Եթե «Գոլդեն Փելես»-ը շահագործելու լավ տարբերակներ չլինեն, բացառվում է, որ այն շահագործի պետությունը․ Նարեկ Բաբայան

Եթե «Գոլդեն Փելես» հյուրանոցը շահագործելու լավ տարբերակներ չլինեն, բացառվում է, որ այն շահագործի պետությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պետական գույքի կառավարման նախագահ Նարեկ Բաբայանը։

Նա նշեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցում գույքի գույքագրումն ու գնահատումը տեղի է ունեցել դեռևս գարնանը, եւ, ընդհանուր առմամբ, հյուրանոցի անշարժ եւ շարժական գույքը կազմում է շուրջ 16,5  մլն դոլար․

«Ներսի գույքը՝ 300 մլն դոլարից ավելի է։ Առայժմ փոխանցում տեղի չի ունեցել, առաջիկա շաբաթների ընթացքում տեղի կունենա: Հիմա մենք ուղղակի քննարկում ենք լավագույն ձեւը կլինի օտարե՞լը, թե՞ հավատարմագրային կառավարման տալը: Այս պահին դեռևս հստակ որոշում չկա: Պետք է վերցնենք լավագույն առաջարկը և այդ պայմաններով դրվի աճուրդի»:

Հարցին՝ արդեն գին հնչեցնողներ եղե՞լ են, Բաբայանը դրական պատասխան տվեց, սակայն գները եւ դրանք հնչեցրած մարդկանց անունները չհայտնեց՝ պնդելով, որ ամեն ինչ պետք է վերջնական ստուգված լինի, որպեսզի կարողանա ասել։

Բաբայանը տեղեկացրեց, որ շենքից գույք չի պակասել, եւ եթե պակաս լիներ, ապա այն չէին կարող ընդունել, ավելին՝ հստակ գույքագրում է եղել, և այն ամենը, ինչ թողել են, ամբողջությամբ գույքագրվել, գնահատվել է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը հանդիպե՞լ է հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի հետ և ինչո՞վ էր պայմանավորված, որ վերջինս սեփականությունը որոշել է փոխանցել պետությանը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ չի հանդիպել եւ վերոնշյալ հանգամանքներից տեղյակ չէ։

Հարցին՝ կա՞ն էլի անձինք, որոնք ցանկանում են իրենց գույքը նվիրաբերել պետությանը, Բաբայանը պատասխանեց, որ ինքն այս պահին նման տեղեկատվություն չունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ  535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Նախագծով նախատեսվում է գույքի հանձման եւ ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչեւ ՀՀ կառավարության՝ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:

Հիշեցնենք, որ, ըստ 2018 թվականի հոկտեմբերին ԱԱԾ Քննչական վարչության տարածած հաղորդագրության, 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Ավետիսյանը ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2133 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը