Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մոտենում է իր համար անչափ կարեւոր հանդիպումների: Հոկտեմբերի 12-ի ու 15-ի խաղերից հետո կամ կշարունակի պայքարը պատմական հաջողության՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար, կամ էլ հերթական անգամ կհիասթափեցնի երկրպագուներին: Եվրո 2020-ի ընտրական փուլի 7 եւ 8-րդ տուրերի շրջանակներում նախ հյուրընկալվելու է Լիխտենշտեյնին, ապա Ֆինլանդիային:
Հոկտեմբերի 12-ի մրցակցի հետ Հայաստանը 3 հանդիպում է անցկացրել: Այս պայքարում առավելությունը նրա կողմն է. 2 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի: Մրցակցի դարպասը խփել է 7 գնդակ: 3 անգամ հաջողության են հասել Լիխտենշտեյնի ֆուտբոլիստները: Այդ գոլերից 2-ը նրանք խփել են 2018 թ. նոյեմբերին՝ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:
Այս թիմերի միջեւ վերջին հանդիպումը Եվրո 2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում էր: Այս տարվա հունիսին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Այն ժամանակ աչքի ընկան Գեւորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը եւ Տիգրան Բարսեղյանը:
Լիխտենշտեյնի դեմ խաղից 3 օր անց Հայաստանը հյուր կգնա ուղեգրի համար պայքարի իր հիմնական հակառակորդին: Իտալիան J Խմբում մրցակցությունից դուրս է, հետեւաբար Հայաստանը պետք է փորձի իր տեղից հանել 2-րդ հորիզոնականում հանգրվանած Ֆինլանդիային: Այս ընտրանու հետ վիճակագրությունն այնքան էլ հաճելի չէ: Թիմերը հանդիպել են 5 անգամ: Հայաստանին միայն 1 անգամ է հաջողվել չպարտվել: Եվրո 2008-ի որակավորման փուլում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 է խաղացել: Մնացած 4 հանդիպումներում զիջել է: Հայաստանին ընդամենը 1 անգամ է հաջողվել խոցել մրցակցի դարպասը: Ֆինլանդիան այդ խաղերում աչքի է ընկել 8 անգամ:
Եվրո 2020-ի ընտրական փուլի՝ այս թիմերի առաջին հանդիպումը Երեւանում տեղի է ունեցել այս տարվա մարտին: Ֆինլանդիան հաղթել է 2:0: Դա Հայաստանի հավաքականի 2-րդ խաղն ու 2-րդ պարտությունն էր որակավորման փուլում: Այժմ ՀՀ-ն ավելի ինքնավստահ կարող է զգալ պատասխանատու հանդիպումներից առաջ. վերջին 2 խաղերից մեկում թեեւ Իտալիային տանը պարտվել է (1:3), սակայն արժանի հանդիպում է անցկացրել, իսկ դրանից հետո Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ նույնպես տանը հիանալի հաղթանակ է տարել 4:2 հաշվով՝ հույս արթնացնելով երկրպագուների մեջ, որ ընտրական այս ցիկլում հրաշք գործել հնարավոր է:
Առաջիկա հանդիպումներից առաջ J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. Իտալիա 18 միավոր
2. Ֆինլանդիա 12 միավոր
3. Հայաստան 9 միավոր
4. Բոսնիա եւ Հերցեգովինա 7 միավոր
5. Հունաստան 5 միավոր
6. Լիխտենշտեյն 1 միավոր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն սկսել է նախապատրաստվել խաղերին: Հոկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Այն տեւելու է մինչեւ հոկտեմբերի 10-ը: Այս խաղերում Հայաստանին չի կարողանալու օգնել թիմի ավագը. «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի, որի ապաքինման համար անհրաժեշտ է 3 շաբաթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT