Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ի համարում
Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ դատախազությունը քրեական գործեր է հարուցում փաստաբանների դեմ: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ քրեական գործերի համար պատճառ Է դառնում փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարումը: Փաստաբաններն իրենց պաշտպանյալների իրավունքները պաշտպանելիս ստիպված են լինում ապացուցել, որ դատավորը կամ դատախազը օրենքի խախտում են թույլ տվել: Չնայած այդպիսով փաստաբաններն ի ցույց են դնում այն ապօրինությունը, որին հաճախակի կարելի է հանդիպել Հայաստանի դատարաններում եւ իրավապահ մարմիններում, սակայն վերջերս դատական համակարգը սկսել է այդ ամենին ցավոտ վերաբերվել` փորձելով պատժել «հանդուգն» փաստաբաններին:
Օրերս մենք անդրադարձել էինք ցմահ ազատազրկման դատապարտված նախկին զինծառայողներ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Արայիկ Զալինյանի փաստաբաններ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Ոսկանյանի եւ Աշոտ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործին: Երեկ հայտնի դարձավ, որ դատախազությունը վերը նշված փաստաբաններին մեղադրանք է առաջադրել: Ըստ առաջադրված մեղադրանքի, փաստաբանները մեղադրվում են վերը նշված քրեական գործը վերաքննիչ դատարանում քննվելու ժամանակ իբր թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ:
Փաստաբանների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեղադրանքի հիմքում ընկած հիմնավորումներից մեկն այն է, որ նրանք դատական նիստերից մեկի ժամանակ ասել են, որ այստեղ դատական նիստ չկա եւ լքել են նիստերի դահլիճը: Կարծում ենք, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կարող են նույն արտահայտությունը կրկնել, ասելով, թե Հայաստանում դատարան չկա: Իսկ Կենտրոնի հակասահմանադրական կառուցապատումից տուժածները, որոնք նույն դատարանների հակասահմանադրական վճիռների շնորհիվ էին զրկվել իրենց ունեցվածքից, կարող են ասել, որ այստեղ դատարան չկա եւ իրենց ասածն ապացուցելու նպատակով վկայակոչեն ՍԴ-ի հայտնի որոշումը, որը փաստեց տեղի ունեցածի հակասահմանադրական լինելը: Այլ կերպ ասած, փաստաբաններին մեղադրում են հայտնի իրողությունը եւս մեկ անգամ` դատարանի դահլիճում հնչեցնելու համար:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ եւս մեկ փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Այս անգամ դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել փաստաբան Լիանա Բալյանը: Վերջինս նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել իր մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Ավելին, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` միջնորդելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ավան եւ Նոր-Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանին եւ նրա օգնականին: Վերջիններս հոկտեմբերի 28-ին գնացել են Լ. Բալյանի տուն եւ սպառնացել նրան:
Այսպիսով, կարող ենք ասել, որ փաստաբանների, ուժային կառույցների եւ դատավորների միջեւ ծագող հակամարտություններն աստիճանաբար ավելի հաճախակի են դառնում: Այս երեւույթն ինչ-որ առումով դրական է, քանի որ վկայում է այն մասին, որ Հայաստանում ձեւավորվում է իրական փաստաբանություն, որը դատական համակարգին սկսել է անհանգստացնել: Բնական է, որ իրական փաստաբանները Հայաստանի պես կոռումպացված դատական համակարգ ունեցող երկրում դատավորների եւ դատախազների համար անընդհատ գլխացավանք պետք է առաջացնեն:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT