Երևան
12 °C
Հանրակրթության ոլորտում ամենացցուն խնդիրներից մեկը տարիներ շարունակ համարվել է ուսուցչի հաստիքի համալրման գործընթացը: Մշտապես կասկածներ ու պնդումներ են եղել, որ դպրոցում աշխատանքի ընդունվելու համար մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները պակաս կարեւոր են, իսկ փոխարենն առաջին պլան են մղվում «խնամի-ծանոթ-բարեկամ»-ի գործոնն ու փողը, որը հավակնորդները վճարում են՝ ուսուցիչ աշխատելու համար:
Այսօր էլ խնդիրը շարունակում է արդիական մնալ: Բայց եթե կրթության ոլորտի պատասխանատուներն ավելի վաղ հայտարարում էին, որ փոփոխվելու են ինչպես դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման, այնպես էլ՝ ուսուցչի ընտրության կարգերը, ապա այժմ իրավիճակն այլ է: Ի տարբերություն դպրոցի տնօրենի ընտրության կարգի, որի նորացումը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն արդեն նախաձեռնել է, ուսուցիչների նշանակմանը վերաբերող իրավակարգավորումների փոփոխություն նախարարության օրակարգում չկա:
Գործող կարգի համաձայն՝ ուսուցչի թափուր տեղը համալրվում է մրցույթով, որն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր եւ բանավոր։ Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից։ Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են դպրոցի տնօրենը կամ տնօրենի պաշտոնակատարը, ուսումնական գծով տեղակալը, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչ, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից, որն ունի տվյալ առարկայի դասավանդման առնվազն 5 տարվա փորձ։ Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել, ըստ ենթակայության, լիազոր մարմնի ներկայացուցիչը: Գրավոր փուլին հավակնորդները մասնակցում են միասին։ Բանավոր փուլն անցկացվում է բոլորի հետ առանձին-առանձին։
Հելսինկյան կոմիտեն իր վերջին զեկույցներից մեկում՝ «ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրություն», մասնավորապես ընդգծել է, թե որն է որպես ուսուցչի աշխատանքի անցնելու հիմնական ուղին։ Հարցմանը մասնակցած ուսուցիչների տրամադրած տեղեկատվության հիման վրա առանձնացվել են դպրոցում աշխատանքի ընդունվելու երեք հիմնական մեխանիզմներ՝ մրցույթ, միջնորդություն եւ գումար (կաշառք): Առավել հաճախ նշվել է «խնամի, ծանոթ, բարեկամ» կապի եւ 1500-2500 դոլար կաշառքի մասին: «Թեեւ որոշ դպրոցներում ուսուցչի ընդունելությունը եղել է հիմնականում կա՛մ միջնորդությամբ, կա՛մ կաշառքով, կա՛մ մրցույթով, մյուսներում գործել են աշխատանքի ընդունելու վերը նշված ձեւերը միաժամանակ»,- ասվում է զեկույցում:
Մանկավարժ Անահիտ Կիրակոսյանը կարծում է, որ այսօր էլ արդար մրցակցություն չի ապահովվում։ «Տարբեր դպրոցներում (թե՛ քաղաքի եւ թե՛ գյուղերի) մասնակցել եմ ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին։ Եղել են դեպքեր, երբ մրցույթում արդարացիորեն հաղթող չեմ ճանաչվել։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքներով ու կողմնակալությամբ, ընթացակարգային խախտումներով իրենց ուզած մարդուն են անցկացրել։ Կրկին հաղթող չեմ ճանաչվել։ Իմ միակ հույսը միշտ ես եմ եղել։ Մրցույթի կարգը վատն է։ Գրավոր փուլի անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուներն անցնում են բանավոր փուլ։ Եթե բանավոր փուլը հաղթահարում են մեկից ավելի թեկնածու, ապա տնօրենն ինքն է ընտրում, թե ում հետ է աշխատելու։ Ի վերջո, ընտրողը տնօրենն է (նախկինում վերեւներից հրահանգավորված, հիմա՝ չգիտեմ)։ Մրցույթը լոկ ձեւականություն է, քանի որ ում ուզում են, նա էլ անցնում է՝ առանց գիտելիքը հաշվի առնելու»,- պատասխանելով մեր հարցմանը՝ նկատեց Անահիտ Կիրակոսյանը։ Նա չի կիսում կարծիքը, թե տնօրենը, միեւնույն է, ընտրություն է կատարում մրցույթում հաղթած, հետեւաբար արժանի թեկնածուների միջեւ: «Թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլում իրենց ուզած մարդուն անցկացնում են՝ առանց գիտելիքին նայելու։ Պարզապես ուրիշները եւս կարող են անցնել այս փուլերը։ Սակայն ի վերջո «ընտրվում» է ընտրյալը։ Մրցույթը զուտ ձեւական բնույթ է կրում»,- համոզված է Անահիտ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ թեպետ մրցույթի բանավոր փուլին մասնակիցները ներկայանում են առանձին-առանձին, մի անգամ ինքն ու մյուս երկու հավակնորդները քննասենյակում են գտնվել միաժամանակ։ «Երբ նստած հարցերին էինք պատրաստվում, ապագա «հաղթողը» ազատ կարդում էր իր մոտ եղած նյութերից ու արտագրում էր։ Իսկ հանձնաժողովի անդամները ձեւացնում էին, թե չեն տեսնում։ Աբսուրդն այն էր, որ նա արտագրեց, իսկ հետո նաեւ պատասխանելու ժամանակ կարդաց այն պատասխանները, որոնք հանձնաժողովի անդամների լրացուցիչ հարցերի պատասխաններն էին փաստորեն։ Նա ի՞նչ գիտեր՝ իրեն լրացուցիչ ի՞նչ հարց էին տալու, որ ջանասիրաբար արտագրեց»,- նկարագրեց մանկավարժը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, վստահեցրել է, որ «խնամի-ծանոթ-բարեկամ» մեխանիզմով դպրոցում աշխատանքի ընդունելու դեպքերը նվազել են։
«Դա զգալի կրճատվել է, բայց մենք բողոքներ ստանում ենք այդ առումով։ Ասեմ, որ օրենքի խնդիր այստեղ չունենք, բայց ունենք շահերի բախման խնդիր։ Նաեւ հասարակության որոշակի գիտակցության բարձրացման արդյունքում են այս երեւույթները վերջնական զրոյացվելու։ Բայց դպրոցների մանկավարժական, ծնողական խորհուրդներն այստեղ անելիք ունեն: Իհարկե, մենք օրենսդրական մակարդակով կփորձենք լուծումներ գտնել, բայց իրավաբանները մեզ ասում են, որ այստեղ խտրականություն կարող է լինել: Պետք է այդ շահերի բախման մեխանիզմը գտնել, որպեսզի վերացնենք այդ երեւույթը»,- իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում ասել է նախարար Հարությունյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT