Երևան
12 °C
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սկանդալային հարցազրույցը բուռն արձագանքներ առաջացրեց Հայաստանում: Հասարակության ճնշող մեծամասնությունն ամենավերջին հայհոյանքներով «անդրադարձավ» նրա ասածներին, գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանեցին նրան ու կոչ արեցին «այդ տոնով չխոսել գեներալի հետ», իսկ ահա բովանդակային քննարկումներ չեղան: Այսինքն, չտրվեց այն հարցի պատասխանը՝ ճի՞շտ է ասում Վիտալի Բալասանյանը, թե՝ սխալ:
Ո՞րն էր, ի վերջո, Բալասանյանի հիմնական ասելիքը: Նա ասում է, որ «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի մարտական թևն է, «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է», ապա ավելացնում, թե «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:
Հիմա տեսեք. իսկապե՞ս «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի «մարտական թևն» է: Իհարկե՝ ոչ: Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի «մարտական թևը» հանրային աջակցությունն է, պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանինը՝ ուժային կառույցները, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այդ պնդումն ի սկզբանե սխալ է: Անցնենք առաջ: Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ: Աշխարհայացքային և արժեհամակարգային տարբերություններն ակնհայտ են: Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այս պնդումը նույնպես ի սկզբանե սխալ է: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այդ մարդը սխալ «փաստեր» է ներկայացնում, հետո դրանց հիման վրա սխալ եզրակացություններ է անում ու սպառնում է ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի լեգիտիմ իշխանությունների առաջին դեմքին: Այլ կերպ ասած՝ ոտնձգություններ է անում Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվել նման դեպքերում: Եթե առաջնորդվենք իր իսկ տրամաբանությամբ՝ պիտի «ֆիզիկապես ոչնչացնենք» նման ոտնձգություններ անողներին: Սա՞ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարի ուղերձը:
Մի խոսքով, տեղի է ունեցել հետևյալը. ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան /սեփական նախաձեռնությամբ, թե կողմնակի «հուշումների» արդյունքում՝ էական չէ/ ինչ-որ անհեթեթ պնդումների հիման վրա խիստ վտանգավոր հայտարարություններ է անում, որոնց արդյունքում որոշակի լարվածություն է առաջանում Հայաստան-Արցախ հարաբերություններում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գտնվում են մարդիկ, ովքեր նրան սաստելու /հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե հայհոլելու, այլ ընդամենը բացատրելու, որ սխալ բաներ է ասում, և սաստելու/ փոխարեն պաշտպանում են նրան, հիշեցնում նրա անցած մարտական ուղին, հերոսացնում ու հայհոյում բոլոր նրանց, ովքեր դատապարտում են նրա այդ քայլը: Բանն այնտեղ է հասել, որ անգամ Արցախի պաշտոնական շրջանակներից են այդպիսի ձայներ լսվում: Այսինքն ի՞նչ, այնտեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրելը բխում է Արցախի անվտանգության շահերի՞ց:
Բարեբախտաբար՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում գերիշխում է այն տեսակետը, որ հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական /եթե ոչ միակ/ երաշխիքը մեր միասնականությունն է, և դրա խաթարմանն ուղղված ցանկացած քայլ պետք է կանխվի ամենավճռական քայլերով: Ու բարեբախտաբար՝ այդ տեսակետը կիսում են նաև Հայաստանի /վստահաբար՝ նաև Արցախի/ իշխանությունները: Եվ պատահական չէ, որ կոնկրետ այս հարցով զբաղվում է ԱԱԾ-ն, որովհետև սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է:
Հուսանք՝ կպարզվի, որ գործ ունենք ոչ թե մեր միասնության դեմ լավ կազմակերպված դավադրության, այլ ընդամենը սխալ «փաստերի» հիմնա վրա կառուցված սխալ եզրակացության հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ՝ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT