Երևան
12 °C
Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ընկերոջ՝ քանդակագործ Մարտին Կակոսյանի որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը Երեւանի երկաթուղային կայարանից տեղափոխել Հանրապետության հրապարակ:
Մարտին Կակոսյանի որդին՝ Կարեն Կակոսյանը, շուրջ 30 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում: Կարճ ժամանակով հայրենիքին ու հարազատներին այցելության եկած Կակոսյանը նախքան ԱՄՆ-ը վերադառնալը մեծ ցանկություն ունի Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու թույլտվություն ստանալ: Նա պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արձանի նախ վերանորոգման (դրա կարիքն, ըստ մեր զրուցակցի, քանդակն իսկապես ունի), ապա տեղափոխման բոլոր ծախսերը: Քանդակագործի որդին անկեղծացավ, որ չի պատկերացնում, թե այդ գործընթացը կազմակերպելու համար ում պետք է դիմի եւ ինչից սկսի:
Նա արձանի տեղափոխման համար պատրաստ է ընտանիքի հետ միասին աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ կազմակերպչական բոլոր առումներով, եթե իհարկե՝ ստանա Քոչարի ժառանգների, համապատասխան գերատեսչությունների թույլտվությունն ու հասարակության դրական կարծիքը: «Սա այնպիսի հարց է, որը ազգային որոշմամբ պիտի լինի: Սասունցի Դավթի արձանը մեր ազգի պատկերն է, մեր հոգին է, նրա տեղը Թամանյանական հրապարակում է, որպես մեր ազգի խորհրդանիշ»,- նկատեց քանդակագործի որդին:
Նրա հայրը պատանի տարիքից մտերիմ է եղել Երվանդ Քոչարի հետ եւ դա շարունակվել է մինչեւ Քոչարի մահը: Մարտին Կակոսյանն այլեւս չկա, 2016 թվականին է մահացել, սակայն քանդակագործի երազանքն է եղել, որ իր մեծն ուսուցչի՝ Քոչարի բարձր գնահատանքի արժանի գործը մայրաքաղաքում իր արժանի տեղը գտնի:
Կարեն Կակոսյանի վստահեցմամբ՝ հայրը բազմիցս մատնանաշել է Քոչարի, նրա բոլոր մերձավորների մեծ ցանկությունը՝ Սասունցի Դավթի արձանը տեսնել կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, սակայն ԽՍՀՄ տարիներին այդ պատվավոր տեղը Լենինի արձանինն է եղել: Լենինի արձանը հրապարակում տեղադրվել է 1940 թվականին, ապամոնտաժվել 51 տարի անց՝ 1991-ին:
Խորհրդային տարիներին ընդունված էր ասել, որ այս արձանը Լենինի լավագույն մարմնացումներից մեկն էր ԽՍՀՄ տարածքում, եթե ոչ լավագույնը: Արվեստի իրական գործ էր համարվում նաեւ արձանի պատվանդանը, որն ապամոնտաժվել է մի փոքր ավելի ուշ՝ 1996 թվականին:
Կարեն Կակոսյանը մեզ տրամադրեց իրենց ընտանեկան արխիվի լուսանկարներ, որոնցից մեկում մի սեղանի շուրջ հավաքված արվեստագետներ են, այդ թվում Քոչարը, Քոչարի կինը՝ գրականագետ Մանիկ Մկրտչյանը, քանդակագործ Մարտին Կակոսյանն ու այլոք: Հավաքվածներից մեկի ձեռքին Սասունցի Դավթի արձանից մի հատված է (ձիու ոտքը): Մեր զրուցակցի խոսքով՝ լուսանկարում արձանը դեռ պատրաստ չէ, բայց արդեն քննարկում են տեղի հարցը:
Կակոսյանի արխիվում տեղ գտած տարբեր լուսանկարներում ակնհայտ է Քոչարի եւ Մարտին Կակոսյանի կապը: «Հորս ու Քոչարի մեջ մի այնպիսի քիմիա էր, որը կողքի մարդիկ չէին ընկալում: Շատերը կարող էին գլխի չընկնել, թե ինչի մասին են իրենք խոսում, ինչի վրա զվարճացան, կա՛մ ինչի հանկարծ տխրեցին»,- պատմում է քանդակագործի որդին եւ հավելում՝ հայրը Քոչարի լավագույն աշակերտներից է եղել:
Մարտին Կակոսյանի մոնումենտալ գործերը սփռված են աշխարհով մեկ: Վաշինգթոնի Կրիպտոլոգիայի թանգարանում քանդակագործի՝ Սառը պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն է, Տեխասում՝ Ռազմաօդային ակադեմիայի հարեւանությամբ՝ Սպիտակագլուխ արծիվը, Հռոմում՝ Աբամելիք Լազարեւի քանդակը եւ այլն: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախամուտքի մոտ տեղադրված «Արծիվ» քանդակի հեղինակը եւս նա է:
Վիքիպեդիայում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ 1939 թվականին, երբ Երեւանում պատրաստվում էին տոնել «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը, որոշվել է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Մրցույթ է հայտարարվել, սակայն քանդակագործների մի մասը պնդել է, որ արձանը ստեղծելու համար նվազագույնը մեկից երկու տարի է հարկավոր: Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարն է հանձն առել կարճ ժամանակահատվածում իրականացնել այդ աշխատանքը:
Քոչարը քանդակի գիպսե տարբերակն ավարտել է անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվել է կայարանամերձ հրապարակում եւ այնտեղ մնացել մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվել է: Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ եղել է այն, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի ««բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ են արձակել:
1957 թվականին որոշվել է վերականգնել արձանը, եւ Քոչարը ստեղծել է իր գլուխգործոցներից մեկը: Արձանի բացումը տեղի ունեցել 1959 թվականի դեկտեմբերի 3-ին՝ դարձյալ կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ): Ինչպես ականատեսներն են պատմել՝ իշխանություններն արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության:
Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու գաղափարը Երվանդ Քոչարի թանգարանի տնօրինությանն անակնկալի բերեց: Քոչարի ժառանգներից, թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշեց, որ չի ցանկանում որեւէ կարծիք հայտնել, քանի որ լրատվամիջոցից է տեղեկանում Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու ինչ-որ մեկի մտադրություն մասին: Կարեն Կակոսյանը, որն այդքան սիրով ու տաք հիշողություններով էր լցված Քոչարի ընտանիքի մասին, այստեղ գալով ոչ մի անգամ չի գնացել թանգարան եւ չի հանդիպել ժառանգներից ոչ մեկի հետ:
Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ ինչ-որ մեկի այո ասելով կամ ստորագրությամբ չի կարող արձամնը տեղափոխելու որոշում կայացվել: Ըստ փոխնախարարի՝ Սասունցի Դավթի արձանը տեղափոխելը լուրջ քննարկման կարիք ունի, այստեղ համայնքը եւս իր կարեւոր դերն ունի: Համայնքային իշխանությունն ու ավագանին պիտի իրենց դիրքորոշումը հայտնեն: «Անշուշտ, առաջին հերթին պիտի հաշվի առնվի ժառանգների կարծիքը: Եվ հետո, մենք ունենք մասնագիտական խորհուրդ, որը նման հարցերի քննարկման ու որոշումների կայացման համար է»,-ասաց փոխնախարարը:
Նարինե Թուխիկյանը նկատեց, որ որոշիչ խորհրդում մասնավորապես կարող են լինել Քոչարի կտակի ժառանգներից, արվեստաբան, նյութաբան, ճարտարապետ, քանդակագործ, փորձառու մարդիկ որոնք կարող են կարծիք հայտնել եւ որոնց խոսքն իսկապես կարեւոր է:
«Մենք ունենք մասնագիտական խորհուրդ, որն էլ տվյալ հարցի շուրջ հավաքվում է ու որոշում, եթե տվյալ արձանը վնասված է եւ ինչ-որ մեկը որոշել է այն վերականգնել, դա եւս այդքան միանշանակ չի իրականացվում. որոշվում է՝ ինչ նյութով պիտի արվի, ինչ չափի, ինչպես պիտի արվի, որ չխաթարվի արձանի ամբողջականությունը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ Նարինե Թուխիկյանը նկատեց, որ Սասունցի Դավթի արձանը Հանրապետության հրապարակ տեղափոխելու հարցն արդեն մի քանի տարի է երբեմն-երբեմն շրջանառում են, բայց որեւէ լուրջ քննարկման չի դրվել: «Կարծում եմ՝ Սասունցի Դավթի արձանը դրված է շատ ճիշտ վայրում, կայարանի հրաշալի շենքի դիմաց եւ այդ ամբողջ տարածքը լցնում է ու շատ համահունչ է: Հիմա խնդիրն այն է, որ մենք չապականենք այդ արձանի կողքերը, որն արդեն մի քանի տարի է՝ սկսվել է»,- եզրափակեց նա:
Երվանդ Քոչարի քանդակում Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ՝ ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում եւ պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:
«Սասունցի Դավիթը» Երեւանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Սասունցի Դավթի արձանը համարվում է Քոչարի գլուխգործոցներից մեկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT