Հայկական ֆուտբոլում որեւէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլեւս չպետք է լինի. ՖԱՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբն արձագանքել է հայկական ֆուտբոլի վերջին սկանդալային իրադարձություններին: ՖԱՖ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Քննադատել է մարզադաշտերում ոչ մարզական պահվածքը:

«Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին.

Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի եւ այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր եւ ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ եւ անվայել պահվածքը։

Ինչպես Արազը նշեց՝ Լոռի-Փյունիկ խաղի ժամանակ, խաղի տեսագրության մեջ 73-րդ րոպեից լսվում է անպարկեշտ բառապաշարով արտահայտություններ եւ հայհոյանք ուղված ֆուտբոլիստներին եւ մրցավարներին: Մեզ նոր հասած տեղեկությունով տվյալ անձի կողմից նմանատիպ բառապաշարով, վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանք է հնչել նաեւ Լիխտենշետյն-Հայաստան արտագնա հանդիպման ժամանակ՝ մեր թիմի ֆուտբոլիստ Մարկոսի հասցեին։ Սատարելով ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ նման վարքագիծը համարում ենք անթույլատրելի, հայկական ֆուտբոլում որեւէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլեւս չպետք է լինի: Նման դրսեւորումները չկանխվելու դեպքում՝ մենք հանդես կգանք նմանատիպ երեւույթների կանխարգելմանն ուղղված ակցիաներով։

ՀՖՖ-ին կոչ ենք անում վերանայել տարբեր թիմերի կողմից բողոքի առարկա դարձած մրցավարության հարցը, եւ բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում օպտիմալ լուծում գտնել այս հարցի շուրջ։

Լինելով Հայաստանում ֆանատական մշակույթի հիմնական ձեւավորողը` հանդես ենք գալիս կոչ-խնդրանքով նաեւ Հայաստանի առաջնության թիմերի ֆան-ակումբներին եւ երկրպագուներին.
Երկար տարիներ է պահանջվել հայհոյախառն, անհիմն ֆուտբոլիստների ինքնասիրությանը կպնող վանկարկումներն ու արտահայտությունները մարզադաշտերից վերացնելու եւ ֆուտբոլը տոն դարձնելու համար։ Հայկական ֆուտբոլի զարգացման եւ հայկական ֆուտբոլը մթագնող միջադեպերից խուսափելու համար եկեք պահենք կոռեկտություն եւ չստեղծենք արհեստական թշնամանք։

Հ.Գ.
Դատապարտելով Էրիկ Վարդանյանի արարքը՝ առաջիկայում նախատեսում ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպանի հետ։

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման ղեկավար խորհուրդ»,- գրված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3111 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս