Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն էր գումարել։ Հանձնաժողովի հրավիրյալը պատերազմական օրերին Լելե Թեփեի հատվածում մարտական գործողություններին մասնակցած ավագ սերժանտ է եղել։ Նա մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հակառակորդը գրավել այս բարձունքը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հանձնաժողովականները ցավալի իրողությունների մասին տեղեկացան։

Լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ենք կորցրել բարձունքը․ հանձնաժողովի նախագահը մի պահ լռեց, ապա ասաց, որ չի շտապի հայտարարություն անել, հանրությանն ամեն ինչ կներկայացնեն իրենց ժամանակին։

Միեւնույն ժամանակ, Քոչարյանը հայտնեց, որ շատ արժեքավոր տեղեկություններ ստացան հրավիրյալից եւ վստահ ասաց, որ նա այդ ժամանակ իրապես հերոսապատում կերտած զինվոր է։ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ առաջին հարվածն իրենց վրա վերցրած զինվորներին լսելը նույնքան կարեւոր է, որքան հրամանատարական կազմին լսելը։ Ընդ որում՝ Լելե Թեփեի բարձունքը գրավելու մասով դեռ էլի հրավիրյալներ են լինելու։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ զինծառայողներին լսելն իրենցից ահռելի էներգիա է տանում, սակայն բարձրաստիճան զինվորականներին լսելիս նման զգացում չեն ունենում․

«Մեր երիտասարդ զինվորները շատ արագ, մի քանի օրվա մեջ ոչ միայն տղամարդ դարձան, այլ քառօրյա պատերազմի ընթացքում նրանց մեջ ձեւավերվեց երկիրը պահող տեսակ։ Նրանք շատ մեծ անելիք ունեն մեր պետականությունը ամրապնդելու հարցում»,- նկատեց Քոչարյանը։

Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խորհրդատվության նպատակով․

«Վաղարշակ Հարությունյանը, լինելով բանակի ձեւավորման ակունքներում կանգնած մարդ, ապա նաեւ ՊՆ պաշտոնը զբաղեցրած մարդ, ԶՈՒ-երի հետ մշտական առնչություն ունեցող զինվորական, իր ռազմական գիտելիքները կարող է ծառայեցնել ի նպաստ մեր հանձնաժողովի»,- լրագրողների հետ զրուցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե Հարությունյանը մյուս նիստերին ե՞ւս մասնակցելու է, Քոչարյանն ասաց, որ երբ անհրաժեշտ է, նա օգնում է հանձնաժողովականներին։ Հանձնաժողովին խորհրդատվություն կմատուցեն նաեւ այլ զինվորականներ, որոնք արժեքավոր գեներալներ են ու կանգնած են ԶՈՒ կազմավորման հիմքում, այդ թվում՝ հրետանու մասնագետ, հետախուզության հետ կապված մասնագետ, ռազմաօդային ուժերի մասնագետ եւ այլք։ Հանձնաժողովի նախագահը դեռեւս անուններ չի տալիս՝ նշելով միայն, որ իրենք շարունակում են իրենց հետեւողական ճանապարհը՝ բոլոր հարցերին ամբողջական պատասխան գտնելու համար։

Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի աշխատանքի հինգ ամիսների ընթացքում եղել են դեպքեր, երբ տարբեր հրավիրյալների հայտնած տեղեկություններ իրար հակասել են։ Հաջորդ քայլը այդ տեղեկությունների իսկությունը ստուգելն ու հակասությունները պարզելն է լինում․ «Ամեն ինչ կարող են խոսել, բայց այդ ասածները դառնում են փաստեր, երբ ապացուցողական բազան դառնում է լիարժեք»,- նշեց նա։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է միաժամանակ հրավիրեն ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինծառայողների, կամ հակասող տեղեկություններ հայտնած պաշտոնյաների, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ «առերեսում» չեն անելու, քանի որ դա քննչական գործողություն է, իսկ այս հանձնաժողովը միայն քննիչ հանձնաժողով է՝ կոնկրետ իրողության համար ստեղծված։ Սակայն, Քոչարյանը միաժամանակ շեշտեց, որ սուտ հաղորդումներն անհետեւանք չեն մնալու ու խորհուրդ տվեց հրավիրյալներին այդ ճանապարհով չգնալ․ «Սուտն անմիջապես բացահայտվում է»,- ընգծեց նա։

Լրագրողներն Անդրանիկ Քոչարյանից այս անգամ եւս հետաքրքրվեցին, թե եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հրաժարվի ներկայանալ հանձնաժողովի նիստերին, ապա առանց նրա պատասխանների հանձնաժողովը կունենա՞ համապարփակ ինֆորմացիա։ Ի պատասխան՝ Քոչարյանը նախ կրկնեց իր պնդումը, որ չի հավատում, թե որեւէ մեկը կարող է հրաժարվել այսքան կարեւոր հանձնաժողովին հայտնել իր իմացած տեղեկությունները, ապա շարունակեց․

«Սերժ Սրագսյանը եղել է երկրի գերագույն, գլխավոր հրամանատարը, եւ ուզի, թե չուզի, հանձնաժողովը հարցեր ունի իրեն։ Մեր աշխատանքն իր բազմաճյուղ ուսումնասիրության ընթացքում գալու է նրան, որ մենք հարցեր ենք ունենալու Սերժ Սարգսյանին՝ իր գործառույթի հետ կապված»։

Լրագրողները նաեւ հարցրին, թե արդյոք ապրիլյան զարգացումների ժամանակ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայությունը պատահականությո՞ւն էր։ Քոչարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը միշտ էլ վճռական պահերին չի եղել երկրում, բայց քանի դեռ նրա բացակայությունը մանրամասն ուսումնասիրված չէ, չի կարող ասել՝ դա պատահակա՞ն է եղել, թե միտումնավոր։

Բոլոր դեպքերում, Քոչարյանի վստահեցմամբ, եթե նույնիսկ Սարգսյանը հրաժարվի հանձնաժողովում պատասխանել իրենց հարցերին, ապա իրենք ունեն իրենց հաջորդ քայլերը, դրանցից մեկն էլ այդ հարցերը հրապարակային հնչեցնելն է։ Սակայն, Քոչարյանը դեռ չի ցանկանում եթե-ներով խոսել, քանի որ հանձնաժողովի աշխատանքի այս ամիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ հրավիրյալը հրաժարվի ներկայանալ ու պատասխանել իրենց հարցերին։

Լրագրողի դիտարկմանը, որ նախկինում ոչ թե Սերժ Սարգսյանն էր գալիս Ազգային ժողով, այլ խմբակցությունն էր գնում Սերժ Սարգսյանի մոտ, հնարավո՞ր է հիմա էլ այդպես լինի եւ քննիչ հանձնաժողովի անդամները գնան Սերժ Սարգսյանին հարցեր տալու, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Հայաստանում բան է փոխվել, քաղաքական մթնոլորտ է փոխվել, նախկին պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն հրաժարվել այդ ձեւաչափից, քանի որ այս խորհրդարանը մեր ժողովրդի կամքով է ստեղծված, այսօրվա ԱԺ-ն լեգիտիմ, առաջնային մանդատ ունեցող կառույց է, որի մաս է մեր հանձնաժողովը։ Նախկին պաշտոնյաներն ուղղակի պարտավոր են գալ, իսկ նախկինում գնում էին, որովհետեւ Սերժ Սարգսյանն էր որոշում՝ ով դառնա պատգամավոր։ Հիմա էդպես չի, դրա համար Հայաստանում փոխվեց ամեն ինչ, ու լավ կլինի՝ նախկին իշխանավորները արագ հասկական փոփոխության խորքայնությունը եւ համագործակցեն համպատասխան մարմինների հետ»։

Իսկ եթե հանձնաժողովի ստացած տեղեկությունների ուսումնասիրման փուլում քրեածին տարրեր ի հայտ գան, դրանք, Քոչարյանի հավաստմամբ, կարժանանան իրավական գնահատականի․

«Մենք կներկայացնենք զեկույցենր, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակ, դրանք գուցե հանդիսանան քրեական գործի հիմք, գուցե եւ ոչ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ինքն, իհարկե, կուզեր, որ քրեական գործի հիմքեր չլինեն, սակայն ժամանակը ցույց կտա հետագա ընթացքը։

Հարցին՝ պատերազմի օրերի տեսագրությունները բավարար են ուսումնասիրությունների համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրենք ուսումնասիրում են անհրաժեշտ բոլոր վիդեոփաստարկները, փաստաթղթերը, պահանջում եւ ստանում են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ որոշ բաներ ուշացնում են, սակայն, Քոչարյանի խոսքով, դրանք եւս ներկայացվում են հանձնաժողովին։ Իսկ թե ովքեր են ուշացնողները եւ ինչ փաստաթղթեր են փնտրել ու դեռ չեն գտել, Անդրանիկ Քոչարյանը չհայտնեց՝ նշելով միայն հետեւյալը․ «Ով ուշացնում է, փնտրում է եւ գտնում բերում է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4549 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում