Ոստիկանները Նոր Նորք վարչական շրջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (տեսանյութ)

03/10/2019 schedule23:30

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տարաբնույթ թույլտվություններ տրամադրելու, ինչպես և վարչական շենքում տրված տարածքների հետագա օգտագործման համար, բացի պետական տուրքերից և վարձավճարներից, պարտադրել են հավելյալ գումարներ վճարել «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին` հակառակ դեպքում սպառնալով լուծել պայմանագիրը: Արդյունքում, Նոր Նորք վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա, նրանց պարտադրել են հիմնադրամին վճարել մոտ 11 միլիոն 250 հազար դրամ:

Բացի այդ, 2014-2016թթ. ընթացքում մի շարք տոների, նաև Եղեռնի զոհերի հիշատակի օրվա և այլ միջոցառումների իրականացման համար վարչական շրջանի բյուջեից դուրս են գրվել ֆինանսական միջոցներ, որոնցով իրականացվել են հիշյալ միջոցառումները, այնուհետև Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` նախապես համաձայնության են եկել «Նոր Նորք» զարգացման հիմանդրամի տնօրինության հետ, և նույն միջոցառումները հիմնադրամի միջոցով կատարելու պատրվակով` հիմնադրամի դրամարկղից Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի անվամբ` 2014-2016 թթ. ընթացքում դուրս են գրվել գումարներ և կանխիկ փոխանցվել թաղապետարանի պաշտոնատար անձանց, որոնք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, յուրացրել են իրենց վստահված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ: Այնուհետև կազմվել են դրամարկղի ելքի անդորրագրեր` իբր գումարները միջոցառումներն իրականացնելու համար են հանձնվել բաժնի պետերին:

Ավելին` «Նոր Նորք» զարգացման հիմնադրամի գործունեությունը 2016թ. դեկտեմբերից դադարեցված լինելու պայմաններում` վարչական շրջանի որոշ պաշտոնյաներ վարչական շենքում տարածքներ վարձակալած անձանց չտեղեկացնելով այդ մասին, 2017թ. հունվարից մինչև 2018թ-ի մայիս ամիսը շարունակել են, արդեն կանխիկ եղանակով, գանձել գումարներ` այդ կերպ, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակելով մոտ 900 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4260 դիտում

Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն

Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ

Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին

Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի

Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան

Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի

Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ

Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը

Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ

Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ

Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ

Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է

Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի