Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի):

ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ:

Տիկին Չիքը, իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
148 դիտում

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ․ պատգամավորները հերքեցին, թե վիճաբանություն է եղել

Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. պարզաբանում է նախարարությունը

Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից

Երեւանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի. Կարապետյան

Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ՝ անվտանգ անգամ երեխաների կողմից կուլ տալու դեպքում (տեսանյութ)