Երևան
12 °C
1 ամսից ավելի է՝ Դավիթ Խիթարյանը զբաղեցնում է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները: ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, օլիմպիական կարգի մրցավար Խիթարյանը մի շարք գաղափարներով է եկել բուհ: Նա կարծում է, որ ինստիտուտում խիստ անհրաժեշտ է վերանայել անտրամաբանական վարչարարությունը, պետք է բարեփոխել ուսումնական ծրագրերը, շտկել նյութատեխնիկական բազայի թերությունները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց արդեն սկսված եւ նախատեսվող աշխատանքների մասին:
- Պարոն Խիթարյա՛ն, պարբերաբար հանդես եք եկել սպորտը զարգացնելու վերաբերյալ գաղափարներով: Ի՞նչ մտքերով եք եկել ինստիտուտ:
- Միշտ պատկերացրել եմ, որ հայկական սպորտը պետք է լինի եվրոպական կամ ամերիկյան մոդելի մեջ, որովհետեւ ստացվել է, որ մեր երկիրը սոցիալիզմից անցում է կատարել կապիտալիզմի, բայց սպորտային համակարգն ամբողջությամբ մնացել է հինը. այսինքն՝ պետական դպրոցներ, մարզադպրոցներ: Այս համակարգը չի տեղավորվում մեր պետության համակարգի մեջ: Հեղափոխությունից հետո ասացի, որ կառավարության ծրագրերն այս առումով հեղափոխական չեն: Այս բուհն այդ ոլորտի մասնիկներից է եղել եւ այդ ոլորտում, ըստ իս, առաջատարների շարքում չի եղել: Իմ մոտեցումն է, որ բուհը պետք է լինի ոչ թե ոլորտի սպասարկողը, այլ գաղափարներ տվողը, իսկ սպասարկողը կլինեն, օրինակ, ֆիզիկական կուլտուրա, դպրոցական ծրագրեր, կլինեն ֆեդերացիաների հետ տարվող աշխատանքներ, եւ ինչո՞ւ չէ պետք է կարողանանք զարգացնել բուժական ֆիզկուլտուրան, սպորտային ռեաբիլիտացիան:
- Ի՞նչ խնդիրներ կան լուծելու սրան հասնելու ճանապարհին:
- Առաջինը, որ նկատեցի բուհում, ոչ ճիշտ կառուցվածքն է՝ վարչարարությունը: Պարզվեց, որ բուհի հավատարմագրման, ինչպես նաեւ 2 տարի հետո մոնիտորինգի ժամանակ որակի ազգային կենտրոնը նույնպես բացասական է գնահատել բուհի վարչարարությունը եւ կառավարումը: Կառուցվածքը բուհի ողնաշարն է, եթե ողնաշարում խնդիրներ կան, որքան էլ ուզենաս... եթե մարդու ոտքի տեղը ձեռք է, որքան էլ ուզենաս վազել սովորեցնել, չի ստացվի: Կառուցվածքը փոխելով՝ հնարավորություն կունենամ ավելի արդյունավետորեն հասնել նրան, որ բուհը դառնա պետությանը մեր ոլորտի գաղափարներ տվողը:
- Օրինակ՝ ի՞նչ կառուցվածքային խնդիր կա:
- Մենք ունենք 2 ֆակուլտետ. մեկը՝ սպորտի մանկավարժության եւ կառավարման, մյուսը՝ ֆիզիկական դաստիարակության եւ առողջարարական տեխնոլոգիայի: Ստացվում է, որ սպորտի մանկավարժության ֆակուլտետում պատրաստում են մարզիչ-մանկավարժներ, բայց ամբիոններ կան, որոնք պատրաստում են մարզիչ-մանկավարժներ ու գտնվում են մյուս ֆակուլտետի կառուցվածքում: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը թողարկում է մարզիչ-մանկավարժներ, այն պետք է գտնվի մյուս ֆակուլտետում, բայց անհասկանալի ձեւով միացված է անատոմիայի ամբիոնին, որն ընդհանրապես կապ չունի ոչնչի հետ, քանի որ թողարկող ամբիոն չէ: Պատկերացրեք՝ ֆակուլտետը ղեկավարում է մարդ, որը չի թողարկում այդ ամբիոնի մասնագետներին: Ստացվում է, որ մասնագիտական առումով պատկանում է մի ֆակուլտետին, բայց վարչարարությամբ՝ մյուսին:
- Պրոֆեսորադասախոսական կազմի փոփոխություն սպասվո՞ւմ է:
- Տվյալ պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ մեր բուհը, լինելով որոշակի առանձնահատկություն ունեցող բուհ, շատ դժվար է մասնագետներ գտնելը, որովհետեւ դաշտ չունենք, բայց հարակից մասնագիտությունների առումով ոչ թե կլինեն կրճատումներ, այլ ռեֆորմի արդյունքում կստեղծվի մրցակցություն, եւ եթե մեր դասախոսները չեն դիմանա, ապա պետք է ժամանակ տանք նրանց՝ զբաղվելու իրենց որակավորումը բարձրացնելով: Այսինքն՝ կադրային կտրուկ փոփոխություններ չեն լինի: Այս առումով առնչվել եմ մի քանի բացասական երեւույթների հետ, որոնցից է շահերի բախումը: Չեմ կարող ընդունել, որ բարեկամական կապեր ունեցողները մեկը մյուսին ենթական լինեն: Դա օրենքով էլ չի թույլատրվում: Եվ տարիքային ցենզը. կենսաթոշակային տարիքը գերազանցող անձնակազմ ունենք, պետք է կարողանամ սահուն ձեւով, հարգանք մատուցելով՝ երկարատեւ աշխատանքի համար.... բայց անպայման կլինեն փոփոխություններ, որովհետեւ բուհին պետք է երիտասարդական շունչ տալ:
- Հաջորդ խնդիրը ո՞րն է:
- Շատ լուրջ խնդիր է ուսումնական մասը: Շատ վատ է եղել հակակշիռների մեխանիզմը, այսինքն՝ չկան վերահսկողական ֆունկցիաներ: Ուսումնական պրոցեսն ամբողջությամբ կենտրոնացված է եղել դեկանների միջոցով դեպի ռեկտոր: Հիմա ես ուզում եմ, որ հակակշիռների մեխանիզմ ստեղծվի եւ ուսումնական մասը կատարի այն ֆունկցիաները, որոնք, ըստ տրամաբանության, պետք է կատարի. այսինքն՝ քննությունների անցկացում, վերահսկողություն, հնարավոր թափանցիկություն, քննությունների գաղտնիություն: Քննությունների մեծ մասը, որքան հնարավոր է պետք է լինի գրավոր, որպեսզի քննության ժամանակ հնարավորինս վերանա դասախոս-ուսանող կոնտակտը: Պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որ ուսանողն ունենա հակակշիռ դասախոսի, դասախոսը՝ ամբիոնի վարիչի, ամբիոնի վարիչը՝ դեկանի նկատմամբ:
Առաջարկելու եմ պրոռեկտորների փոփոխություններ՝ ոչ թե անձի, այլ ֆունկցիաների: Ունենք պրոռեկտոր սպորտի եւ դաստիարակչական հարցերով, այն դեպքում, որ մենք այսօր կարեւորում ենք միջազգային հարաբերությունները, կրթական ծրագրերի համադրելիությունը նմանատիպ այլ բուհերի հետ, որպեսզի կարողանանք ուսանողների փոխանակում կատարել: Պետք է գտնել արտասահմանից ուսանողներ ունենալու տարբերակներ: Այսօր մենք ունենք մոտ 60 արտասահմանցի ուսանողներ, բայց սփյուռքահայեր են: Այդ հենքի վրա ուզում եմ, որ բուհը հետաքրքիր դառա այլ երկրների ուսանողների համար: Դրա համար պետք է առաջարկեմ, որ սպորտի գծով պրոռեկտորը դառնա միջազգային հարաբերությունների կամ արտաքին կապերի գծով:
- Խոսեցիք փոփոխություններից, սպասելի է, որ բուհում կարող է հակազդեցություն լինել: Անգամ եթե մարդիկ ուզում են բարեփոխումներ, Ձեր որոշումները կարող է չընդունեն: Օրինակ՝ կարող են գտնվել երկարամյա աշխատողները, որոնք կասեն. «Ավելի երկար ենք այստեղ աշխատում, քան Դուք ապրում եք»:
- Այդպիսի հակազդեցություններ նկատվում են ոչ միայն բուհի աշխատողների կողմից: Դրանք կան նաեւ դրսից:
- Նախարարությունի՞ց, ֆեդերացիաների՞ց...
- Ո՛չ, նախարարությունից չէ: Կոնկրետ հոգաբարձուների խորհրդից կա հակազդեցություն՝ չնայած ես միաձայն անցա: Կան մարդիկ, որոնք ուզում են՝ փոփոխությունները կտրուկ լինեն, եւ կան մարդիկ, որոնք ուզում են այդ փոփոխությունների մեջ իրենց տեսնել: Բայց ես իմ սկզբունքներից չեմ շեղվելու եւ աշխատելու եմ հնարավորինս արդարացնել ինձ հետ կապվող հույսերը: Բնականաբար, ներսում էլ կա հակազդեցություն. երբ փոփոխությունները ծեծում է իրենց դուռը, արդեն մոռանում են, որ փոփոխություն է պետք, միանգամից կասեն, որ հին համակարգը շատ լավն էր, իսկ բուհի հին համակարգում արտացոլված են բոլոր արատավոր երեւույթները, որոնք կային հին Հայաստանում: Դրա համար անպայման փոփոխություններ պետք է լինեն, բայց, քանի որ սա ուսումնական պրոցես է, չենք կարող թույլ տալ, որ ցնցումներ լինեն:
- Ինստիտուտի հետ կապված ընդունված կարծիք կա, որ այստեղ գալիս են մարզիկները, քանի որ հեշտ է, մարզումները հանգիստ կհասցնեն, կգան, իրենց կնշանակեն, վերջում էլ դիպլոմ կունենան:
- Պետք է հասնենք նրան, որ ոչ ոք չասի՝ կգնանք, դիպլոմ կունենանք: Այդ դիպլոմի տակ պետք է լինի գիտելիք: Եթե չկա գիտելիքը, դիպլոմ չպետք է ստանան: Շատ դժվար ճանապարհ է լինելու, եւ այդ ճանապարհին կարող է նաեւ բարձրակարգ մարզիկները տուժեն, բայց ես մտածում եմ՝ ո՞ւմ է պետք դատարկ դիպլոմը, եթե չկա գիտելիք: Այսօր տարբերակներ ենք քննարկում, թե ինչպես անենք, որ մեր բարձրակարգ մարզիկները, որոնք մոտավորապես 20-ն են ինստիտուտում, հնարավորություն ունենան ե՛ւ կրթություն ստանալու, ե՛ւ իրենց մարզումային գործընթացը չխաթարվի, կրթությունն իրենց արդյունքների վրա բացասաբար չանդրադառնա: Մեխանիզմներ ենք մտածում, դեկանների ու պրոռեկտորների հետ քննարկում ենք, հանդիպում է եղել նաեւ ամբիոնի վարիչների հետ: Լուծումներից մեկը, որը կար նաեւ երբ ես սովորում էի այստեղ սովետական միության տարիներին, ազատ հաճախումների գրաֆիկն էր: Այսինքն՝ մարզիկների համար անհատական գրաֆիկ է կազմվում, դասախոսներն անհատական են աշխատում եւ քննաշրջանների ճկունություն է թույլատրվում: Եթե այդ էտապում ինստիտուտում քննություններ են, բայց նա աշխարհի առաջնությունում է կամ ուսումնամարզական հավաքի, հնարավորություն կտրվի առանց լիկվիդ ընկնելու գալ, քննությունը հանձնել: Այսօրվա օրենքի շրջանակներում ամենաօպտիմալ տարբերակը կլինի սա, նոր օրենքի դեպքում, որը դեռ աշխատանքային փուլում է, հնարավորություն կտրվի, որ մարզիկը բուհը ավարտի ոչ թե 4, այլ օրինակ 6-7 տարվա մեջ: Կվերցնի այնքան ծանրաբեռնվածություն, որն ի վիճակի կլինի հանձնելու:
- Կնշե՞ք մեր այսօրվա հայտնի մարզիկներից մի քանիսին, որոնք սովորում են այստեղ:
- Աշխարհի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, Սիմոն Մարտիրոսյանն ավարտեց 4-րդ կուրսը, ըմբիշ Սլավիկ Գալստյանը, որն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:
- Իրենք էլ են ստիպված լինում դասերից բացակայել:
- Այո՛:
- Նշեցիք, որ մարզիչ-մանկավարժներ եք թողարկում, բայց որպես կանոն հայկական սպորտում մարզիչ են դառնում մարզական կարիերան ավարտած մարզիկները՝ լինեն նրանք բարձրակարգ, թե ոչ:
- Շատ սխալ է: Նրանց վստահվում է մատաղա սերունդ, եւ ոչ ոք չպետք է հնարավորություն ունենա առանց կրթության աշխատելու այդ երեխաների հետ՝ սկսած մանկապարտեզից վերջացրած բարձրակարգ մարզիկների պատրաստումով: Պետք է լինի մեկ համակարգ եւ, ըստ իս, բոլորը պետք է ունենան որակավորում՝ կա՛մ մանկավարժի, կամ մարզչի: Հիմնականում այդ անվերահսկելի իրավիճակն արեւելյան մարզաձեւերում է: Շատ ծնողներ իրենց երեխաներին տանում են ինչ-որ սեկցիաների, բայց չեն էլ հարցնում մարզիչը որակավորում ունի, թե ոչ: Նույն բանն է, ինչ բժշկությունն ու հեքիմությունը: Այս հարցում շատ կարեւոր տեղ ունի աշխատանքի տեսչության գործը:


- Բուհի նյութատեխնիկական բազայի առումով ի՞նչ ժառանգություն եք ստացել:
- (Ծիծաղում է) առաջինը, որ առնչվել եմ՝ պարզեցի, որ գենդերային հավասարությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտից է առաջացել: Մեր զուգարանները փաստորեն տղաների, աղջիկների, բոլորի համար մեկն են եղել: Կարող եք մտնել տեսնել՝ ինչ վիճակում են: Տանիքներն ամբողջությամբ կաթում են բոլոր մասնաշենքերում, դահլիճներն անմխիթար վիճակում են, մի քանի լսարաններ կան, որ վերանորոգված են, ամբողջ ինստիտուտում 3 հատ օդորակիչ կա, պատկերացնում եմ՝ շոգ պայմաններում, երբ արեւը սենյակների մեջ է, մարդիկ ինչպես են աշխատում: Մենք ինքներս սկսել ենք բարեկարգել, խոտ ենք ցանել, մեր ուժերով որքան հնարավոր է բարեկարգում ենք:
- ԿԳՄՍ-ն-ին հայտնե՞լ եք այս խնդիրների մասին:
- Դեռ ցանկանում ենք ամբողջությամբ մոնիթորինգ անել, հասկանալ՝ խնդիրները որտեղ են, որպեսզի փաթեթով ներկայացնենք: Այս պահի դրությամբ հույս ունենք, որ կառավարությունից պետք է ֆինանսավորում ստանանք՝ բարեկարգելու համար, մոտ 300 մլն դրամի ծրագիր է լինելու:
- Այս գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ մնաք այս պաշտոնում: Ե՞րբ են ռեկտորի ընտրությունները եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Եթե չեմ սխալվում, օրենքով պաշտոնակատարի կարգավիճակում կարող եմ մնալ առավելագույնը 6 ամիս: Կաշկանդված չեմ այդ ժամանակով, եւ իմ բարեփոխումները չեն լինելու այնպիսին, որ անեմ ինչ-որ քայլեր, որ հանկարծ ինչ-որ մեկին չնեղացնեմ: Որպես հիմնադրի՝ կառավարության, եւ լիազոր մարմնի՝ նախարարության թեկնածու՝ ինձ համար կարեւորը կառավարության բռնած կրթական բարեփոխումների գծից չշեղվելն է, իսկ այդ ընթացքում ում դուր կգա, ում դուր չի գա, իրենց խնդիրն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT