Երևան
12 °C
ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ: Վերջիններիս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ներին:
Քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ գործել են ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորված չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնք դրսևորվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակների, կրած վնասների վերաբերյալ տվյալների կեղծմամբ, պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարների յուրացմամբ: Մասնավորապես՝ որոշ դեպքերում 2016-2018թթ. ընթացքում ՋՕԸ-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները, առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները գրանցել են ոչ թե խորանարդ/մետրով, այլ՝ հեկտարներով: Վերջինիս պատճառով բաժանորդները փաստացի զրկվել են մատակարարված ոռոգման ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Բացի այդ՝ կատարվել են հավելագրումներ, որից հետո այդ տվյալները ներառել են էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացվել մատուցված ծառայությունների ծավալները:
Արհեստական այս եղանակներով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Առանձին դեպքերում կնքվել են վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Այս սխեմաները կիրառվել են ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից ոչ պատշաճ կատարելու, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու պայմաններում: Առանձին ՋՕԸ-ների պարագայում արձանագրվել են դեպքեր, երբ ՀՀ-ից քաղաքացիների բացակայելու պայմաններում, նրանց հետ կազմվել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, որոնց հիման վրա վերջիններս հրամանագրվել են որպես ջրբաշխներ: Իսկ նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացվել են:
Նշված չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ: Քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով իրականացվող քննչական և դատավարական գործողություններով միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց շրջանակներն ամբողջականացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատականներ տալու, չարաշահումներով պետությանը հասցված նյութական վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ:
«Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որով միայն նախնական հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է 1մլրդ ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2016-2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին:
Նշված բնույթի հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT