Աշակերտների համար 5 օր դասախոսություն կկարդան Հենրիկ Հովհաննիսյանը, Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Արմեն Էլբակյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար՝ միտված ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Ծրագրի մեկնարկի մասին այսօր  ազդարարել, ներկաներին ողջունել և մասնակիցներին բարի ընթացք է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, թատրոնի հարգելի ղեկավարներ, լրագրողներ, «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեր հերթական կրթամշակութային նախագծերից է: Արդեն ավանդույթ է դառնում, որ պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ, մենք իրականացնում ենք նման ծրագրերի շնորհանդեսներ, որոնք մեր խորը համոզմամբ, լուրջ ազդեցություն են ունենալու ոլորտի զարգացման վրա: Այդ նախագծերից է դպրոցականների աբոնեմենտային ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի բոլոր դպրոցներում. ծրագրի շրջանակում մեր աշակերտները հնարավորություն ունեն մեկ տարվա ընթացքում աբոնեմենտով այցելելու թատրոն, թանգարան, համերգասրահ: Կրթական նախագծերից է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, երբ պետության տրամադրած դրամաշնորհով անվանի արվեստագետներն այցելում են ուսումնական հաստատություններ և ներկայացնում իրենց արվեստը, «ԴասԱ» նախագիծը՝ դասական երաժշտության վարպետների այցելությունները դպրոցներ, որից հետո աշակերտներն են այցելում համերգասրահներ՝ ունկնդրելու դասական երաժշտություն»:

Թվարկելով իրականացրած կրթամշակութային ծրագրերը՝ նախարարը տեղեկացրել է, որ այդ նախագծերին կհաջորդի Մայր թատրոնի հետ կազմակերպած «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը: Նախարարի խոսքով` այս ծրագիրը, նախ, ծանոթացնելու է ավագ դպրոցների աշակերտներին Մայր թատրոնի և ոլորտի հետ, ապա օգնելու է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Աշակերտները լսելու են ավելի քան 10 դասախոսություն, այնուհետև՝ հնարավորություն են ունենալու իրենց գիտելիքները կիրառել գործնական պարապմունքների ժամանակ, ծանոթանալով անգամ թատրոնի տնտեսության վարմանը, ինչը շատ կարևոր է»,-պարզաբանել է նախարարը։

Ա. Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ «Դասարան+Դասական» պիլոտային ծրագիրը, որն այժմ իրականացվում է միայն Երևանում, մյուս տարվանից կընդգրկի նաև մարզերի դպրոցները և կդառնա համապետական:

Ներկայացնելով նախագծի նպատակն ու ընթացքը՝ ծրագրի ղեկավար, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է, որ երևանյան դպրոցներից մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 250 աշակերտ։ Մասնակիցներին ժամանակ կտրվի գրելու շարադրություն՝ հայ թատերարվեստին նվիրված թեմաներով։ Շարադրության արդյունքների ամփոփման միջոցով կընտրվի 60 աշակերտ։ Նրանք հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել նոյեմբերի 12-16-ը անցկացվելիք սեմինար-դասախոսություններին։   

Տեղեկացնենք, որ «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում», «Թատերական գործի կազմակերպում» թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները. թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և այլ հայտնի թատերագետներ ու մշակութային գործիչներ։ Հինգօրյա դասախոսությունները կուղեկցվեն նաև ներկայացումների դիտումներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2134 դիտում

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Էդ 200 մլն դոլարը պա՞պդ է կտակել, թե՞ Հեյդարն է նվիրել, Քոչարյան. ումի՞ց ես ժառանգել. Մկրտչյան

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն