Երևան
12 °C
Լուսանկարը «Հետքի»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն. դրանք են «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն»-ը, «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն»-ը և «Վանաձորի մանկատուն»-ը:
Լուծարված հաստատություններում ապրող երեխաների հետագա խնամքի բազմաթիվ մտահոգությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանը: Նա հավաստեց, որ այս հաստատություններում ապրող բոլոր երեխաներն ունեն ծնողներ և պետության խնդիրն է օժանդակել ընտանիքին՝ հոգեբանորեն, սոցիալական և այլ ծրագրերով, որ երեխան մեծանա ընտանիքում:
«Իրենք ունեն ընտանիքներ, ծնողներ: Մենք փորձում ենք աջակցել ընտանիքին, որ ընտանիքը պատրաստ լինի, երեխան վերադառնա: Այս երեխաները շաբաթ-կիրակի, հանգստի օրերին, ամառային արձակուրդներին լինում են տանը, ավելին՝ հաստատությունն ավարտելուց հետո նրանք, միևնույնն է, վերադառնալու են իրենց ընտանիքները: Հաստատություններում պահելով՝ մենք նրանց խնդիրը ոչ մի կերպ չենք լուծում, ու ձնագնդի մեթոդով այս խնդիրը մեծանում, մեծանում է»,- ասաց նա:
Քալանթարյանի խոսքով՝ պետությունը երեխաների ընտանիքների կարիքների գնահատումը սկսել է դեռևս ամռանը. իրականացվել է խորքային գնահատում գործընկեր կազմակերպությունների միջոցով, գնահատման արդյունքները վերլուծել են ոչ միայն գործընկեր կազմակերպությունները, այլև հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ակտիվ ներգրավվածություն են ունեցել մարզպետարանները՝ համապատասխան ստորաբաժանումներով՝ հաշվի առնելով, որ մարզպետարանի աշխատակիցները ընտանիքների հետ աշխատանքի փորձ ունեն և ճանաչում են ընտանիքներին ավելի մանրամասնորեն: Հետո այս գնահատման արդյունքները համադրվել են, ամփոփվել:
Նշված հինգ հաստատություններում խնամվող 260 երեխայից 130-ը ամառվանից սկսած արդեն վերադարձել է կենսաբանական ընտանիք, բայց, ըստ Քալանթարյանի, այս թիվն օր օրի մեծանում է, քանի որ երեխաները շարունակում են վերադառնալ ընտանիք: «Մնացած 130 երեխաների 28 տոկոսը գտնվում է ռիսկային խմբում, իսկ դրա 18 տոկոսը գտնվում է բարձր ռիսկային խմբում, և այս երեխաների վերադարձն ընտանիք այս պահին անընդունելի և անթույլատրելի է»,- ասաց նա:

Մասնագետի դիտարկմամբ՝ գիշերօթիկ հաստատություններում երեխաները հայտնվել են հիմնականում սոցիալական պայմանների պատճառով: «Դա անընդունելի է, որ երեխան կարող է սոցիալական պայմանների պատճառով ապրել հաստատությունում: Սա երեխաների այն խումբն է, որ լրացուցիչ աջակցության դեպքում կարող են հանգիստ ապրել ընտանիքում. դա ամենահեշտն է. պարզապես երեխան հայտնվել է հաստատությունում, քանի որ չի ունեցել կոշիկ, դասագիրք, հագուստ, տաք ճաշ»,- ասաց Քալանթարյանը: Մեկ այլ խումբ են կազմում այն երեխաները, ում ծնողներն ունեն այլ խնդիրներ՝ առողջական, սոցիալական և այլ: Իսկ բարձր ռիսկայնության համարվում են այն ընտանիքները, որ, օրինակ, չունեն ծնողավարման հմտություններ, տառապում են որոշակի հակումներով՝ օրինակ, ալկոհոլամոլությամբ, որտեղ բռնության դրսևորումներ կան, որոշակի բարոյական խնդիրներ կան (օրինակ՝ մայրը մարմնավաճառ է):
«Եթե երեխան վերադառնալու է ընտանիք և նրա՝ ընտանիքում ապրելը որոշակի ռիսկեր է պարունակում, մենք այս երեխաներին ընտանիք վերադարձը բացառում ենք ամբողջությամբ»,- ասաց նա: Քանի դեռ պետությունը չի արձանագրում, որ տարրական չափանիշները բավարարված են ընտանիքում երեխաներին ընդունելու համար, երեխաները կշարունակեն ապրել, խնամք ստանալ դեռ չլուծարված գիշերօթիկ հաստատություններում, կընդգրկվեն «Սոս» մանկական գյուղի կարճաժամկետ ծրագրերում:
«Բոլոր երեխաներն անխտիր ընդգրկված են «Սոս» մանկական գյուղի ծրագրերում և «Վորլդ Վիժն կազմակերպության աղքատության հաղթահարման ծրագերում, և բոլոր ընտանիքների հետ իրենց աշխատանքների արդյունքում մշակվել են անհատական աջակցության ծրագրեր՝ այդ թվում, ներդրումային: Այսօր արդեն գնումների գործընթացները մեկնարկել են»,- նշեց նա:
Ֆինանսական աջակցության հստակ չափ չկա. «Ընտանիքների խնդրիները շատ տարբեր են. մեկը նման չէ մյուսին. և բոլորի աջակցության ծրագրերն էլ տարբեր են լինելու, և մեր թիրախը ընտանիքները հզորացնելն է»,- ասաց նա: Լուրջ խնդիր է նաև ներառականության ապահովումը: «Այդ բոլոր ընտանիքներն ունեն հոգեբանական աջակցության կարիք: Քանի որ երեխաները չեն ապրել ընտանիքներում, ծնողները հետ են վարժվել և հարաբերությունների՝ ներառման խնդիրներ կան: Բոլոր երեխաների հետ մշակվել են անհատական ծրագրեր՝ հետագա աշխատանքները կազմակերպելու: Այստեղ ընդգրկված են նաև սոցիալական աշխատողներ, մարզպետարանն անմիջական և կոնկրետ աշխատանքներ է իրականացնելու»,- նշեց Քալանթարյանը:
Ընդհանրացված չէ աջակցությունը նաև այլ աջակցության ձևերում: «Կա երեխա, որ այլ մարզից վերադարձել է իր մարզ, և տանում է լուրջ ստրես, ու իր հետ աշխատում է մասնագիտական թիմ, որ կարողանա իր հետագա խնամքը ճիշտ իրականացնել: Կա դեպք, որ երեխան վերադառնում է ընտանիք շատ հանգիստ. դեպքերը շատ տարբեր են»,- ասաց նա:
Քանի դեռ հաստատությունները լուծարված չեն, պետական ֆինանսավորումը շարունակվում է: «Սեպտեմբերին երեխաները, ինչպես միշտ, ստացել են հագուստ, գրենական պարագաներ: Ձմեռային հագուստը, պարագաները ստացել են Դիլիջանում, չորս օրից կստանան Գյումրիում: Բոլորն էլ ստանում են և դեռ կստանան: Երբ հաստատությունները լուծարվեն, արդեն մենք աջակցությունը կուղղենք ընտանիքներին: Մենք ունենք էլեկտրաէներգիայի փոխհատուցման, առաջնային սննդային զամբյուղի տրամադրման ծրագիր, որտեղ ընդգրկել ենք նաև այս հաստատությունների 260 երեխաներին»,- նշեց նա:
Վատագույն տարբերակի՝ ընտանիքում երեխայի կրթության, անհրաժեշտ նվազագույն խնամքի բացակայության դիտարկման մասին հարցին ի պատասխան՝ Անահիտ Քալանթարյանը հաղորդեց, որ գործելու է ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ երեխաների խնամքը կարող է կազմակերպվել 6 ամսով: «Մենք բոլոր ջանքերը ուղղում ենք, որ ընտանիքը պատրաստ լինի երեխայի հետ ապրել, բայց հնարավոր չի լինում երեխայի վերադարձն ընտանիք ապահովել, մենք պիտի դիտարկենք այլընտրանքային լուծումներ»,- ասաց նա:
Արդյո՞ք սա կարելի է դիտարկել ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելու փորձ, որի անհաջողության դեպքում կարող են ծնողներին զրկել ծնողական իրավունքից և երեխային տալ որդեգրման: «Այդպես կտրուկ չասենք,- արձագանքեց Քալանթարյանը,- մենք խնամատարությունն առաջարկում ենք առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դեպքում: Իսկ այս երեխաների դեպքում, եթե տեսնենք, որ նրանց վերադարձն ընտանիք հնարավոր չէ, քանի որ, օրինակ, այնտեղ երեխան սեռական բռնության է ենթարկվում, արդեն մենք պիտի քննարկենք ծնողական իրավունքների հարցը: Եվ եթե օրինակ, երեխան ունենում է առանց ծնողական խնամքի մնացած լինելու կարգավիճակ, դա արդեն ենթադրում է խնամատարություն, խնամակալություն և այլն: Եթե ծնողը չի ուզում հետ կագնել իր վատ սովորություններից և վարքից, մենք պիտի քննարկենք ծնողավարման հետագա հնարավորությունները: Եթե մեր բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, ծնողը չի ուզում լինել խնամակալ, մենք պիտի ասենք, կներեք, եկեք քննարկենք՝ արդյոք երեխայի շահից է բխում, որ երեխան մեծանա այդ ընտանիքում»,- ասաց նա:
Գիշերօթիկ հաստատությունների եւ մանկատան լուծարման մասին որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի (այս դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 25-ից) եւ Վանաձորի մանկատան (որոշումը կգործի հունվարի 1-ից):
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT