Երևան
12 °C
Երեկվանից համացանցում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած արտահայտությունները՝ Արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հասցեին:
«Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարել է Քոչարյանը՝ արձագանքելով հարցազրույցներից մեկում Հովհաննիսյանի կողմից իր անունի հնչեցմանը:
Հովհաննիսյանը, «24news»-ի հետ զրույցում խոսելով թալանված ակտիվների վերադարձի մասին, ասել էր. «...Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կորոշի, դիցուք՝ պայմանական անուն եմ տալիս. Անդրանիկ Քոչարյանը, որ, օրինակ, ինչ-որ բան է սեփականաշնորհել, ինչ-որ տեղ, ինքն ապօրինի՞ է դա արել, թե՞ ոչ: Եվ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախասիրությունները, որոնք ինքը ցույց է տալիս առիթ-անառիթ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռք բերածը կհամարվի ապօրինի (ես չեմ դատում, կարող է լինել ապօրինի էլ, օրինական էլ...), այ օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանի, էլի պայմանական եմ ասում, Անդրանիկ Քոչարյանի, Հովհաննես Իգիթյանի....գույքերը օրինական կհամարի»:
Այսօր լրագրողներն Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանից փորձեցին պարզել՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից:
«Ո՛չ, ներողություն չեմ պատրաստվում խնդրել: Նախ սպասում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը «24 news»-ում իր արած հայտարարությունը որեւէ ձեւով մեկնաբանի, իսկ եթե նրա ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք, որ Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները հանդես գան այդպիսի առաջարկով»,- պատասխանեց նա:
Հարցին, թե ի՞նչ է ցանկացել ասել «անհայտ հայր» արտահայտությամբ, պատգամավորը նկատեց. «Բացատրեմ. անհայտ՝ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի: Եթե հիմա պարզվեց...երեկ ամբողջ «Ֆեյսբուք»-ը փնտրում էր եւ ոնց որ թե հայտնաբերեց. անհայտն արդեն հայտնի է: Կարող է եւ սխալվում եմ, չգիտեմ»:
Ըստ նրա՝ եթե վիրավորել է Հովհանիսյանի հայրիկին, պատրաստ է հանդիպել նրա հետ եւ «քննարկել, թե էս խնդիրը որտեղ է առաջացել»: Բայց, պատգամավորի տպավորությամբ, բոլորը վիրավորվել են, բացի Արփինե Հովհաննիսյանից.
«Արփինե Հովհաննիսյանը «24news»-ին տվել է սխալ գնահատականներ քաղաքական իրողություններին եւ նաեւ իմ անձին վերաբերող, որի պատասխանը ես պարզապես հնչեցրել եմ այդպիսի ձեւակերպմամբ: Եթե որեւէ մեկը վիրավորվել է դրանից, բայց ես, ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են, եւ որոշակի լյուստրացիայի ինչ-որ բան նկատեցի այստեղ: Վիրավորվածների մեջ տեսնում եմ նաեւ այն ռեսուրսը, որը տիկին նախկին նախարարը հայտարարեց, որ իր ամբողջ ռեսուրսը կկիրառի՝ այդ երիտասարդների հետ կապված իրավական թնջուկը լուսաբանելու համար: Այդ ռեսուրսի մեջ տեսնում եմ միայն ֆեյքեր՝ հայհոյանքների տեսքով: Ես չեմ ջնջել, դրանք բոլորը արժե, որ դուք նայեք. Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսը, հայհոյանքների բովանդակությունը, բնույթը, եւ նայեք իմ հարցազրույցը, դիտեք մեր քաղաքացիների լայքերի քանակը, տարածման քանակը»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով իր հայտարարություններին հաջորդած արձագանքներին՝ Քոչարյանը նկատեց, որ շատ է նեղվել միայն ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի արձագանքից. «Զանգեցի, ասացի՝ Թեւան, ինչո՞ւ ես ներողություն խնդրում, որտե՞ղ է վիրավորանքը»,- ընդգծեց նա՝ հավելելով. «Հիմա էս հիստերիան, որ բարձրացել ա, Շուշան Պետրոսյանը գրառումներ է անում՝ Հանրապետականի չգիտեմ որերորդ համարն էր, նախկին դաշնակ Աղվան Վարդանյանը, դա հայհոյանքներ են: Աղվան Վարդանյան, դու ո՞վ ես, ինչի՞ ես հայհոյանքներ անում, դու կապ ունե՞ս Արփինե Հովհաննիսյանի հետ, հնչեցրած բաներին...գեղեցիկ չի, չէ՞»:
Նշենք, որ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի ծնողների անունի հիշատակման հանգամանքին «Ֆեյսբուք» սոցցանցի իրենց էջերում բացասաբար էին արձագանքել, օրինակ՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ ուրիշներ:
Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցությունում Քոչարյանի խոսքերը դատապարտելի էր համարում թերեւս միայն Սասուն Միքայելյանը: «Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԵԿՄ նախագահը:
«Առանց մեկնաբանության»,- մեր հարցին ի պատասխան թեմային այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեր հարցին ի պատասխան ասաց, որ անձամբ զրուցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, իսկ խմբակցությունում չեն հասցրել այդ թեմայով քննարկում ունենալ. «Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրս: Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, անձնական դաշտին, չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում: Եվ ուզոււմ եմ նշել, որ ես շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որ եղավ այս դեպքի հետ կապված, դրսեւորվեր անխտիր բոլոր դեպքերում, այդ թվում՝ այն պարագայում, երբ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված, այդ թվում՝ անչափահաս երեխայի հետ կապված արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն, արտահայտություն»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է կարգապահական վարույթ հարուցվի՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար, Մակունցը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը տեղի ունեցածում ավելի շատ լրագրողներին մեղադրեց՝ ընդգծելով, որ նրանք տարբեր անձանց դեպքում տարբեր սկզբունքներ են դրսեւորում: «Ո՞ւր էին այս 15 լրագրողները, երբ որ Գեւորգ Պետրոսյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր՝ կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ: Ո՞ւր էիք դուք, երբ որ Նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դուրս էր հրավիրում մարդկանց դահլիճից: Ես ընդամենն ուզում եմ, որ դուք հավասարազոր արձագանք տաք ամեն քայլի: Եթե Պարոն Քոչարյանը սխալ ձեւակերպում է արել, ես կարող եմ ընկերաբար ասել՝ պետք չէ նման արտահայտություն անել, գուցե դուք զայրացած եք: Կամ Արփինե Հովհաննիսյանի «24 News»-ին տված խայտառակ հարցազրույցը՝ ամենավերջին անձնական վիրավորանքներով. Ես չեմ տեսնում՝ դուք իրեն ասեք՝ ինչո՞ւ եք մտնում անձնական դաշտ, ո՞վ է ձեզ իրավունք տվել նման բան ասել: Ի վերջո, Արփինե Հովհաննիսյանն Արդարադատության այն նախարարն է, ում օրոք մահացավ «Հաց բերողը»»,- ասաց Պողոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT