրանք պարապմունքներ են անցկացնում մանկապատանեկան ակադեմիայի, դպրոցի համար, դա շատ օգտակար է:

Մնացածում, ցավոք, չեմ տեսնում էական փոփոխություններ, թեեւ, իհարկե, ակնհայտ է, որ ՀՀ առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել, ավելի շատ փող են ներդնում առաջնությունում: Ամեն դեպքում՝ հիմնական գումարները հիմա ներդրվում են՝ ֆուտբոլիստներ եւ մեծ մասամբ լեգեոներներ ձեռք բերելու համար, ուղղակի սկսել են ավելի թանկարժեք լեգեոներների հրավիրել: Վիճակագրությունը նայել ենք. այս տարի ավելի քիչ հայեր են հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալիս, քան անցած տարի: Մեր ֆուտբոլիստներին հիմա ավելի բարդ կլինի մրցակցել ուժեղ լեգեոներների հետ»,- ասաց նա:

Այս պահին հայկական թիմերն իրենց հայտացուցակներում պետք է առնվազն 7 հայ ֆուտբոլիստ ունենան: Սողոմոնյանը նշեց, որ ինքն էլ կողմ է եղել լեգեոներների թվի սահմանափակմանը, սակայն հասկացել է, որ դա այն արդյունքը չի տվել, որը ցանկանում էին: Նպատակը եղել է ակումբներին մղել ուժեղ ակադեմիաներ ստեղծելու եւ պատրաստելու իրենց սաներին, սակայն հարուստ ակումբները հիմա ավելի հեշտ ճանապարհ են գտել եւ ավելի լավ պայմաններով տանում են ուրիշ ակումբների տաղանդավոր երիտասարդներին: Պատմեց, որ բացասական հետեւանքը «Փյունիկ»-ն իր մաշկի վրա է զգացել:

«Օրինակ՝ օգոստոսին մեր 2003 թ. ծնված 6 սանի տարան: Նրանք 16 տարեկան էին դառնում, ու կարող էինք պայմանագիր կնքել նրանց հետ, տարավ «Արարատ-Արմենիա»-ն: Հայաստանում այսօր գործնականում փոխհատուցում չկա, դա ինչ-որ ծիծաղելի գումար է՝ 1 հոգու համար տարեկան 60 դոլար: Լեգեոներների լիմիտը մղում է ուրիշներից խաղացողներին տանելուն, այլ ոչ սեփական սաներն ունենալուն, քանի որ այդպես ավելի հեշտ է, քան գումար ներդնել երկար գործընթացի մեջ: Մեր նման ակումբին դա ոչ թե մոտիվացնում է ներդրումներ անելու, այլ հակառակը: Միշտ ասել ենք, որ մեզ համար առաջնահերթ է ակադեմիան, բայց որոշ նախագծեր կանգնեցրինք: Մասնաճյուղեր ստեղծելու նպատակ ունեինք, օրինակ՝ Ստեփանավանում, բայց երբ տեսանք՝ ինչ է տեղի ունենում, առայժմ կանգնեցրել ենք»,- ասաց նա:

Սողոմոնյանը նշեց, որ «Արարատ-Արմենիա»-ի քայլը բացասական նախադեպ է հայկական ֆուտբոլում: Նշեց, որ այլ ծնողներ էլ են գալիս եւ ասում, որ, եթե ինչ-որ բան այնպես չլինի, իրենց երեխաներին այլ ակումբ կտանեն: Նաեւ ավելացրեց, որ 6 տղաները, որոնք լքել են իրենց՝ այն ակումբը, որն իրենց այդքան տարի պատրաստել է, «Փյունիկ»-ում չեն խաղա, քանի դեռ ինքն է սեփականատերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2308 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս