Տեսնում ենք մեր ավանդական արժեհամակարգը քարկոծելու նպատակ. Գևորգ Պետրոսյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

01/11/2019 schedule14:35

Մեզ համոզեք, որ դա մեզ պետք է, բացարձակ չեք համոզում, ոչ մի փաստարկ չունեք. եվրոպացի պաշտոնյաներին Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ, իր խոսքով, այսպես է դիմել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այս մասին նա նշեց՝ հանդիպելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին:

«Նրանք ոչ մի համոզիչ փաստարկ չբերեցին, թե ինչու պետք է վավերացնի Հայաստանն այդ կոնվենցիան»,- հավելեց Պետրոսյանը: Նա պատմեց, որ ինքը պատվիրակներին ուղղել է մի շարք հարցեր, որոնց պատասխանել չեն կարողացել: «Մենք նախ հարցրինք՝ ՀՀ-ի օրենսդրության մեջ կա՞ բաց, որը հնարավոր է լրացնել միայն այդ կոնվենցիայի միջոցով: Ոչ մի փաստարկ: Երկրորդ՝ կա՞ որեւէ ենթադրյալ՝ բռնության ենթարկված կին, դիմել է ոստիկանություն կամ դատախազություն, և բռնության փաստն առկա է եղել, բայց քրեական գործի հարուցումը մերժվել է համապատասխան իրավադրույթի բացակայության պատճառով: Եվ ես վստահ եմ, որ նման բան չի եղել, որովհետև ՀՀ գործող քրեական օրենսգիրքը ամբողջությամբ վերցրել է այդ սպեկտրը: Չկա այդպիսի արարք, որ քրեական օրենսգրքով նախատեսված չլինի, որ դրա համար էլ մենք պիտի կոնվենցիա վավերացնենք»,- ասաց նա:

Պետրոսյանը հիշեցրել է, որ եվրոպական շատ երկրներ այս կոնվենցիան չեն վավերացրել և խիստ հակակրանք կա դրա նկատմամբ այդ երկրներում. «Ում երկրում, որ վավերացվել է, կա՞ վիճակագրություն, որ այդ երկրների վրա կոնվենցիան ունեցել է դրական ազդեցություն՝ ընտանիքներում բռնությունը կանխարգելելու մասով. դարձյալ որևէ պատասխան չհնչեց»: Նա նշեց նաև, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածում օգտագործված է «զուգընկեր» հասկացությունը, որ, ըստ Պետրոսյանի, հայի համար անընդունելի է. «Երբ կինն ու տղամարդը Եվրոպայում շրջում են, կնոջը նեղացնում են, տղամարդը կարող է շատ ժպտադեմ դիմի փախուստի: Իսկ մենք ամենաավանդական ժողովուրդն ենք. դուք գիտե՞ք, որ գտնվում եք քաղաքակրթության օրրանում, իսկ մեր Սահմանադրության մեջ ասվում է, որ միայն կինն ու տղամարդն իրավունք ունեն ամուսնական դաշինք կնքել: Սահմանադրության 16-րդ հոդվածով՝ ընտանիքն այն բջիջն է, որ պիտի գտնվի պետության հոգածության ներքո: Մենք տեսնում ենք մեր ավանդական արժեհամակարգը քարկոծելու նպատակ: Մեր Սահմանադրության 1-ին հոդվածով մենք ինքնիշխան պետություն ենք, և մեր ինքնիշխանությունը մեզ թույլ է տալիս չընդունել այդ արժեքները»,- ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ իր համար էլ անհասկանալի, թե ինչու էր քննարկումը գաղտնի: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, Աժ-ի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի (ԵԽ փորձագիտական մարմին, որ երկրի ներսում դիտարկում է Ստամբուլյան կոնվենցիայի նորմերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները) նախագահ Մարսելին Նաուդին:

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2552 դիտում

Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել

Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին

Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց

Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը

Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել

Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր