Երևան
12 °C
Պարտքով ջուր հարեւանից, բարեկամից, հարեւան գյուղից․ Լոռու մարզի Բովաձոր գյուղի բնակիչների համար ջուր չունենալը սովորական երեւույթ է, խմելու եւ կերակուր պատրաստելու ջուրը մշտապես առնում են, իսկ մնացած կարիքների համար ջուրը մաքրման մի քանի ստադիաներով անցկացնում: Թանզիֆով (մառլյա) անցկացնելուց հետո են միայն օգտագործում:
Լոռու մարզկենտրոն Վանաձորից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Բովաձորի բնակիչ Պայծառ Այվազյանի խոսքով՝ խնդիրը 20 եւ ավելի տարիների պատմություն ունի, սակայն դրան ուշադրություն դարձնող չկա: «Մեզ համար 1000 դրամն ինչ է որ, ընդամենը մի քանի լիտր խմելու ջուր, որը մի 2 ժամից էլ չի լինի: Մինչդեռ միակ ջրատարով հոսող ոռոգման ջրի համար էլ ամսական անձավճար ենք տալիս. յուրաքանչյուրս 800 դրամ, օրինակ՝ 5 հոգանոց ընտանիքը վճարում է ամիսը 4.000 դրամ, երբ 1 լիտր կաթը հանձնում ենք 110 դրամով»,- նկատեց Բովաձորի բնակչուհին:
Նրա խոսքով՝ 5 լիտր տարողությամբ ջրի տարան 500 դրամ է, օրական գոնե 10 լիտր պետք է: Բովաձորցիները հնարավորության դեպքում ձգտում են երբեմն ջրի փող չտալ, հարեւան գյուղից բերել, սակայն այնտեղ էլ ջրաչափեր են տեղադրված, ամաչում են ամեն անգամ այդ խնդրով անհանգստացնել:
«18 կիլոմետր վերեւ է ջրագծի աղբյուրը: Գյուղացիներն են պատմել, նաեւ հայրս է քանի անգամ գնացել տեսել՝ ջրի մեջ ուղղակի կեղտ է լցվում, որը մաքրելու համար ընդամենը մի ցանց է դրած: Գյուղից մի երիտասարդ տեսել էր, դրանից հետո օրեր շարունակ չէր կարողանում հաց ուտել: Սա ընդամենը 20-25 միլիոն դրամի հարց է, բայց չեն անում»,- ասաց Պայծառ Այվազյանը:
Բովաձորի բնակիչը խնդրի մասին լրատվամիջոցներով առաջին անգամ բարձրաձայնել է 2018 թվականին, որից հետո վարչական ղեկավար Արման Սաքանյանը, ըստ նրա, գնացել է իրենց տուն եւ վիրավորել՝ հարցը հանրայնացնելու համար (Սաքանյանը, համայնքի ղեկավար է դարձել համայնքների խոշորացումից հետո):
«Փոխանակ ղեկավար մարդիկ գյուղացիների թիկունքին կանգնեին ու պահանջեին, որ պետությունը ջրի հարցը լուծի, հակառակը եղավ: Պարզվեց 2008 թվականին պետության կողմից ինչ-որ ծրագրի շրջանակներում 12 միլիոն դրամ է տրամադրվել, որ այդ ջրագիծը կառուցվի, բայց այն չի կառուցվել»,- ասաց բնակչուհին՝ վստահեցնելով՝ խմելու ջրի ներքին ցանցը պետք է կառուցված լիներ դեռեւս 2008-ին:
Պայծառ Այվազյանի խոսքով՝ Բովաձոր գյուղի նախկին գյուղապետ, այժմ խոշորացված համայնքի համայնքապետի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանը տարիներ շարունակ գյուղին մատակարարվող միակ ջրատարից հոսող ոռոգման ջուրը ներկայացրել է՝ որպես խմելու ջուր՝ այդպիսով թույլ չտալով հանրությանը, պետական ապարատին, նախարարությանը տեղյակ լինել, որ Բովաձոր գյուղը խմելու մաքուր ջուր չունի։
«Մենք Լոռի ջրաօգտագործողների ընկերությունից (ՋՕԸ) տվյալներ ունենք, որ իրենք մատակարարում են բացառապես ոռոգման ջուր, ունենք Մելիքսեթյանի ներկայացրած համայնքների զարգացման ծրագիրը (ՀԶԾ), որտեղ ինքն էդ նույն ոռոգման ջուրը ներկայացնում է՝ որպես «խմելու» ջուր, պարզապես չմանրէազերծված տարբերակով»,- ասաց նա:
Էդուարդ Մելիքսեթյանը, որը 1991 թվականից մինչեւ 2017 թիվն զբաղեցրել է Բովաձորի գյուղապետի պաշտոնը, տարիների ընթացքում որեւէ լուծում չի տվել խնդրին: «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Մելիքսեթյանի հետ, վերջինս, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով՝ «Պրովոկացիոն հարցերի ես չեմ պատասխանելու»:
Մենք զրուցեցինք շուրջ երկու տարի Բովաձոր խոշորացված համայնքի վարչական ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Արման Սաքանյանի հետ: Նա հայտնեց որ նախկինում Հայջրմուղ կոյուղին, հիմա էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը համաձայն չեն իրենց ջրի մայր խողովակին միանալուն: «Վեոլիա ջուր» ընկերությունը մնացած գյուղերին էլ է այդ նույն խողովակով մատակարարում, որի վրա իրենք հսկայական ծախսեր են անում: Մեր գյուղի համար դա չափազանց ծախսատար է»,- ասաց Արման Սաքանյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Բովաձորն ավելի բարձր դիրքում է գտնվում, քան մայր խողովակը, որի համար պետք է հավելյալ եւս մեկ պոմպակայան կառուցել, ընդ որում՝ բավականին հզոր: «Գարնանը մարզպետն էլ եկավ քննարկեցինք. այս պահին Բովաձորն ու եւս երկու գյուղ օգտվում են «բելոյե ռեչկա» կոչվող ջրատարից: Իրականում սա նույն խմելու ջուրն է, ուղղակի այս գյուղ հասնելիս չի մանրէազերծվում: Խողովակաշար պետք է փոխվի, մաշված ու քրքրված է այն, համայնքն էլ չի տիրապետում նման գումարի»,- ասաց Արման Սաքանյանը:
Անդրադառնալով 2008 թվականին ջրագծի համար հատկացված գումարին՝ Սաքանյանը նշեց, որ այդ գումարով փոխվել է խմելու ջրի ներքին ցանցը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Բովաձորի խմելու ջրի հարցը կարգավորելու համար առնվազն 3 տարի կպահանջվի, իսկ բոլոր վերը նշված աշխատանքներն անելու համար 60 միլիոն դրամից ավելի (ըստ իր նախնական հաշվարկի) գումար է պետք, որն այս պահին պետությունից պահանջելն անիրատեսական է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT