Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով: Պարզվել է նաև, որ ձեռք է բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40մլն ՀՀ դրամի չափով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համապատասխան ֆինանսական միջոցները պետության կողմից կարող էր հատկացվել միայն սահմանված չափաբաժիններով հաշվարկված ծախսերի չափով: Այսինքն ՓԲԸ-ն չէր կարող ունենալ դրամական միջոցների ավելցուկ՝ սահմանված չափաբաժիններից ավել և սահմանված առավելագույն չափից բարձր գներով սննդամթերք ձեռք բերելու համար:
Բացի այդ, արձանագրվել է, որ ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության, 2015թ. դեկտեմբերի 15-ին ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 18 մլն. ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա:
Համաձայն ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի որոշման և դրա հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի 2013թ. հոկտեմբերի 24-ի հրամանի՝ տվյալ դեպքում գնվող ավտոմեքենայի շարժիչի ծավալը չպետք է գերազանցեր 1,8 լիտր ծավալը, իսկ ձեռքբերման առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն. ՀՀ դրամը: Ընդ որում, պարզվել է, որ գնումը այս չափորոշիչներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին ընկերությունն զգուշացված է եղել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությամբ: Մինչդեռ Ընկերությունը, առանց անհրաժեշտության հիմնավորման, ձեռք է բերել 2,7 լիտր ծավալով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա՝ փաստորեն, նախատեսվածից 9.5 մլն. ՀՀ դրամով ավելի գնով:
Այսինքն ՓԲԸ-ի ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին են օգտագործել, ինչպես նաև վատնել են իրենց վստահված պետական միջոցները, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 50մլն դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT