Հայ ժողովուրդը երբեւէ թույլ չի տա Արցախում ցեղասպան նոր գործողություններ․ ԱԳՆ խոսնակը՝ Ալիեւի հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ի լուր աշխարհի հայտարարում է, թե տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, կկառուցվեն նոր բնակավայրեր, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շըխարխ բնակավայրի հետ։ Այս մասին այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարությանը։ Նաղդալյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5.000 բնակչությամբ Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992-ին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից եւ շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ․

«Նախագահն այս հայտարարությունն անում է հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում, այն ներկայացնում որպես լուծման լավագույն տարբերակ եւ տեսլական։ Հենց այս տեսլականի ներկայացումն ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց իր ժողովրդի եւ բնակչության»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Նա նշեց, որ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման․

«Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերությունը եւ զգայունությունը։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը երբեւէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ: Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձեւակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի հինգին՝ Արցախի ժողովրդի առջեւ ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը։

Տպել
849 դիտում

Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է արբանյակից կառավարվող զենքով. Իրանը վրեժ է խոստանում

ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում եւ դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ․ ԿԳՄՍՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունները զբաղվում են իրենց լիազորություններից բխող գործունեությամբ

96-ամյա Սուրիկ Ղարիբյանը 3 տոննա կարտոֆիլը նվիրաբերել է Հայոց բանակին (լուսանկար)

Ավագ լեյտենանտ Արմեն Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ․ ճանաչենք մեր հերոսներին

Համանախագահները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ

Բարեկարգվում է Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը, կառուցվում է խաղահրապարակ

Նախագահի հրամանագրով տասը զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ջավախքում չեն ուզում Նոր տարի անել․ դիմել են հրավառությունն արգելելու ու գլխավոր տոնածառ չդնելու համար

2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար

Համավարակով պայմանավորված ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ցուցարարները Մաշտոցի պողոտան փակել են կաղամբով եւ դդումով բեռնված սայլակներով

Նախագահն ու ՄԻՊ-ն անդրադարձել են ռազմագերիների ու պատանդների հարցին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան