Ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, որ անգամ այս կարգավիճակով կարող եմ օտարերկրյա ներդրումներ ներգրավել. Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր միջնորդեց վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Արմեն Գեւորգյանի նկատմամբ դեռևս միջդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է վերացվի, քանի որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմնի որոշումը եղել է ապօրինի եւ անհիմն։ Ըստ նրա՝ այս մեկ տարվա ընթացքում անօրինական կերպով սահմանափակվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ «Քննիչն իր որոշման մեջ չի նշել Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերից որեւէ մեկը, բացի այդ, դատարանն արձանագրել է, որ իսպառ բացակայում են Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, որը հաստատվել է բարձր դատական ատյանների կողմից։ Նման պայմաններում Գևորգյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց չի կարող ընտրվել, իսկ ընտրված լինելու պարագայում այն ենթակա է վերացման»,- հայտարարեց նա։

Պաշտպանն առաջարկեց միջնորդության մերժման դեպքում քննարկել Արմեն Գեւորգյանի կողմից ժամանակավոր՝ հոկտեմբերի 26–ից մինչեւ նոյեմբերի 4-ը, ՀՀ–ից բացակայելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գեւորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավստրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։ Արմեն Գեւորգյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ավստրիական կլինիկայում երկու տարին մեկ սրտի անոթների հետ կապված հետազոտության է ենթարկվում:

Գեւորգյանը նաեւ նշեց, որ այցի շրջանակներում նախատեսում է նաեւ գործնական բանակցություններ վարել։ «Եթե դատարանը նպատակահարմար կգտնի բուժման նպատակով բացակայել, այդ ժամանակահատվածում նաեւ այդ գործնական հանդիպումները կկազմակերպենք»,- ասաց Գեւորգյանը:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեջբերեց նաեւ «Արինս գրուպ» ընկերության նամակը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին, որում նշված էր, թե ընկերության խորհրդի անդամները երաշխավորում են Արմեն Գեւորգյանի վերադարձը բժշկական զննումից հետո։

«Այստեղ ու կողքի դահլիճում նստած շատ մարդկանց փորձը վկայում է այն մասին, որ անգամ այս կարգավիճակով ես կարող եմ մեր պետության համար օգուտ բերել, օտարերկրյա ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման համար, ապա դա ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջացնի, գոնե այս էտապում ու այս վիճակում»,- ասաց Արմեն Գեւորգյանը։

Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը եւ տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ։ Բաղդասարյանի խոսքով՝ Արմեն Գեւորգյանը չի ներկայացրել կոնկրետ փաստարկներ, որ այստեղ նրա բուժումը հնարավոր չէ ապահովել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 13:00-ին:

Նիստի ավարտից հետո Գեւորգյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով ներդրումների մասին, ասաց. «Եթե ՀՀ կառավարությունը շարունակի այսպես աշխատել ու արդարադատությունը շարունակվի այսպես, Հայաստան ներդրումներ չեն գալու»:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3811 դիտում

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ