Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի կառավարության հասցեին հնչեցրած մեղադրանքներից գեթ մեկը նույնիսկ ճշմարտության հատիկ չի պարունակում, դրանցում դժվար է գտնել իրականությանը համապատասխանող գոնե մի բառ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին այս կերպ արձագանքեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նախօրեին Բալասանյանն իր ասուլիսում կրկին այնպիսի հայտարարություններ է արել, որոնք հանրության տարբեր շրջանակներում քննադատության առարկա են դարձել։ Նա մասնավորապես ասել է, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը Արցախը բանակցային սեղանից հեռու պահելու պայմանավորվածություն ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Բալասանյանը միտումնավոր կամ ակամա շրջանցել է, որ ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Հայաստանի կառավարության անդամները, ե՛ւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ հակամարտության լուծման տարբերակն ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ընդ որում, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս հայտարարել է, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ։

- Պարոն Փամբուխչյան, Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում ակտիվորեն տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում Փաշինյանի, Հայաստանում կառավարող ուժի վերաբերյալ, ընդհուպ հայտարարում է, թե վարչապետն Ալիեւի հետ որոշակի պայմանավորվածություններ ունի։ Ըստ  Ձեզ՝ ի՞նչն է Բալասանյանին դրդում նման հայտարարություններ անել, ո՞րն է նրա մոտիվացիան կամ շահը։

- Ես ուշադրությամբ հետեւում եմ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին եւ դժվարանում եմ նրա ասածներում իրականությանը համապատասխանող գոնե մի բառ գտնել։ Կարծում եմ՝ Բալասանյանն ինչ-որ ձեւ ուղղորդվում է, եւ այդ ուղղորդողների մոտ Հայաստան-Արցախ հարաբերություններում պառակտում մտցնելու, մեր ժողովրդի միջեւ արհեստական տարանջատում մտցնելու միտում կա։ Մենք նույն ժողովուրդն ենք, եւ անընդհատ նմանատիպ շեշտադրումներ անելով՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել՝ իբրեւ մենք Արցախը հանձնող ուժն ենք, իսկ այն ուժը, որի ներկայացուցիչներն այսօր ներգրավված են տարբեր քրեական գործերով, փորձել է Արցախը պահել, հերոս է։ Եվ, ընդ որում, հաշվի չի առնվում հանգամանքը, որ նրանք բանակցել են այնպիսի փաստաթղթերի շուրջ, որոնցով ֆիքսել են, որ պետք է ազատագրված հողերի մի մասը վերադարձնել Ադրբեջանին։ Նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ այդ գործելաոճն ինտենսիվորեն շարունակել է իր իրավահաջորդ եւ ժառանգորդ Սերժ Սարգսյանը։ Իսկ մեր օրակարգը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է, եւ մենք ամբողջությամբ լծվել ենք այդ գործին։

Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ համագործակցելուն, դա մեր գործելաոճը չէ, դա վարչապետի գործելաոճը չէ, դա իրե՛նց գործելաոճն է՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ ցանկացած քայլի դիմել՝ փորձելով ռեւանշիստական գործողություններ անել։ Եթե Վիտալի Բալասանյանի հայտարարությունները գոնե մի տոկոսով համապատասխանեին իրականությանը, գուցե ես այսպես չարձագանքեի։

- Դուք կարծում եք, որ Բալասանյանն ինչ-որ անձանց կողմից ուղղորդվում է, միեւնույն ժամանակ հնչեցնում եք ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի անունները։ Ո՞ւմ կողմից է ուղղորդվում։ Օրինակ՝ ինքը հայտնել է, որ օրեր առաջ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։

- Չեմ կարող պնդել, թե կոնկրետ որ կողմից է ուղղորդումը, բայց այդ հանգամանքն ակնհայտ է, նույն այդ տարբեր հանդիպումները տրամաբանորեն բերում են իմ ասածին։ Մինչ այս, նա կարծես թե նման աբսուրդ հայտարարություններով աչքի չի ընկել, եւ ցավով եմ նշում, բայց վերջին շրջանում իր անձն օգտագործում են՝ փաստացի դնելով նման դրության մեջ։

- Պարոն Փամբուխչյան, Վիտալի Բալասանյանը նաեւ նշում է, թե իր հայտարարություններով չի կարող զբաղվել ՀՀ ԱԱԾ-ն, քանի որ ինքը հաշվառված է Արցախում։ Ստացվում է, որ Արցախում հաշվառված քաղաքացիների՝ ՀՀ ղեկավարության հասցեին հնչեցված հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններով ՀՀ իրավապահները չե՞ն կարող զբաղվել։

- Դասական պառակտման օրինակ. պնդում եմ, որ դա Հայաստան-Արցախ հարաբերությունների պառակտման փորձ է։ Բայց մենք ունենք այն հասունությունն ու գիտակցումը, եւ Արցախում ու Հայաստանում ապրող մեր ժողովուրդը ունի այն խոհեմությունը, որ տարանջատի իրականությանը համապատասխանող եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունները։ Մենք երբեք չենք գնա պառակտման, մեր ժողովուրդը չի ենթարկվի տարատեսակ մանիպուլյացիաների։

- Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, նա տարիներ շարունակ հանրության մեջ ունի հերոսի ընկալում։ Հերոսին վայե՞լ է, ինչպես ինքներդ եք նշում, նման պառակտող հայտարարություններ անելը։

- Հերոսը, որը կռիվ է տվել իր ժողովրդի համար, պաշտպանել իր հողը, ազատագրել հայրենիքը, արժանացել հերոսի կոչման, մինչեւ կյանքի վերջ պետք է պահի այդ կեցվածքը, զինվորական ճանապարհ անցած մարդը պետք է պահի իր զինվորական արժանապատվությունը, չխառնվի մանր քաղաքական, կարճաժամկետ գործընթացների, չընկնի ինչ-ինչ գայթակղությունների մեջ, որովհետեւ այդ դեպքում մարդկանց մոտ հակառակ էֆեկտն է լինում։ Մարդիկ ճանաչել են մի  հերոսի, հպարտացել են, հիացել են նրա ռազմական հռչակով, մյուս կողմից հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի եւ Արցախի միջեւ, մեր ժողովրդին տարանջատում է, հատվածների է բաժանում, նպաստում է ոչ թե դրական մթնոլորտի ապահովմանը, այլ նույնիսկ փորձում է բացասական տրամադրություններ ստեղծել։ Սա ընդունելի չէ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4510 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս