Երևան
12 °C
Ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանի վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված դիմումը աղմուկի պատճառ է դարձել: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, e-draft-ում նախագիծ էր հայտնվել, որով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմում է կառավարությանը՝ նրան բանակից ազատելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ նա ընտրանու կարեւոր ֆուտբոլիստ է, այնինչ նման ֆուտբոլիստ հավաքականում երբեք չի եղել: Նախագծում նշվում է նաեւ, որ ֆուտբոլիստը նախկինում տարկետում է ստացել, իսկ հիմա անհրաժեշտություն է առաջացել ազատելու նրան ծառայությունից:
«Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թ. օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Թաթոյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, եւ կարեւորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին»,- նշված է նախագծում:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից ասացին, որ, ըստ ընթացակարգի, մի քանի տարի առաջ Թաթոյանը, ինչպես մի քանի այլ ֆուտբոլիստներ, եղել են մինչեւ 21 տարեկանների կամ ազգային հավաքականի թեկնածուներ: Ըստ այդմ, չլինելով ՀՀ քաղաքացի՝ նրանք դիմել են քաղաքացիության համար: Քաղաքացիություն ստանալուց հետո կանգնել են հաշվառման եւ ստացել տարկետման իրավունք: Հետագայում նույնիսկ չհրավիրվելով հավաքական՝ իրենց տարկետումը միշտ երկարաձգվել է: Նշեցին, որ նույն սկզբունքով են ժամանակին տարկետման իրավունք ստացել, օրինակ, Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը:
ՀՖՖ-ից նշեցին, որ նման կերպ են վարվում, որպեսզի չլինի այնպես, որ ազգությամբ հայ, բայց որևէ այլ երկրի քաղաքացի ֆուտբոլիստը հրավիրվի ՀՀ հավաքական, ՀՀ քաղաքացիություն ստանա, սակայն հետո անհրաժեշտ չլինի հավաքականին, ու ստիպված լինի ծառայության անցնել: Ասացին նաեւ, որ Թաթոյանն արդեն 7-8 տարի է՝ հավաքականի թեկնածու չէ: Հարցին՝ այդ դեպքում ինչու է նախագծում նշվում, որ նա կարեւոր խաղացող է, եթե անգամ չի հրավիրվել, ՀՖՖ-ից նշեցին, որ դա կառավարության ստանդարտ տեքստ է:
ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դիմումը կազմվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմումի հիման վրա: Ընդգծեց, որ ՀՖՖ-ն է որոշում՝ որ ֆուտբոլիստին պետք է տարկետում տալ:
«Ֆուտբոլի հավաքականի կազմը ու դրանում ընդգրկված ֆուտբոլիստներին, այդ թվում՝ նրանց, ովքեր տարկետման են արժանանում, որոշում է ՀՖՖ-ն։ Տարկետման նախագիծը պատրաստվել է ՀՖՖ-ի համապատասխան դիմումի հիման վրա։ Հարցերը խնդրում եմ ուղղել ՀՖՖ-ին»,- ասաց նա:
Լոռեցյանը նաեւ ավելացրեց, որ հաշվի առնելով դեպքի վերաբերյալ արձագանքը՝ արդեն միջոցներ են ձեռնարկվել: Նշեց, որ Պաշտպանության նախարարությունը կապ է հաստատել ՀՖՖ-ի հետ, ու նշված ֆուտբոլիստի կարգավիճակը պետք է հստակեցնեն, որից հետո նախագիծն առաջ կշարժվի:
Ընդհանրապես սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայազգի կամ այլ ազգի ֆուտբոլիստներ կամ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիություն են ստանում, իսկ հետո տարկետում ստանում կամ ազատվում ծառայությունից: Այսպես եղել է տարիներ շարունակ: Այս տարվա սկզբին էլ մի շարք ֆուտբոլիստներ տարկետում են ստացել: Նրանց թվում եղել է նույն Թաթոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT