Երևան
12 °C
Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Նախաձեռնության շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալքեսանդր Չայկովսկին եւ Կառլ Ջենկինսը:
Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համոզմամբ՝ նման ձեւաչափեր աշխարհում քիչ կան: «Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ: Փառատոնը միավորել է աշխարհի լավագույն ժամանակակից կոմպոզիտորներին, որոնք գալիս են Հայաստան: Կարեւոր է խոսել նաեւ մենակատարների մասին: Կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը եւ բազմաթիվ այլ երաժիշտներ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Սմբատյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ փառատոնի առաջին համերգը նվիրվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Երեւանում հյուրընկալված կոմպոզիտորներին է միանալու նաեւ Տիգրան Մանսուրյանը: «Խորապես շնորհակալ եմ, որ այս հսկաների հետ եմ ներկայանում՝ ներկայացնելով Հայաստանը»,- արձագանքեց ասուլիսին մասնակցող Մանսուրյանը:
Մաեստրոն նաեւ կարեւորեց այն, որ փառատոնին հնչելու են իր լավ բարեկամ կոմպոզիտոր Գիա Կանչելիի գործերը. «Ցավում եմ, որ նա վերջերս հեռացավ կյանքից»:
«Մոտ անցյալի մեր մեծագույն վարպետները մեծ ավանդ են ներդրել, որպեսզի մեր այսօրվա երաժշտական իրականությունը լինի այնպիսին, ինչպիսին մենք գիտենք: Կատարողական եւ ստեղծագործական արվեստում այդ բարձր մակարդակը կա, կա նաեւ երաժշտական մտքի մեջ: Այս նվագախմբերը եւս դրա վկայությունն են»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:
Անդրադառնալով նոյեմբերի մեկին կայանալիք համերգին՝ կոմպոզիտորն ընդգծեց՝ ուրախ է, որ իր վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը՝ Շուշան Սիրանոսյանը, կատարելու է իր ստեղծագործություններից մեկը: «Համերգին մասնակցելու է նաեւ թավջութակի վարպետ Մարիո Բրունելոն: Մի քանի տարի է, ինչ սպասում եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես նա ժամանելու է Երեւան ու առաջին անգամ հնչեցնելու է իմ երաժշտությունը»,- ուրախությամբ փաստեց Մանսուրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT