Հանցագործությունը՝ օբյեկտիվ ռեալություն. կատու ճղողների կյանքից 

03/11/2019 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Խորհրդարանում երեկ մեծարման երեկույթ էր։ Երախտիքի ու  շնորհակալական խոսքերի պակաս չկար։ Եղան նաեւ հուզիչ պահեր, երբ մեր պատգամավորները սկսեցեին խղճալ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համակարգին, որի նվիրյալները, ինչպես ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ «հանցագործի ետեւից մտնում են մութ պադյեզդ», շատ ավելի քիչ փող են ստանում, քան դատավորները եւ մաքսային համակարգի աշխատողները։ Եւ քանի որ ՀՀ ոստիկանությունը դարձել է բյուջեի եւ ընդհանրապես՝ հասարակական անարդարությունների զոհը, պատգամավորները երեկ միասնաբար վստահեցրեցին, որ այսուհետ թեւ ու թիկունք են կանգնելու հարազատ միլիցիային։

Մեծարման երեկույթի ավարտին ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը ողջ համակարգի ու անձամբ ոստիկանապետ Հայկ Արտյոմիչի անունից շնորհակալություն հայտնեց նման հոգատարության համար ու հազիվ զսպեց հուզմունքը։ Եւ քանի որ պահը իսկապես հուզիչ էր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը փոխոստիկանապետին հարցրեց՝ «Խնդրում եմ ասեք, ի՞նչ կարող ենք մենք անել ոստիկանության համար»։ Եւ պատգամավորները որոշեցին, որ նոյեմբերի 6-ին, երբ քննարկվեն ոստիկանությանը բյուջետային հատկացումները, իրենք կռիվ են տալու, որպեսզի այնքան գումար հատկացվի, որ հա՛մ ոստիկանների աշխատավարձերը բարձրանան, հա՛մ էլ ոստիկանությունը կարողանա գնել պակասող դուբինկաները, փշալարերը եւ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ մնացյալ արսենալը։

Ահա, այս նախաբանից հետո, եթե մենք վիկտորինա առաջադրենք, թե ինչի՞ համար էին երեկ խորհրդարան եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչները եւ ինչի՞ վերածվեց նրանց աշխատանքային այցը, սա այն դեպքն է, երբ ոչ մի «ЧТО, ГДЕ, КОГДА» չի կարողանա պատասխանել այդ հարցին։ Իսկ մեծարման երեկոյի պատճառը խորհրդարանի ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հաձնաժողովի կազմակերպած աշխատանքային լսումներն էին երկրում ստեղծված քրեածին մթնոլորտի վերաբերյալ, որին մասնակից պատգամավորները շատ ավելի քիչ էին, քան ուժային կառույցների ներկայացուցիչները։ Մինչդեռ, երեկ քննարկվում էր վերջին շրջանում քաղաքական ուժերի ամենասիրած թեման՝ կրիմինալն ու հակակրիմինալը։

Հիշեցնենք, որ երկիրը զավթած կրիմինալի առիթով ընդդիմադիր կուսակցությունների մի մեծ բուկետ շաբաթը երկու անգամ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում SOS հավաքներ է կազմակերպում եւ ժողովրդին հանձնում հերթական կրիմինալի անունը։ Իհարկե, այդ շարժումն առայժմ լռվել է Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի վրա, բայց ազգի անվանի անտիկրիմինալները սյուժեի սիրահարներին խոստանում են նորանոր անուններ։ Մինչդեռ, երեկվա քննարկումներին կարկառուն  հակակրիմինալի բանակից ներկա էին միայն հատուկենտ պատգամավորներ, ովքեր երկրի քրեածին իրավիճակի համար պատասխանատու իրավապահներին, որոնք, ի դեպ, եկել էին բավականին մեծ կազմով ու բավականին պատրաստված, գրեթե հարց չունեին։

Մի հարց ուներ «Արդարություն» խմբակցության պատգամավոր էդմոնդ Ծատուրյանը. պատգամավորին հետաքրքրում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի քննությունը։ Իր սիրած թեմայի շրջանակներում հարց չուներ նույնիսկ Արշակ Սադոյանը, որը միայն քննարկումների ավարտին տեղեկացավ, թե ինքը ո՞ւր է ընկել։ Ուշացումով եկած Սադոյանը՝ մի քանի րոպե լսելով ներկաներին ու չհասկանալով, թե ինչո՞ւ են գովում ոստիկաններին, իր կողքը նստած ԱԺ սոցիալական հանձնաժողովի աշխատակցին հարցրեց՝ «Էս ի՞նչ քննարկում ա»։ Սակայն, նույնիսկ սյուժեի ճշտումից հետո, Սադոյանը գերադասեց լռել։ Եւ եթե չլինեին պատգամավորներ էմմա Խուդաբաշյանը, Հրանտ Խաչատրյանն ու Գագիկ Կոստանդյանը, որոնք մեկ-երկու հարց, այնուամենայնիվ, տվեցին ոստիկանության ներկայացուցիչներին, երեկ կարելի կլիներ վերջնակապես փակել «ընդդիմություն» կոչվող կանտորան։

Մասնավորապես, Կոստանդյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է ոստիկանության «02» հաղորդաշարը փնտրում անհույս մի գեղցու, որն իր բակում երկու թուփ կանեփ է ցանել, եւ դա ներկայացվում է որպես թմրաբիզնեսի դեմ պայքար. մինչդեռ, հերոին եւ կոկաին քաշողները ֆիլմի հերոսներ, չգիտես ինչու, չեն դառնում։ «Ինչո՞ւ է կանեփ ցանող գեղցին դառնում ֆիլմի պերսոնաժ, իսկ կոկաին քաշողը՝ ոչ» հարցի պատասխանը փոխոստիկանապետը, բնականաբար, չուներ։ Նա ո՛չ  սցենարիստ է, ո՛չ էլ օպերատոր։ Ի դեպ, երեկվա լսումներին եթե չլինեին ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանն ու ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որոնք իրենց ելույթներում խոսեցին կոնկրետ խնդիրների մասին, ապա այդ լսումներից հետո մի տեսակ ներքին ցանկություն էր առաջանում դիմել Մայր Աթոռ՝ ՀՀ ոստիկանության հավաքական կերպարը սրբերի շարքին դասելու կոնդակով, քանզի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի մի քանի մտքեր ուղղակի հրեշտակային էին։

Օրինակ, Մահտեսյանը երեկ ապացուցեց, որ Հայաստանում կրիմինալ գրեթե չկա, ու որ մենք շատ ավելի քիչ ենք հանցագործություն կատարում, քան ԱՊՀ մնացած երկրներն ու եվրոպական մի քանի երկիր էլ հետը։ Իսկ այն, որ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն անմիջապես դառնում է հասարակական քննարկման  առարկա՝ դրա պատճառն այն է, որ հանցագործությունը Հայաստանում համարվում է բացառիկ մի բան, ու երբ մի դեպք է տեղի ունենում, բոլորը այդ մասին անմիջապես իմանում են։ Դա մոտավորապես նման է նրան, որ բլանդինկաների մեջ մեկ էլ հայտնվի մի նեգր. ճիշտ է Մահտեսյանը՝ բոլորը կնայեն նեգրին։ Եւ ամենակարեւորը՝ այն, որ Հայաստանում կրիմինալ գրեթե չկա՝ այդ մասին մեր ոստիկանությունն իմացել է Հայաստան եկող հյուրերից ու զբոսաշրջիկներից։

Իսկ կրիմինալի այն թեթեւ դոզան, որը կա, դա, ըստ Արարատ Մահտեսյանի՝ օբյեկտիվ ռեալություն է եւ գոյություն ունի մեզանից անկախ։ Ահա, այս մթնոլորտում երեկ խորհրդարանում սկսվեցին ու ավարտվեցին կրիմինալի թեմայով աշխատանքային լսումները։ Արված հետեւությունը մեկն է՝ ԱՊՀ ու բազմաթիվ այլ երկրների համեմատությամբ մենք փառք ենք։ Այդ  եզրակացությանը չընդդիմացան նաեւ հակակրիմինալ շարժման ակտվիստները, որոնք վերջում բարեկամաբար սեղմում էին Արարատ Մահտեսյանի ձեռքը։ Մնաց մի պրոբլեմ, որի լուծման վրա առաջիկայում խորհրդարանը, ոստիկանությունն ու հասարակական կազմակերպությունները կաշխատեն միասին։

Բանն այն է, որ միջազգային մի կազմակերպություն հարցում է արել, ու պարզվել է, որ նրանք, ովքեր չեն շփվել ոստիկանների հետ՝ նրանց մասին բացասական պատկերացում ունեն։ Եւ չնայած հարցում չի արվել այն մասին, թե ոստիկանների հետ շփվածները ի՞նչ պատկերացումներ ունեն, սակայն երեկ որոշվեց, որ պետք է հայ ոստիկանի կերպարը ժողովրդին ներկայացել Մայր Թերեզայի տրակտովկայով։ Որովհետեւ, ինչպես իրավացիորեն նշեց իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը՝ մեր մտածողության մեջ դեռ ֆիքսված է սովետական դյադյա Ստյոպան։ Ստեղծենք նոր դյադյա Ստյոպա, ու ամեն-ինչ լավ կլինի։

Հ.Գ. Ի դեպ, սկզբնապես որոշված է եղել, որ երեկվա լսումները պետք  անցկացվեն դռնփակ։ Երեւի այդպես ավելի ճիշտ կլիներ, եւ ժողովուրդն էլ չէր իմանա, որ կրիմինալի դեմ հայտնի կատու ճղողները երեկ դարձել էին շարքային փիսիկներ։     

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2565 դիտում

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով