Երևան
12 °C
Խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցություններին վերապահված է ԱԺ ձեւավորելու բացառիկ իրավունք, ինչն ինքնին հնարավորություն է ստեղծում նաեւ մեզ համար պահանջներ դնել կուսակցությունների առջեւ՝ որպես յուրահատուկ միավորումներ, պահանջներ, որոնք կուսակցությունները կդարձնեն ավելի ժողովրդավար եւ ներառական մարմիններ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Կուսակցությունների մասին» օրենքի խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։
Գրիգորյանն առաջարկեց ներկայիս կուսակցությունների սահմանման մեջ շեշտ դնել հանրաքվեների, ՏԻՄ ընտրություններին մասնակցության միջոցով իշխանությունների քաղաքականության ձեւավորման վրա։ Նա նշեց, որ բացառությամբ Երեւան քաղաքի՝ մյուսների դեպքում կարելի է քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրումների հնարավորությունը, ինչպես նաեւ ընդլայնել համամասնական ընտրակարգով ձեւավորվող ՏԻՄ-երի քանակը։
«Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ քաղաքացիություն չունեցող, սակայն մեկ տարուց ավելի տվյալ համայնքում բնակվող անձինք ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք, այս մարդիկ փաստացի զրկված են իրենց նախընտրած կուսակցությանը ներգրավվելու հնարավորությունից, այլ արդյունավետ մասնակցությունից։ Առաջարկում եմ կուսակցության անդամակցության եւ կուսակցության քարոզարշավի ֆինանսավորման հնարավորություն տարածել ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց վրա»։
Վարդինե Գրիգորյանը նշեց, որ կարող են լինել իրավաչափ սահմանափակումներ, որ կուսակցությունը կարող է հիմնադրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի կողմից։ Այսինքն՝ կուսակցության սովորական անդամ կարող են լինել ոչ ՀՀ քաղաքացիներ, իսկ հիմնադիր՝ միայն ՀՀ քաղաքացի։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը առաջարկեց նաեւ կուսակցությունների հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, իսկ ընդհանուր անդամների թիվը՝ մինչեւ 300 անձ։ Բացի այդ, գրանցման փուլում պահանջ դնել, որ հիմնադիրների ցուցակը հրապարակվի, այն պատճառով, որ մեկ անձը կարող է հիմնադրել միայն մեկ կուսակցություն։
Գրիգորյանն իր ելույթում շեշտեց, որ կուսակցությունների հիմնադիրների թվում մեկ սեռի նվազագույն թիվը չպետք է քիչ լինի, քան 30 տոկոսը, իսկ կուսակցությունները պետք է ներկայացնեն ներառականության եւ ներկայացուցչական քաղաքականությունն ամրագրող փաստաթուղթ։
«Առաջարկում ենք խրախուսման նպատակով տրամադրել հավելյալ ֆինանսական աջակցություն ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից այն կուսակցություններին, որոնց մանդատների 40-60 տոկոսը տրամադրել են կանանց։ Տրամադրված հավելյալ ֆինանսավորումը պետք է օգտագործվի կուսակցության ներառականությունը ապահովելու համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
ԱԱԾ պադվալը խոնավ տեղ է, կարող է հանգեցնել ռևմատիզմի․ 5 ռևմատոլոգների նախաձեռնություն․ Արայիկ Հարությունյան
Բանավեճը՝ «դագաղի» վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը
Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
Խճապատել են ճանապարհը, խախտել բարեգործության արգելքը. 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Հնդկաստանը արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա. Պակիստանի դեսպան
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը, համարանիշն էլ փոստային համակարգով կուղարկվի
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին. լուսանկարներ
Անհետ կորած 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է. որտե՞ղ է եղել նա
Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին
Դատարանը գույքային և դրամական ի՞նչ պահանջ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին․ դատախազը մանրամասնել է
Պուտինն ու Ծինփինը Մոսկվայում հանդիպել են, բանակցություններ վարել. ՌԴ նախագահը խոսել է արդյունքների մասին
«Հոկտեմբերի 27»-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է․ Աննա Վարդապետյան
Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով. Գրիգորյանը՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարության մասին
Մասնակցությունը պայմանավորված է միայն հարգանքի տուրքով․ Սիմոնյանը՝ վարչապետի Մոսկվա մեկնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա. Գրիգորյան
Քոչարյանի վարկանիշից խոսելիս միշտ հիշեք՝ ընտրություններում մրցակցին երբեք չի հաղթել․ Սիմոնյան
Իրանում մեկ օրում 3 երկրաշարժ է գրանցվել
Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց ինչ ասում է Արամ Սարգսյանը, ճիշտ է ասում․ Սիմոնյան
Ապրիլի 26-ից ջրանցքում որոնվող Իրանի քաղաքացու դին հայտնաբերվել է
Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին. Սիմոնյան
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների վտանգի մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
Թե Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա. ես էդ տականքներից զզվում եմ. Միքայելյան
Գողը գոռում է՝ բռնեք գողին, վարչապետը ճիշտ էր ասում՝ կոկորդին է հասնում բոլորիս․ Սիմոնյան
Ընդունվում են հայտեր՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» -ի կարիքների համար «կապի սարքավորումների» ձեռքբերման համար
Ոստիկանական համակարգ մտնելու տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի. կկարգավորվի հարցերի 3 խումբ
Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վարույթը դատարանում է
Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին
Ապօրինի գույքի հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 մլն 344 հազար դրամ
Հունիսից մինչև օգոստոս Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ
Դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին է վերադարձվել 107 միլիոն 341 հազար դրամ արժեքով գույք
Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT