Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ գումարեց Լոռիում։ Այցի նպատակն էր տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին: Խորհուրդը նախ եղավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, ծանոթացավ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, գույքագրեց առկա խնդիրները, ապա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի նստավայրում:
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվեց արդարադատությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերի քննարկման վրա: Արձանագրվեց, որ էլ-արդարադատության գործիքների ներդրումն անխուսափելի է, և այդ համակարգի, մասնավորապես՝ դատակենտրոնի կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև էլ-դատավարության ծրագրային ապահովման ներդրմամբ հասանելի ու մատչելի կդառնա ոչ միայն ողջ արդարադատական գործընթացը, այլև այն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կարևոր ցուցիչ կհանդիսանա հանրային հաշվետվողականության բարձրացման, դատական իշխանության թափանցիկության ապահովման համար: Ներկայացվեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Խորհրդի կողմից գործնական քայլեր են տարվում նաև վճարման կարգադրությունների ավտոմատացման ուղղությամբ:
Շեշտվեց, որ Խորհուրդը դատավորների արդյունավետ գործունեությունն ապահովող խնդիրներին լուծում տալուն զուգահեռ առաջնահերթ է համարում միջազգային գործընկեր կառույցների հետ անմիջական և կառուցողական համագործակցությունը և նախատեսում է միջազգային փոխգործակցության տարբեր ծրագրերում նաև մարզային դատավորների ներգրավվածությունը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ դատական համակարգի միջազգային լավագույն փորձին, գործնական հմտություններին և օգտակար գործիքակազմերը կիրառել ամենօրյա աշխատանքում:
Հանդիպման ժամանակ կարևորվեց դատական իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև առողջ երկխոսության ձևավորումը, ինչպես նաև մեդիաներկայացուցիչների հետ շփումներում «Զանգվածային լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» մասին Խորհրդի ընդունած որոշման դրույթներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին իրենց հետաքրքրող տարբեր այլ հարցեր:
Խորհրդի նախագահը, իր խոսքում ամփոփելով մարզային այցելության արդյունքները, շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ է կարևորում դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծեց, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը:
Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացան դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT