Երևան
12 °C
Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պատասխանը Լոնդոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայ պատվիրակի հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի աշնանային նստաշրջանի թեմայով ասուլիսի ժամանակ, հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը ՆԱՏՕ-ում մեր պատվիրակության ղեկավարն է։ Պատվիրակության մյուս անդամներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ պատասխանելով հայ պատվիրակի հարցին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին:
Մեր պատվիրակը ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի ժամանակ նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին․
«Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին՝ նա շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտության արդար եւ տեւական լուծմանը եւ մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ապա հնչել է հարցը:
Ի պատասխան՝ Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին եւ շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ եւ մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական եւ տեւական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ գտնելու քաղաքական լուծում»,- ապա ընդգծել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:
Մեր պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կարեւորեց այս պատասխանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այս նստաշրջանին իրենք պատրաստված էին Ադրբեջանի հնարավոր բոլոր շահարկումներին։
Քանի որ ՆԱՏՕ-ի այս նստաշրջանը համընկավ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետ, նիստերի քննարկումը հիմնականում պտտվել է այս հարցի շուրջ, թեպետ այն օրակարգում չի էլ եղել։
Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ քանի որ բոլոր երկրների պատվիրակությունները գիտեին, որ լիագումար նիստին մասնակցելու է նաեւ Դաշինքի գլխավոր քարտուղարը, Սիրիայի թեման դարձավ գլխավոր մտահոգությունը։ Մեր պատվիրակության ղեկավարի խոսքով՝ հատկապես Գերմանիայի եւ Ֆրանսիայի պատվիրակություններն իրենց ծանրակշիռ մտահոգությունը հայտնեցին այս հարցի առնչությամբ, ինչին ի պատասխան՝ Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտադրեց, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է՝ ինչ է տեղի ունենում եւ իրավական առումով կարծես խնդիր չի տեսնում այդ գործողությունների մեջ․
«Այս արձագանքը ՆԱՏՕ-ի ԽՎ լիարժեք պատվիրակությունների մոտ դժգոհություն առաջացրեց, բայց, ըստ էության, հարցը քննարկվեց, անցավ, բոլորն անցան իրենց հարցերին: Այնպես ստացվեց, որ վերջին հարցը մերն էր։ Մենք հնչեցրինք հարցը, այն մեզ բավարարեց։ Ընդ որում, Գլխավոր քարտուղարն ափսոսանք հայտնեց, որ մինչեւ հիմա Արցախյան հակամարտության խնդիրը խաղաղ ճանապարհով լուծված չէ։ Մեր հարցի մեջ կարեւոր շեշտադրում կար, որտեղ ֆիքսվում էր երկրի վարչապետի այն թեզը, որ հակամարտության լուծումը պիտի բավարարի երեք ժողովուրդներին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ մեր հարցի շեշտադրումն առնվազն խորթ չթվաց Ստոլտենբերգին։
Մեր պատվիրակության մյուս անդամը՝ Գեւորգ Գորգիսյանը, ՆԱՏՕ-ի այս նստաշրջանի ընթացքում մասնակցել է քաղաքացիական անվտանգության եւ գիտության ու տեխնոլոգիաների վերաբերյալ նիստերին։ Նա նշեց, որ հարցերի կիզակետում կրկին Թուրքիայի ներխուժումն էր Սիրիա, իսկ քննարկումների ընթացքում Թուրքիան, իհարկե, պատճառաբանում էր, որ Սիրիայում ահաբեկիչներ են, բայց այդ պնդումը եվրոպական երկրների ներկայացուցիչներին չէր բավարարում․
«Բոլոր դեպքերում՝ այդ ընթացքում շեշտադրում եղավ, որ ամեն պետություն իր անվտանգության հույսը պետք է դնի իր վրա։ Մենք փորձում էին փոխզսպել նաեւ ադրբեջանական պատվիրակության՝ թեմայի հետ առնչություն չունեցող մեկնաբանությունները։ Նրանք ամեն առիթով փորձում էին բարձրացնել Արցախի հարցը, բայց մենք որոշել էինք, որ սա չի լինելու մեր հիմնական ոլորտը»,- ասաց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ այսուհետ մենք ինքներս պետք է օրակարգ բերենք Վեհաժողով։
Գորգիսյանը նաեւ հայտնեց, որ եկող տարի Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ կանանց, խաղաղության ու անվտանգության վերաբերյալ բանաձեւի ընդունման 20-ամյակի միջոցառումների բանավոր հրավեր են փոխանցել ՆԱՏՕ-ի նախագահ Մադլեն Մունին, որն իր մասնակցության նախնական համաձայնությունն է տվել։
Պատվիրակության մյուս անդամը՝ Վիկտոր Ենգիբարյանը, աշնանային նստաշրջանի ընթացքում մասնակցել է Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին, որի առանցքում եւս Թուրքիայի կողմից Սիրիայում ծավալած գործողություններն են եղել։ Իսկ մեր օրակարգը զբաղված է եղել ՌԴ եւ Չինաստանի վարած քաղաքականության վերաբերյալ հարցերով, Իրանի հետ կապված խնդիրներով․
«Սրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են, հատկապես Իրանի եւ Ռուսաստանի մասով։ Իրանին վերաբերող հարցերի կոնտեքստում փորձեցինք ավելի քաղաքագիտական մակարդակում հարցապնդում ներկայացնել, թե որքանո՞վ են Իրանի նկատմամբ արեւմտյան երկրների սանկցիաները արդյունավետ, քանի որ վերջին 40 տարվա փորձը ցույց է տվել, որ դրանք Իրանի ու արեւմտյան աշխարհի բարեկամական հարաբերությունների ձեւաորմանը չեն հագեցրել։ Իրանի փորձագետների համոզմամբ՝ իրենց պետությունն այնքան է կոփվել այդ սանկցիաներից, որ դրանք այլեւս քիչ ազդեցություն ունեն, սակայն մենք շեշտադրեցինք, որ բոլոր այդ սանկցիաներից տուժում է ոչ միայն տվյալ երկիրը, այլ նաեւ հարեւան պետությունները, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը։
ՆԱՏՕ-ում մեր պատվիրակությունն արդեն նախապատասրավում է խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին, որն անցկացվելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT