Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը այսօրվա նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին պաշտպանները բարձրացրին նախորդ նիստի ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Հայկ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց. «Առաջինը՝ դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել եւ երկրորդ՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»:
Ալումյանը մեջբերեց Քոչարյանի մեղադրանքից դրվագներ՝ նշելով, որ մեղադրանքում Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը որակված է՝ որպես ապօրինի՝ Սահմանադրությանը հակասող: «Սույն գործի քննության շրջանակներում դուք պետք է ի թիվս այլնի՝ գնահատական տաք այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանգիրը հակասե՞լ է Սահամնադրությանը, թե՞ ոչ, սակայն հրամանագրի Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը դուրս է սույն դատարանի իրավասության շրջանակներից»,- ասաց Ալումյանը: Նա նշեց, որ ՀՀ նախագահի հրամանագրերի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վերապահված է ոչ թե առաջին ատյանի դատարանին, այլ Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին: «Որեւէ այլ մարմին Սահմանդրությամբ եւ օրենքներով այդպիսի լիազորությամբ օժտված չէ: Դատարանի կողմից սույն գործի քննությունը հակասում է ինչպես Եվրոպական կոնվենցիային, այնպես էլ՝ ՀՀ դատական օրենսգրքին, ՀՀ Սահմանադրական օրենքին, եւ սա ընդամենը մեկ հիմքն էր, որով դուք իրավասու չեք քննել սույն գործը»,- հայտարարեց Ալումյանը:
Որպես երկրորդ հիմք Ալումյանը նշեց այն, որ գործի վերաբաշխումը ոչ թափանցիկ եւ փակ է անցկացվել: «Այս գործն ունի աննախադեպ մեծ հասարակական հնչողություն, ուստի գործը քննող դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն դատավարության մասնակիցների, այլ նաեւ՝ հանրության համար: Կանխատեսելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման կապակցությամբ սույն քրեական գործը փոխանցվելու է Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի՝ գրավոր դիմել էի Երեւան քաղաքի դատարանի նախագահին՝ խնդրելով երկու բան. առաջինը՝ հնարավորություն տալ պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Ալումյանին, Սահակյանին, Օրբելյանին եւ Խուդոյանին ներկա գտնվելու սույն գործի համակարգչային բաշխման գործընթացին եւ տեսանկարահանել այն, ինչպես նաեւ՝ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով ԶԼՄ-ներին մասնակցելու դրան եւ լուսաբանելու այն: Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացն անցել է փակ, ոչ թափանցիկ, իսկ միջնորդության մեջ նշված անձանց հնարավորություն չի տրվել ներկա գտնվելու դրան: Ոչ թափանցիկ եւ օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը ձեզ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է վկայել այն մասին, որ գործի բաշխման գործընթացը կազմակերպվել եւ անց է կացվել այնպիսի եղանակով, որ գործը հանձնվի նախապես որոշված դատավորի, տվյալ դեպքում՝ ձեզ: Այդպիսի գործընթացը բոլոր դեպքերում չի կարող համարվել օրինական, քանի որ այն տեղի է ունեցել իմ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի իրավունքների խախտումներով: Սույն դատարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն: Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ ստեղծված դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,- ասաց Քոչարյանի պաշտպանը:
Ալումյանը նշեց, որ Աննա Դանիբեկյանը սույն գործը քննելու համար կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նա նշեց, որ մինչ գործով նիստի օր նշանակելը, պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մի քանի միջնորդություններ է ներկայացրել, սակայն Դանիբեկյանը դրանք չի քննել, նաեւ որոշում չի կայացրել դրանք առանց քննության թողնելու կամ լուծումը հետաձգելու մասին: «...Միջնորդությունների վերաբերյալ անմիջապես որոշում չկայացնելը պայմանավորված չի եղել օրենքի վատ իմացությամբ: Հետեւաբար մնում է ենթադրել, որ օրենքը խախտվել է դիտավորությամբ: Ավելին՝ ձեր կողմից 2019 թվականի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացվել սույն գործը դատական քննության նշանակելու մասին, եւ այդ որոշման մեջ դուք անդրադարձել եք պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցին՝ կալանքը թողնելով անփոփոխ, ընդ որում, այդ որոշման մեջ դուք կրկին լուծում չեք տվել խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանի միջնորդություններին»,- ասաց Ալումյանը: Վերջինս հավելեց, որ Քոչարյանի կալանքը անփոփոխ թողնելու մասին որոշումը դատարանը կայացրել է առանց այդ հարցի քննությանը Քոչարյանին եւ նրա պաշտպաններին մասնակից դարձնելու: «Խախտելով օրենքը, Սահմանադրությունը՝ դուք դա արել եք գիտակցաբար եւ ամեն կոնկրետ դեպքում՝ ի վնաս պարոն Քոչարյանի: Ինչը կասկած չի թողնում, որ դուք կանխակալ, բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի հանդեպ եւ բաց չեք թողնում որեւէ հնարավորություն՝ ձեր դրված իշխանությունը ի վնաս նրա օգտագործելու համար»,- հայտարարեց Ալումյանը եւ միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT