Երևան
12 °C
Հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը իրազեկված չեն, որ հնարավորություն ունեն տարին մեկ անգամ անվճար բուժօգնություն ստանալ Հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս պատկերն ի հայտ եկավ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում: Իսկ սա նշանակում է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող այս մարդկանց վիճակում կարող էր փոքրիշատե դրական փոփոխություն լինել, բայց տարիներ շարունակ նրանք զրկված են եղել դրանից անտեղյակության պատճառով:
«Մենք իրազեկում չենք իրականացնում, պոլիկլինիկաները պետք է դրանով զբաղվեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի լրատվության բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը՝ հավելելով՝ այնպես չէ, որ քաղաքացիները չգիտեն այդ բուժօգնության մասին, քանի որ դրա կարիքն ունեցողներն ուղղորդվում են պոլիկլինիկաներից:
Ըստ կարգի՝ հաշմանդամություն ունեցող այդ անձինք պետք է դիմեն համապատասխան պոլիկլինիկա, որտեղից էլ պետպատվերի շրջանակներում պարտադիր պետք է ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: «Քաղաքացին հերթագրվում է, ընթացքում նրան կանչում են համապատասխան բուժօգնությունն ստանալու, եթե հակացուցումներ չկան այն պրոցեդուրաների, որոնք կենտրոնը սպասարկում է»,- նկատեց Հայկական Կարմիր խաչի լրատվության բաժնի ղեկավարը: Նունե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շահառուները բուժօգնություն են ստանում Հայկական Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ անվճար բուժօգնության տրամադրումն իրականացվում է՝ ըստ կարիքի եւ դա ոչ բոլոր հաշմանդամություն ունեցողներին է վերաբերում: «Կան մարդիկ, որ հաշմանդամություն ունեն, բայց եթե վերականգնողական բուժման որեւէ տեսակ նրանց հարկավոր չի լինում, ապա իրենք չեն կարող օգտվել Կարմիր խաչի ծառայություններից: Դա կառավարության որոշմամբ է կարգավորվում»,- ասաց նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը: Այստեղից մեզ ուղղորդեցին մանրամասն տեղեկատվության եւ քաղաքացիների ոչ պատշաճ իրազեկման խնդիրների մասին հետաքրքրվել նախարարության ենթակայությամբ գործող բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից պատասխանեցին, որ իրենց գործառույթը քաղաքացու համար հաշմանդամության կարգ սահմանելն է, իսկ դրանից հետո անվճար կամ վճարովի բուժօգնություն ցուցաբերելն առողջապահության նախարարության խնդիրն է:
ԲՍՓ-ի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հայրապետյանը նկատեց՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի համար» օրենքով կարգավորվում է, թե հաշմանդամություն ունեցող, որ խմբի անձինք իրավունք ունեն անվճար բուժօգնություն եւ դեղորայք ստանալու: Հաշմանդամների բժշկական եւ առողջարանային սպասարկում բաժնում նշված է՝ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ, անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերել պետական բժշկական հիմնարկներում:
Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, ըստ դեղատոմսերի, 100 տոկոսով դեղորայքով են ապահովվում անվճար: Երրորդ խմբի հաշմանդամները 50 տոկոսով են օգտվում դեղորայք ստանալու իրավունքից:
Հայկական Կարմիր խաչի միջոցով անվճար բուժօգնություն ստացողների թիվը տատանվում է տարեկան 1300-ից 1500-ի միջակայքում: «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում վերջին տարիներին հիվանդների թվի աճ է գրանցվել: Կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Մուրադյանի խոսքով՝ հիվանդների քանակն ավելի է արագ է աճում, քան մահերինը: Ըստ Մուրադյանի՝ վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստացողների թիվը կախված է հատկացված բյուջեից, որը պետությունն ամեն տարի տալիս է իրենց:
Ամեն տարի Հայկական Կարմիր Խաչը պայմանագիր է կնքում պետության հետ, պետությունը գումարը տալիս է՝ աշխատանքը կատարվում է: Սակայն հիվանդները վերականգնողական կենտրոն են գնում այն պոլիկլինիկաներից, որտեղ բուժզննում կամ բուժում են ստացել:
Մուրադյանը չցանկացավ հայտնել, թե մոտավորապես ինչքան գումար է պետությունը տրամադրում իրենց՝ ասելով. «Դժգոհ չենք, մեզ դա լրիվ բավարարում է: Տարիների երազանք էր հասնել նրան, որ ունենանք բավարար գումար, որպեսզի բավարար աշխատանք կատարենք: Այս տարվա վերջնական տվյալներով մեզ տրված գումարը բավարում է, եթե ավելի էլ տան, միեւնույնն է, տեղ չունենք»:
«Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկը հայտնեց, որ վերականգնողական կենտրոնում դեղորայքն իրենք են տրամադրում հիվանդին, միայն որոշ հատուկ դեղամիջոցներ կան, որոնք հիվանդը պոլիկլինիկաներից է ստանում՝ դարձյալ անվճար: «Մեզ մոտ խնամքի ծրագիրը շատ հստակ է դրված, այստեղ հիվանդները չեն բողոքում: Մարդկանց մեծ մասն այստեղ հենաշարժական խնդիրներով պառկած են, տեղից չեն կարողանում բարձրանալ, եթե մի օր նորմալ չխնամենք՝ խնդիրներ կունենանք»,- ասաց Գագիկ Մուրադյանը:
Կենտրոնի գլխավոր բժշկի խոսքով՝ ընդհանուր վիճակագրական տվյալներով Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի անվճար բուժօգնությունից քաղաքացիներն օգտվում են նվազագույնը 21, առավելագույնը՝ 80 օր. «Եթե ռեաբիլիտացիա է, բուժումն առաջին անգամ է, այսինքն՝ կոտրվածքը նոր է՝ մինչեւ 80 օր տեւում է, հազիվ էլ հասցնում ենք, եթե կոտրվածքը նոր չէ, մոտ մեկ ամիս: Սովորական ընդհանուր ռեաբիլիտացիոն բաժնում՝ օստրոխոնդրոզ, գրիժա եւ այլն, մոտավորապես երեք շաբաթ է տեւում»:
Հայկական Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր եւ հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում: Ողնուղեղի եւ ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ կենտրոնում աշխատում է առանձին բժիշկ, բուժքույր, վերականգնող թերապիստ, հոգեբան եւ սպորտային մարզիչ:
Կենտրոնն ունի ընդլայնված ստացիոնար եւ ամբուլատոր բժշկական ծառայություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT