Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Մեղրի խոշորացված համայնքը տարիներ շարունակ զրկված է կապույտ վառելիք ունենալուց: 2011 թ.-ին սկսված գազաֆիկացման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, պատճառը՝ նախորդ իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն ու ոչ ավելի, ոչ պակաս՝ 256 մլն չունենալն էր:
Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքն ընդգրկում է 2 քաղաքային՝ Մեղրի եւ Ագարակ, ինչպես նաեւ 11 գյուղական համայնքներ՝ 12 հազար բնակչով: Չնայած այն փաստին, որ Մեղրին սահմանակից է Իրանին եւ որ գազամուղն անցնում է հենց Մեղրիով ու հասնում անգամ Երեւան ու հեռավոր գյուղեր, բնակիչները դեռ կարոտ են գազաֆիկացում ասվածին. «Պատուհանիս տակով է անցնում գազի տրուբան, ամեն Աստծո օր նայում եմ ու փետ ջարդում, ու դեռ ինչքա՞ն, սա ո՞ր թիվն է»,- մեզ հետ զրույցում ասաց Մեղրիի Մելիք Օհանջանյան փողոցի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Մեղրու բոլոր փողոցներով անցնում են գազի խողովակները:
Բնակիչների դժգոհությունն ավելի է սրվում ցրտերն ընկնելուն զուգահեռ: «Լիճք եւ Տաշտուն համայնքները, թերեւս, մեր ամենախնդրահարույց համայնքներն են. բարձր լեռնային են դրանք: Իրականում ջեռուցման խնդիրը լուրջ է. սրա արմատները խորն են: Խնդիր կա թե՛ օրենսդրության հետ, թե՛ ռեսուրսների առկայության: Կոնկրետ Լիճք եւ Տաշտուն գյուղերում այսօր պատային իրավիճակ է, բայց խնդիրը միայն այս 2 համայնքներում չէ: Մենք խնդիր ունենք Ագարակ եւ Մեղրի քաղաքներում, Արաքսամերձ բնակավայրերում ու բոլոր գյուղերում, պարզապես նշածս 2 գյուղերն են ցրտաշունչ»,- ասաց քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
Մեղրի խոշորացված համայնքի տարածքը կազմում է 66 հազար 400 հեկտար, որի մեջ է նաեւ «Արեւիք» ազգային պարկը, իսկ օրենսդրությամբ ազգային պարկից արգելված է անգամ թափուկի դուրս բերումը: Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է՝ ոչ միայն բնակիչները բնակարանները տաքացնելու խնդիր ունեն, այլ նաեւ համայնքը՝ համայնքապատկան կառույցները ջեռուցելու. «ՄԵՐ ՀՈԱԿ-ները, մանկապարտեզներն ու արվեստի դպրոցները ջեռուցելու խնդիր ունենք: Նախորդ տարի բնապահպանության նախարարությունը պահպանվող հատուկ տարածքների հետ համատեղ, որպես կոմպենսացիա, մեզ բրիկետներ տրամադրեց, ասում են՝ այս տարի էլ են տալու, բայց սա եւս խնդրի վերջնական լուծում չէ»:
Մխիթար Զաքարյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կառավարությունից ու մարզպետարանից սկսել են քայլեր ձեռնարկել՝ Մեղրու գազաֆիկացման խնդրի հետ կապված. «Հանրապետության փոխվարչապետի հանձնարարությամբ՝ փոխմարզպետը կապվեց, մենք փաթեթը ներկայացրել ենք, նախագծանախահաշվային աշխատանքներ են տարվում «Գազպրոմ»-ի հետ: Նախատեսվում է Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ բնակչության ամենամեծ թիվ ունեցող Լեհվազ համայնքը գազաֆիկացնել, դրանից հետո Արաքսամերձ գյուղերում նախատեսում ենք արեւային պանելներ տեղադրել բնակիչների տներում»:
ՀԺ-ի դիտարկմանը, որ հայ-իրանական գազամուղն անցնում է Մեղրիով եւ որ Մեղրի համայնքի բակերում գազատար խողովակներ են տարիներ առաջ անցկացվել, փոխարենը բնակարանների գազաֆիկացում մինչ օրս չի արվել, ի՞նչն է եղել պատճառը, քաղաքապետը մանրամասնեց. «Թերությունների համակցության արդյունքն է, որ Մեղրին մինչ օրս չի գազաֆիկացվել: 2011 թ.-ից աշխատանքներ տարվել են, առյուծի բաժինը կատարված է, բայց որքան էլ զարմանալի լինի, 2011 թ.-ին Իրանի նախագահը 2 մլն դոլար հատկացրեց ՀՀ կառավարությանը, որ իրեն անմիջական հարեւան Մեղրի եւ Ագարակ համայնքները գազաֆիկացնեն: Աշխատանքները կատարվեցին, բայց 256 մլն դրամ պակասեց: Գուցե զավեշտալի հնչի, բայց տարիներ շարունակ երբ դիմում էինք էներգետիկայի նախարարությանը, ասում էին, թե ուզում են նորից դիմել Իրանին՝ հերթական գրանտի համար: Սա զավեշտ է, քան ինչ-որ բան»,- ասաց քաղաքապետը:
Ստացվում է՝ նախորդ կառավարությունները 8 տարի շարունակ այդպես էլ չկարողացան 256 մլն դրամ հատկացնել Հայաստանի հարավային դարպաս հանդիսացող Մեղրին գազաֆիկացնելուն, կամ էլ հերթական անգամ գործ ունենք միլիոնների փոշիացման ու ձախողած ծրագրի հետ: «Օբյեկտիվ բողոք կա բնակչության մեջ, Իրանից մինչեւ գազամուղը հասնում է Երեւան, բավականին ծախս է կատարվում, իսկ Մեղրիում ինքնարժեքն ավելի ցածր է: Սկզբում նաեւ պատճառաբանում էին, թե քիչ բաժանորդներ կլինեն, եկամտաբեր չի լինի… բայց հիմա, փաստորեն, կառավարությունից հանձնարարական է իջեցվել, ու սկսել են քայլեր ձեռնարկել»,- շարունակեց համայնքի ղեկավարը:
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որն աշխատանքային խմբի ղեկավարն է, «Հայկական Ժամանակ»-ին մանրամասնեց, որ նախկին նախագծողի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նախագիծ-նախահաշիվ կազմել. «Ագարակի կոմբինատն էլ որպես դոնոր ֆինանսավորելու է նախագծանախահաշվային աշխատանքների գումարը: Պայմանագրով նախատեսված է մինչեւ նոյեմբերի 1-ն ավարտել փաստաթղթերի ու նախագծի էքսպերտիզան, որից հետո պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ՝ գործն ավարտին հասցնելու համար»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ թեպետ դեռեւս չկա հստակ որոշում, որ գազաֆիկացումն անց է կացվելու, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ միանշանակ տարվում են: «Թեպետ խոստացել են, որ մինչեւ ամսի 1-ը կասեն, թե որքան գումար է անհրաժեշտ՝ աշխատանքներն ավարտելու համար, սակայն, նախնական հաշվարկներով, ավելի քիչ գումար կպահանջվի»,- ասաց մարզպետի տեղակալն ու հավելեց, որ այս 8 տարիների ընթացքում ոչ միայն գումարի կարիք են ունեցել նախորդները, այլ նաեւ՝ քաղաքական կամքի. «Կա քաղաքական կամք, կա նախնական պայմանավորվածություն՝ աշխատանքներն իր տրամաբանական ավարտին հասցնելու»:
Նարեկ Բաբայանը նաեւ դժգոհեց, որ աշխատանքները դեռ չսկսած, որոշ քաղաքական ուժեր ու պատգամավորներ արդեն իսկ աշխատանքները փորձում են վերագրել իրենց. «Գազի հարցը դեռ լուծված չէ, բայց իրենց հեռուստաալիքներով ասում են, գովազդում են, թե ԱԺ այս-ինչ պատգամավորը եկավ Մեղրի կամ մի ելույթով լուծեց գազի հարցը, դա ուղղակի սիրուն չէ: Ոչ ոք, բացի մեր կառավարությունից ու նախաձեռնողներից, որեւէ բանով մեզ չի օգնել, որեւէ քննարկում չի տարել մեզ հետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT