Երևան
12 °C
Այն, ինչ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ, Հայաստանում այսօր տեղի ունեցող «ներքաղաքական» իրադարձությունների ճշգրիտ արտացոլումն է: Բանն այն է, որ ԱԱԾ-ն նրա նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրել, ըստ որի՝ այդ մարդը ԼՂՀ վեց շրջանների վարչակազմերին իբր մոտ 150 միլիոն դրամի գույք է մատակարարել, բայց իրականում այդ գումարները պարզապես յուրացրել է: Արա Վարդանյանն էլ հայտարարություն է տարածել, թե իշխանություններն իր դեմ ռեպրեսիայի մեքենա են գործի դրել, այս ամենի նպատակը մեր հայրենիքը ոչնչացնելն է, բայց դա նրանց չի հաջողվի, միեւնույն է՝ բոլորը պատժվելու են, եւ այլն:
Համաձայնվեք՝ ծանոթ պատկեր է: Փաստորեն ամբողջ աշխարհից հայերը փող են ուղարկում, ինչ-որ մեկն այդ փողով Արցախին օգնելու փոխարեն պարզապես յուրացնում է գումարը, իսկ երբ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում (որը, հասկանալի է, դեռ պիտի ապացուցվի դատարանում), հայտարարում է, թե դրա նպատակը մեր հայրենիքը ոչնչացնելն է: Ճիշտ այդպես են վարվում նաեւ բոլոր նրանք, ովքեր նախկին իշխանությունների օրոք տիրապետել են ինչ-ինչ լծակների (պարզ ասած՝ գտնվել են կերակրատաշտի մերձակայքում), եւ դրանից օգտվելով՝ թալանել են ինչքան կարողացել են: Հիմա, պարզվում է, նրանք բոլորը «ռեպրեսիաների զոհեր» են՝ եւ՛ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից փախած եղբայրներն ու տարբեր «Գոնսալեսները», եւ՛ Մոսկվայում ապաստանած Միհրան Պողոսյանը, եւ՛ ինչ-որ տեղ Հոլանդիայի կողմերում քաղաքական ապաստան փնտրող Գագիկ Բեգլարյանը (երեւի քաղաքական ապաստան է հայցում՝ նկատի ունի Հյուսիս-հարավ մայրուղու քաղաքական նշանակությունը)...
Ամենամեծ զավեշտն այն է, որ սրանք իրենք իրենց նույնացնում են հայրենիքի հետ, որովհետեւ իրենց տեսակի դեմ պայքարը համարում են պայքար հայրենիքի դեմ: Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմի հերոսի խոսքերը. «որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես»: Բայց սրանք պետության հացը չեն կերել, սրանք պետությունն են կերել: Ու հիմա դեռ հոխորտում են՝ «վաղ թե ուշ բոլորդ պատժվելու եք»: Այդքանը որ հասկանում էիք՝ ինչո՞ւ էիք լափում, չգիտեի՞ք, որ վաղ թե ուշ պատժվելու եք:
Իրականում բախտներս բերել է, որ ջեբկիրները սեփական լրատվամիջոցներ չունեն, այլապես բռնվելուց հետո իրենց լրատվամիջոցներով կհայտարարեին, թե իրենց նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներ են իրականացվում, եւ այդ ամենի նպատակը մեր ազգային ավանդույթներն ու դրանով իսկ՝ պետականությունը ոչնչացնելն է: Չէ՞ որ մեծ հաշվով՝ տարբերություն չկա. ջեբկիրները մարդկանց գրպաններից դրամապանակ թռցնելու հնարավորություն ունեն՝ դա են անում, պաշտոնյաները պետության գրպանը մտնելու հնարավորություն ունեին՝ պետության գրպանն էին մտնում: Ու երկու դեպքում էլ հետագա քայլերը մոտավորապես նույնն են. պարզապես մեկը մտնում է մոտակա «քյաբաբնոց» կամ «Վիվարո», մյուսը՝ Լաս-Վեգաս կամ Բադեն-Բադեն: Բայց մարդկային որակների առումով որոշակի տարբերություն այնուամենայնիվ կա: Ջեբկիրները բռնվելուց հետո գոնե չեն աղմկում, գլուխները կախում են ու սուսուփուս ենթարկվում ճակատագրին: Իսկ սրանք, պարզվում է, ինչ անում էին՝ հայրենիքի համար էին անում, ու բանտում էլ շարունակելու են պայքարել:
Իսկ մեծ հաշվով՝ դժբախտություն է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը զբաղեցրել ու քաղաքական հավակնություններ են դրսեւորում սովորական ջեբկիրները՝ գողոնը պաշտպանելու իրենց ջանքերը ներկայացնելով որպես պայքար հանուն հայրենիքի ու պետության ապագայի: Մինչդեռ իրական ընդդիմությունը քաղաքական լուրջ մրցակցություն կապահովեր եւ կնպաստեր պետության ու հասարակության զարգացմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT