Կուրթանում կարտոֆիլը որդնած է. Գյուղացիներն ահազանգում են.(լուսանկարներ)

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան գյուղի կարտոֆիլի բերքի մեծ մասն այս տարի որդնած է: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Կուրթան համայնքի բնակիչ Վահե Խաչիկյանը պատմեց, որ կարտոֆիլի վրա որդեր նկատել են այն ժամանակ, երբ բերքի փոքր հատվածն էին հանել: Բերել են տուն, վրան անցքեր են նկատել, հետո արդեն պարզ է դարձել՝ կարտոֆիլի միջով որդեր են անցել, մի մասի մեջ էլ բնակություն հաստատել.

«Սկզբում մտածեցինք, թե խոտի արմատներն են մտել կարտոֆիլի մեջ, հետո արդեն տեսանք, որ կարտոֆիլի մեջ ինչ-որ բան է շարժվում, սկսեցինք ավելի ուշադիր նայել, ու երբ-որ տեխիկայով հանեցինք, պարզվեց որ ամբողջն է այդպիսին, ու որ կարտոֆիլը վարակված է: Հարեւաններն էլ էին ասում, որ իրենց մոտ էլ կա: Տոննաներով հավաքված կարտոֆիլի մեջ գոնե մի հատ անվնաս կարտոֆիլ չկա, լավագույն դեպքում կարտոֆիլը մի տեղից է ծակած, կարտոֆիլ կա՝ մի քանի տեղից»,-պատմեց Վահեն:Վահեի խոսքով՝ պատկան մարմինների կողմից տարեսկզբին որեւէ ուսումնասիրություն չի եղել, որ գոնե կարողանային գյուղացուն իրազեկել հնարավոր վտանգների մասին, մինչդեռ նույն խնդիրն առաջացել է Արարատյան դաշտում, որի դեմն առնելոււ համար պետական ծրագիր է իրականացվել, խնդիրը լուծվել է, բայց ահա Կուրթանում որեւէ մասնագետ որեւէ քայլ չի արել:

Վահեին հասած տեղեկություններով՝ նման խնդիր առաջացել է նաեւ մարզի այլ համայնքներում. «Մենք 8 տոննայից ավելի կարտոֆիլ ենք հանել հողից, բայց ամբողջը որդը կերած է, սա վաճառքի ենթակա չէ: Ու եթե ժամանակին կարտոֆիլը հողից հանելուց հետո տեսակավորում էին ըստ մեծության, այսօր արդեն տեսակավորում են շատ որդը կերած, քիչ որդը կերած ու նեխած»:

Խնդիրը նկատելուց հետո Վահեն այդ մասին գրել է սոցցանցի իր էջում, արձագանքել են էկոնոմիկայի նախարարությունից, խոստացել, որ կտեղեկացնեն մասնագետներին, արձագանքել են նաեւ ՍԱՊԾ-ից, եկել են, կարտոֆիլից նմուշներ վերցրել, սակայն մինչ օրս թե որեւէ գերատեսչությունից, թե ՍԱՊԾ-ից որեւէ պաշտոնական պատասխան չեն տվել բնակչությանը: Կարտոֆիլի ցանքսի հարցում մասնագիտացած բնակիչներն ու մասնագետները իրար մեջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ նշել են, որ տվյալ հիվանդության առկայության դեպքում մի քանի տարի դեռ չպետք է տվյալ հողամասում կարտոֆիլ ցանել:

Բնակչի պատմելով՝ խնդիրը ավելի քան լուրջ է, քանի որ բացի այն, որ կարտոֆիլը որդնած է, դեռ պետք է պարզել՝ արդյոք կարելի է այն օգտագործել սննդի մեջ. «Գյուղում մարդիկ կան, որ ասել են, թե իրենց կարտոֆիլի վիճակն այնքան վատ է եղել, որ անգամ դաշտից չեն հավաքել, մի մասն էլ հավաքած կարտոֆիլը ձորն է լցրել: Թող գոնե հիմա մեզ ասեն՝ էս որդը կերած կարտոֆիլը անվտա՞նգ է անասուններին տալու համար, առավել եւս՝ մեր օգտագործման, որ հետո չպարզվի, թե  որեւէ հիվանդություն է անցել օրգանիզմ: Սրան զուգահեռ մենք պետք է իմանանք եկող տարի կարող ենք մշակել հողամասը, թե ոչ, ու վերջապես՝ այստեղ գյուղացուն վնասի փոխհատուցման հարց կա: Մարդիկ միլիոնավոր դրամներ են կորցրել, բանկերում վարկեր ունեն»:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք խնդրին ծանոթ են դեռ հունիս ամսից: Ահազանգը ստանալուն պես գնացել են համայնք ու ցեցի թակարդ տեղադրել: Ահազանգը հաստատվել է, ուղարկել են լաբորատորիա. «Համապատասխան ծառայության աշխատակիցները մեր մասնագետների հետ այցելել են գյուղ, թակարդներ տեղադրել, տեղադրելուց հետո մոնիթորինգ են իրականացրել, թակարդներն ուղարկել են լաբորատորիա, պարզվել է, որ սա հարավամերիկյան ցեցի դեպք է: Դրանից հետո տվյալ ծառայության աշխատակիցները համայնքնապետարաններին իրազեկման թերթիկներ են բաժանել, թե ոնց պայքարեն այդ վնասատուների դեմ, հատուկ ագրոտեխնիկական միջոցառումներ կան դեպքերը բացառելու համար, բայց չգիտես ինչու բնակիչներն ասում են, թե տեղյակ չեն եղել, պարզապես պետք է միջոցառումները իրականացնեին, որ այդ դեպքերից խուսափեին»:

Մարզի ոլորտի պատասխանատուի խոսքով՝ ներկա դրությամբ էկոնոմիկայի նախարարությունում քննարկումներ են իրականացվում համապատասխան կառույցների հետ, թե ինչ միջոցառումներ պետք է արվեն. «Ցեցը միշտ էլ եղել է, պարզապես այս տարի ակտիվություն է գրանցվել»:

Արտյոմ Շահվերդյանն ասաց նաեւ, որ իրենց կողմից ամեն ինչ արվել է մնացածը պետք է հողոգտագործողն աներ. «Պետությունը դրա համար դեղ չի բաժանում, խնդիրն ուսումնասիրում է, տալիս է դրա լուծման ճանապարհը, մնացածը գյուղացին պետք է աներ»:

Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ հարավամերիկյան ցեց հայտնաբերվել է ոչ միայն Կուրթանում, այլ նաեւ Վարդաբլուր եւ Արեւածագ համայնքներում. «Սա արտակարգ դեպք չի, որ վնասի փոխհատուցման մասին խոսենք, սա հնարավոր էր կանխարգելել, հետեւաբար փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»:

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԺ-ն զանգահարեց նաեւ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանի հետ, ով սակայն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7378 դիտում

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում