ՀՀ-ում գաղտնիք չկա, ուր գնում ենք՝ սելֆի, ուղիղ եթեր ենք անում, ուզում եք՝ կարմիր թղթապանակները վերացնե՞նք․ վարչապետ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախապես ասելով, որ ինքը միշտ սատարել է Փաշինյանի քաղաքական գիծը, հիմա էլ եւ այսուհետ պատրաստ է ամեն բան անել, որ երկիրը զարգանա, ու ժողովուրդը լավ ապրի․

«Սա ասում եմ, որ հարցերի սրությունն ու երկրում առկախված պրոբլեմների բարձրաձայնումը մերձկառավարական տեղեկատվական հանգույցներն այլ կերպ չմեկնաբանեն, չշփոթեն ուրիշների հետ, չասեն՝ բա ինչո՞ւ չէիք խոսում հեղափոխությունից առաջ: Ես խոսել եմ հեղափոխությունից առաջ էլ, հեղափոխությունից առաջից առաջ էլ, դրանից առաջից էլ առաջ»,- ասաց Ուրիխանյանը:

Նա նշեց, որ Աջափնյակի վթարային շենքերից մեկի տարածքում դիտարկում էին շենքի վիճակը եւ այդ ժամանակ քաղաքացի Պողոս Հարությունյանն իրեն մեղադրանք է ուղղել՝ ասելով․

«Մենք ձեզ հավատացինք, ազգովի ձայն տվեցինք, բերեցինք իշխանություն, բայց դուք հիմա նախկին իշխանության սահմանադրությունը, ԸՕ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, կարմիր գիծն ու արագաչափը, տնտեսական աճի տեմպերը, սուպերվարչապետությունը եւ այլն պահպանեցիք»: Ուրիխանյանը շարունակեց, թե ինքը փորձել է բացատրել, որ ընդդիմադիր է, ու որպես ընդդիմություն՝ ժողովրդի ձայնը կբարձրացի․

«Ի՞նչ պատասխանեմ էդ քաղաքացուն»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց Ուրիխանյանը:

ՀՀ վարչապետն արձագանքեց, որ իր համար փոքր-ինչ անհասկանալի է՝ ինչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է՝ նախկին իշխանությունների տնտեսական աճ․

«Այս տրամաբանությամբ եթե նախկին իշխանությունների օրոք 5, 4, 3 կամ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական անկում տեղի ունենա, դա՞ է մեր առաջարկած տրամաբանությունը: Ձեր խոսքում նշվեց կառավարության առանձնատներ, չգիտեմ այլ շենքեր, օրինակ՝ այդ կառավարական առանձնատներից մեկում երեկ եւ նախորդ օրը տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն: Դա պետական գույք է, Ձեր տրամաբանությունն այն է, որ մենք ինչքան պետական շենքեր ունենք, դրանք պետք է չնորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք՝ էս շենքերը ոտքի վրա կանգնած փոխանցվել էին ձեզ, հիմա 4 տարվա արդյունքում ավերակ է դարձել, »,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հիմա կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում.

«Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ պատերը քանդված թափվում են ներքեւ: Երբ կա պետական գույք, այն պետք է սպասարկվի: Ճանապարհ ենք կառուցում, չկառուցե՞նք: Ինչ վերաբերում է գաղտնի ծախսերին, ի՞նչ եք ուզում, Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չկա, ուր գնում ենք, սելֆի ենք, անում, ուղիղ եթեր ենք անում, ուզում եք՝ կարմիր թղթապանակները ՀՀ-ից վերացնե՞նք։ Այն բոլոր ծախսերը որ արվում են, արվում են հիմնավորված»,- շեշտեց կառավարության ղեկավարը՝ շարունակելով․

«Ամուլսար եք ասում: Ամուլսարի մասին ժամերով- կիլոմետրերով խոսել ենք, այդ հարգելի քաղաքացուն ասեք՝ Ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են, եւ մենք պատասխանում ենք: Հասկանում եմ՝ այդ հարցերին պատասխանելիս դժվարություններ եք ունենում, թող Ձեզ քաղաքացիները չծանրաբեռնեն էդպիսի հոգսերով»,- ասաց նա․

«Մեր գործը մեկն է՝ քաղաքացու հարցերին պատասխանելը, մենք կպատասխանենք, դուք նեղություն մի կրեք»,- եզրափակեց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7037 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում