Երևան
12 °C
Ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը գովեստի խոսքեր չի խնայել ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի համար: Կիսապաշտպանը շարունակում է հայկական ֆուտբոլի գլխավոր թեմաներից մեկը մնալ անցած շաբաթվանից սկսված: Հանգստյան օրերին ռուսական լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ 21-ամյա խաղացողը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ռուսական «Սոչի»: Նշվում է, որ նա 3 տարվա պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից եւ որ գործարքում նրա շանսերը ներկայացրել է Սելյուկը: Վերջինս ռուսական ԶԼՄ-ներին պատմել է տրանսֆերի մասին՝ հիշեցնելով, որ Վարդանյանը «Բարսելոնա»-ի սան է եղել:
«Վարդանյանն այսօր Հայաստանի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստն է: Ես 2 հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու փորձ արդեն ունեցել եմ՝ Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի: Հիմա զբաղվում եմ Էրիկի գործերով, որը ՀՀ հավաքականի խաղացող է, հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում: «Սոչի»-ի այն երկրպագուներին, որոնք չգիտեն, ասեմ, որ նա 11-16 տարեկանում խաղացել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում՝ ոչ թե մոսկովյան «ֆեյք» ակադեմիայում, այլ հենց ակումբում: Ֆուտբոլիստը, որը 5 տարի սովորել է «Բարսելոնա»-ում, ամենաքիչը լավ ֆուտբոլ խաղալ գիտի:
Գուցե որոշ «բազմոցային» փորձագետներ իրենց դժգոհությունը հայտնեն, բայց հավատացեք՝ Էրիկը 100%-ով շատ ավելի լավ ու որակյալ տեսք կունենա, քան ռուսական անձնագրով շատ ֆուտբոլիստներ եւ մեծ գումարներով ձեռք բերված լեգեոներներ: Նայեք եւ նախանձեք «Սոչի»-ին»,- ասել է նա:
Վարդանյանը խաղացել է «Բարսելոնա»-ի ակադեմիայում
Սելյուկը նաեւ նշել է, որ Վարդանյանն ունեցել է մի շարք այլ առաջարկներ: Հիշեցրել է «Լոկոմոտիվ»-ի ու «Ուրալի», ինչպես նաեւ Չեխիայից եղած հետաքրքրության մասին: Ընդգծել է, որ «Սոչի»-ն առանձնացել է. ամենալավ առաջարկն է արել, պարզ ու հստակ է ներկայացրել իր ցանկությունները: Նաեւ ասել է, որ «Սոչի»-ն Վարդանյանին ձեռք է բերել շատ ավելի քիչ գումարով, քան «Լոկոմոտիվ»-ն առաջարկում էր:
Չեխական «Յաբլոնեց»-ի հետաքրքրվածության վերաբերյալ խոսակցություններից հետո Վարդանյանը շատ մոտ էր «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստն ու ակումբը համաձայնության չէին եկել անձնական պայմանագրի հարցում, սակայն «Լոկոմոտիվ»-ի նախագահ Վասիլի Կիկնաձեն ասել էր, որ տրանսֆերը հետաձգվել է մինչեւ ձմեռ: Ավելի վաղ տեղեկություններ կային նաեւ, որ նրան իր շարքերում է ցանկանում տեսնել «Ռոստով»-ը:
«Լոկոմոտիվ»-ն այս պահին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 30 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունեցող ունեցող «Ռոստով»-ին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով, իսկ առաջատարը 33 միավորով «Զենիթ»-ն է: «Սոչի»-ն, որի կազմում հանդես է գալիս նաեւ ՀՀ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը եւ որտեղ աշխատում է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 15 խաղում վաստակել է 13 միավոր:
Վարդանյանը 69 հանդիպում է անցկացրել «Փյունիկ»-ի կազմում: Դարձել է 13 գոլի ու գոլային 10 փոխանցման հեղինակ: ՀՀ ազգային հավաքականում մասնակցել է 3 խաղի, խփել է 1 գոլ:
Վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հայկական ֆուտբոլի քննարկումների գլխավոր թեմաներից էր: ՀՀ Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի 12-րդ տուրի «Արարատ»-ի դեմ խաղում ոչ մարզական պահվածքի համար կարմիր քարտ ստացավ, հետո էլ որակազրկվեց 6 ամսով: Հանգստյան օրերին ներողություն խնդրեց պահվածքի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT