Դատարանը կտա պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը ապրիլյանի ժամանակ եղել է տեղո՞ւմ, թե՞ բիլիարդ խաղալիս. ԳՇ պետ

Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաեւ նոր զինատեսակներ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց ՀՀ ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Չնշելով անվանումները՝ կասեմ, որ հիմնականում դրանք վերաբերում են հակաօդային եւ հակատանկային պաշտպանությանը»,- նշեց ԳՇ պետը՝ հավելելով. «Մասնավորապես հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն եւ ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու վերաբերյալ։ Որոշակի զինատեսակներ նաեւ արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը, եւ նախկինում չէր հաջողվել ՊԲ-ին նման խնդիրներ կատարել, դա նույնպես արդիականացման արդյունք էր»։

Անդրադառնալով հակատանկային միջոցներին՝ Դավթյանն ասաց. «Հակատանկային միջոցների մասով կարող եմ ասել, որ մեծացել է հեռահարությունը։ Մոտավորապես մեր ունեցած միջոցներից երկու անգամ, եւ որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներն անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»։

ԳՇ պետի համար ուրախալի էր զորավարժությունների ընթացքում Պաշտպանության բանակում խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչներ»-ի, ներդաշնակ կիրառումը։

Անդրադառնալով նոր զինտեխնիկայի ձեռքբերման մասին հարցին՝ Դավթյանն ասաց. «Մենք հիմա էլ ձեռք ենք բերում, ընթացիկ կլինեն. հիմնականում մենք փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով, լավ ուսուցված անձնակազմով արդյունավետ խնդիրների կատարում»:

Խոսելով սահմանային վիճակի մասին՝ ԳՇ պետն ասաց, որ այս պահին սահմանին իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է. «Իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը կամ միջադեպերը սահմանում միշտ եղել են, ցավոք սրտի, կան ու, ինձ թվում է, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն»: Դավթյանի խոսքով՝ որոշակի չափով նվազել է կրակոցների, միջադեպերի թիվը։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածությանը, ԳՇ պետը նշեց, որ այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել. «Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է»:

Դավթյանի խոսքով՝ այսօր էլ են եղել կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ. «Մեր պատասխանից հետո դադարեցվել է, այս պահի դրությամբ հանգիստ է»:

ԳՇ պետը նշեց, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս հակառակորդի յուրաքանչյուր խախտմանը։
Անդրադառնալով Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատարանին իր կողմից տրամադրված տեղեկություններին՝ Դավթյանն ասաց, որ ինքը ցուցմունք չի տվել, այլ տեղեկանք է տրամադրել:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների առաջին րոպեներին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը տեղում չի եղել։ Ինչից հետո Խաչատուրովը դատի էր տվել քաղաքագետին:

Դավթյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ դատարանը կտա հարցերի պատասխանը. Խաչատուրովը ապրիլյան գործողությունների ժամանակ ժամանակին տեղո՞ւմ է եղել, թե՞ բիլիարդ խաղալիս. «Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավելի ժամանակահատվածում, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս, ավել բան չունեմ ասելու»:

Խոսելով Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակից՝ ԳՇ պետն ասաց՝ կա ոչ մեծ դրական դինամիկա: «Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի գնահատականն իրավական հարթությունում է:

Անդրադառնալով Ադրբեջանի ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին եւ Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ փոխանակելու առաջարկին՝ ԳՇ պետն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք: Եթե նկատի ունեք Արցախում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, ապա դա Արցախի կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2641 դիտում

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն