Երևան
12 °C
Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրակարգում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին առնչվող որեւէ հարց, այդ թվում՝ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, չի քննարկվել։ Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Մեր հարցին՝ խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, որոնք պատրաստվում են էական կարգապահական խախտման հիմքով Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը բարձրացնել կամ նախագիծ ներկայացնել, Աբովյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի եւ չգիտի՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ինչու է Վահե Գրիգորյանին ուղղած իր դիմումի մեջ հիշատակել նաեւ այն, որ ԲՀԿ-ն եւ այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը. «Ես հիմա այլ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանզի մենք այդ հարցը չենք քննարկել»,- եզրափակեց Արման Աբովյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Դատարանի աշխատանքային նիստերին չմասնակցելու եւ միեւնույն ժամանակ աշխատավարձ ստանալու հարցը շարունակում է մնալ հանրային քննարկման տիրույթում։
Երեկ էլ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ուղարկել Վահե Գրիգորյանին՝ պարզաբանելու ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, բայց աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը․ «Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են ՍԴ աշխատանքային նիստերին չմասնակցելու հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը: Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը՝ կից հրապարակելով դիմումը․
«Հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հնչողությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վստահաբար Դուք ունեք Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելու հիմնավոր դրդապատճառներ ու փաստարկներ՝ կապված այդ մարմնի լեգիտիմության հետ, հորդորում եմ, որ ինքներդ հանդես գաք սույն խնդրի պարզաբանմամբ, ինքներդ նախաձեռնեք այս խնդրի մասին քննարկում, այդ թվում՝ գրավոր ընթացակարգով դիմելով Ազգային ժողովին եւ ներկայացնելով Ձեր հիմնավորումները»,- մասնավորապես ասված է Բաբաջանյանի դիմումի մեջ։
Սահմանադրական դատարանի դատավորը դեռ չի ստացել պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։ Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ դիմումին ծանոթանալուց հետո խոստանում է հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։
Հիշեցնենք, որ հունիսին Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր ՍԴ անդամներին եւ ՀՀ սահմանադրական մարմիններին՝ ԱԺ-ին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ մասնամասն ներկայացնելով ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի հիմքերն ու պատճառները: ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր՝ Գրիգորյանը Դատարանի որեւէ նիստի չի մասնակցել, ըստ էության, դատարանը համարելով ոչ լեգիտիմ։
Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ հայտնել է իր տեսակետը, որ անթույլատրելի է համարում հանգամանքը, որ դատավորը գնում է աշխատանքի, օգտվում է արտոնություններից եւ հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում, բայց չի մասնակցում դատական նիստերին, այսինքն՝ չի կատարում սահմանադրորեն սահմանված իր լիազորությունները։ Մեր զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը. «Մենք կոչ էինք արել «Իմ քայլը» խմբակցությանը, որի միջնորդությամբ եւ ջանքերով Վահե Գրիգորյանը ընտրվեց դատավոր, որ իրենք նախաձեռնեն որեւէ գործընթաց՝ հասկանալու, թե ինչու նա չի ցանկանում աշխատել, բայց ստանում է աշխատավարձ ու օգտվում է բոլոր արտոնություններից»,- մասնավորապես նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանից հետաքրքրվեցինք, որ թեեւ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, բայց Վահե Գրիգորյանն էլ իր տեսակետն էր հայտնել՝ բարձրացնելով Դատարանի լեգիտիմության հարցը՝ դրանով բացատրելով նաեւ նիստերից իր բացակայելու պատճառը, ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, բացակայության հիմքով Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդիր տեսնո՞ւմ է։ Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ, որպես այդպիսին, լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմքերը կան։ Պատգամավորը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենք «Իմ քայլ»-ին կոչ էին արել իրենց իսկ ընտրած դատավորից պարզաբանումներ պահանջել, քանի որ ՍԴ մասին օրենքով կարգապահական խախտում են համարվում անհարգելի բացակայությունները:
«Կարող է Գրիգորյանը պարզաբանում է տալիս, եւ դա դիտարկվում է որպես հարգելի բացակայություն։ Երբ Վահե Գրիգորյանը հանդես գա պարզաբանմամբ, մենք կհասկանանք առաջ բերած փաստարկները, եւ եթե դա մեզ համար ընդունելի պարզաբանում չլինի, կորոշենք, թե ինչ ենք անելու»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։
Այն հիմնավորումը, որով Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի համար լիարժեք բավարար եւ համոզիչ է։
Ինչ վերաբերում է այն քննադատությանը, թե Գրիգորյանը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում, Հովակիմյանը սրա վերաբերյալ մեկ հարց է հնչեցնում. արդյոք ՍԴ դատավորի աշխատանքային գործունեությունը ենթադրո՞ւմ է միայն նիստերին մասնակցություն։
Պատգամավորի համոզմամբ՝ ՍԴ դատավորի աշխատանքային գործունեության մեջ նիստերին մասնակցելը շատ փոքր մաս է կազմում, եւ հարց է առաջանում՝ Վահե Գրիգորյանն իր աշխատանքային գործունեության մնացած մասը չի՞ իրականացնում։ Այդ հարցին, ինչպես ասաց մեր զրուցակիցը, իր պարզաբանմամբ կպատասխանի ինքը Գրիգորյանը։
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի դատավորը սահմանադրական արդարադատություն է իրականացնում, ըստ էության, նիստերին մասնակցելու միջոցով, Վահագն Հովակիմյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նիստերին չմասնակցելու վերաբերյալ Գրիգորյանը հստակ դիրքորոշում է հայտնել։ Բայց, ըստ մեր զրուցակցի, այստեղ քննարկման երկու առարկա կա. նախ՝ նիստերին մասնակցել-չմասնակցելը, ապա՝ չաշխատել-աշխատավարձ ստանալը:
«Ի վերջո, ՍԴ դատավորի աշխատանքը միայն նիստերին մասնակցությամբ չի պարփակվում։ Նիստերը ամիսը մի քանի անգամ են լինում, եւ դա ի՞նչ է նշանակում, ստացվում է՝ դատավորները նիստն ավարտում, գնո՞ւմ են, մի քանի ժա՞մ են աշխատում։ Նիստերից դուրս իր աշխատանքի մասին պարզաբանումներն արդեն կներկայացնի Վահե Գրիգորյանը»,- ասաց պատգամավորը։
Մեր հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունն ինչպե՞ս է պատրաստվում «պաշտպանել» իր վստահությունը վայելող, իր քվեով ընտրված ՍԴ դատավորին, Վահագն Հովակիմյանը պատասխանեց.
«Վահե Գրիգորյանն իր իրավունքները շատ լավ կարող է պաշտպանել, այստեղ խնդիրը գալիս է փատարկների դաշտ. ո՞ւմ փաստարկն է ավելի համոզիչ, նրանցը, որոնք պնդում են, թե նիստերին չմասնակցելով՝ դատավորն աշխատանքային գործունեություն չի՞ ծավալում, թե՞ Վահե Գրիգորյանի փաստարկները»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT