«Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց») ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցին չի գոհացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի աշխատանքը: Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասաց, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ Մելիքբեկյանը չի աշխատում: Դրանցից մեկը պատանի տաղանդավոր ֆուտբոլիստների համար փոխհատուցում սահմանելն է: Ներկայիս օրենքներով որոշ ակումբներ հեշտությամբ ուրիշներից տանում են հեռանկարային մարզիկներին:  

«Մեր առաջարկը տվել ենք ֆեդերացիային եւ տվել ենք վաղուց: Չեմ ասի, ազգանուններ կտամ, որ մարդիկ իմանան՝ մենք հիշում ենք, թե ով է խոստացել ու չի արել: Տվել ենք պարոն Մելիքբեկյանին, ոչինչ չի արել, զրո»,- ասաց Չելոյանցը:

Մյուս խնդիրը, ըստ նրա, մրցավարությունն է: Ակումբի սեփականատերն ընդգծում է, որ կան մրցավարներ, որոնք ոչ թե պարզապես սխալվում են, այլ պատվեր են կատարում: Ասում է, որ մեկին նույնիսկ, այսպես ասած, ձեռքից են բռնել, բայց նա շարունակում է մրցավար աշխատել: Պատմում է՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր ու Մելիքբեկյանի միջեւ անցած՝ 2018-19 մրցաշրջանում: Հենց այդ խոսակցությունից հետո է Չելոյանցն իր թիմին արգելել անցկացնել «Լոռի»-ի դեմ Գավաթի 2018-19 խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղը: Այդ խաղում ՀՖՖ-ն մրցավար է նշանակել Գեւորգ Եղոյանին, որի վերաբերյալ «Ուրարտու»-ն մտավախություններ է ունեցել: Երբ Չելոյանցը հարցրել է նշանակման մասին, Մելիքբեկյանը հետեւյալն է ասել.

«Նա ինձ պատասխանեց. «Մեզ մոտ ֆեդերացիայում ոչինչ չի փոխվում»: Ես զարմացած էի, եթե ձեզ մոտ ոչինչ չի փոխվում, մենք չենք խաղա: Հետո համոզվեցի, որ, այո՛, քիչ բան է փոխվում: Այնտեղ կան մարդիկ, որոնք իրոք ուզում են ֆուտբոլն ավելի լավը դարձնել, բայց կան մարդիկ, որոնք նույնիսկ մատը մատին չեն տալիս»,- ասաց Չելոյանցը՝ խոստովանելով, որ սխալ է վարվել, որ թիմին թույլ չի տվել խաղալ:

Առաջնության օրացուցային պլանը նույնպես ակումբի սեփականատիրոջ մտահոգություններից է: Նա զարմանքով նշում է, որ միակ հանդիպումը, որի ժամկետների վերաբերյալ իրենք հստակ տեղեկություն ունեն, առաջիկա հանդիպումն է: Ընդգծում է, որ, օրինակ, Ռուսաստանում ինքը տեղյակ է՝ երբ է կայանալու իր սիրելի «Սպարտակ»-ի նույնիսկ վերջին հանդիպումը, այն դեպքում, երբ այնտեղ 16 թիմ կա, իսկ կլիմայական պայմաններն ավելի քիչ բարենպաստ են, քան Հայաստանում:

«Վաղուց չեմ տեսել, որ որեւէ երկրում Բարձրագույն խմբի թիմը իմանա միայն իր առաջիկա հանդիպման օրը: Սա ի՞նչ բան է: Այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել պարոն Մելիքբեկյանի հետ: Նա սկսեց իմ կարծիքով անհեթեթ օրինակներ բերել, որ ժամանակը չի բավականացնում, որ այս, այն: Ես ֆուտբոլում ավելի երկար ժամանակ եմ, քան նրա տարիքը, եւ իմ տեսանկյունից՝ նրա ասածն անհեթեթությունն էր»,- ասաց նա:

Չելոյանցը չի կարծում, որ Մելիքբեկյանը չի ուզում աշխատել: Նա մտածում է, որ ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզապես չի կարողանում: Մյուս կողմից նշում է, որ ֆեդերացիայում կան մարդիկ, որոնք ցանկանում են գործ անել:

«Չեմ ասում, որ նա չի ցանկանում աշխատել, ասում եմ, որ չի կարող աշխատել: Ուզում է, բայց չի կարող: Կան մարդիկ, որոնք ուզում են ու կարող են»,- ասաց նա:

Չելոյանցը խոսեց նաեւ այլ խնդիրների մասին: Նշեց, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել: Նաեւ ասաց, որ Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքները, բացառությամբ ֆեդերացիայի ու իրենց բազայի, ողբալի վիճակում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3466 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս