Երևան
12 °C
Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու շուրջ ձեւավորված քննարկումներն ավելի են թեժացել. ուսանողները դուրս են եկել համալսարանական պատերից եւ փորձում են խնդրի մասին բողոքի ցույցերի միջոցով բարձրաձայնել:
Հարցի վերաբերյալ կարծիքները երկուսն են. հանրության մի մասը պնդում է, որ նշված առարկաները պետք է պարտադիր լինեն հայ լինելու համար եւ խոսում են ազգային արժեքների մասին, մի մասն էլ այն կարծիքին է, որ բուհում մասնագիտական կրթություն է պետք ստանալ:
«Աճառյանները պետք է ծնվեն հայ բանասիրության ֆակուլտետում, իսկ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ»,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ մարդը բուհ ընդունվում է որոշակի կողմնորոշմամբ:
Դեկանի կարծիքով՝ համալսարանական մոտեցում չէ բուհում գրել, կարդալ սովորելը, քանի որ այսօր պետք է քայլենք աշխարհի համալսարաններին համընթաց:
Վահրամ Դումանյանը ստեղծված իրավիճակի մասին մամուլում շրջանառվող լուրերը մանիպուլյացիա անվանեց, քանի որ որեւիցե մեկը չի ասել, որ առարկաները հանում են, այս դեպքում՝ ո՞րն է խնդիրը: Դեկանը շատ բնական համարեց քննարկվող օրենքի նախագծի այն կետը, որով հանվում է պարտադրանքը, սակայն այսօր տեղի ունեցող ակցիաները նրան մեկ հարցի են հանգեցնում՝ մենք պայքարո՞ւմ ենք ակադեմիական ազատության դեմ: Դումանյանի խոսքով, մտավորականին, համալսարանականին որեւիցե բան պարտադրելը ճիշտ ու հաճելի չէ: Այսօր բուհում ուսուցումը կատարվում է հայերենով, ինչը ենթադրում է, որ ընդունվողները տիրապետում են այդ լեզվին:
Մասնագիտական լեզու դասավանդելու վերաբերյալ պնդումներին դեմ չէ, այս դեպքում՝ պետք է առաջարկ ներկայացվի, դասընթաց մշակվի, որը հետաքրքիր կլինի: Դեկանն այսօր ուսանողների կատարած ակցիաները եւ ընդհանուր միջավայրը, որն առկա է, դրական է համարում. բուհում անկաշկանդ են ե´ւ ուսանողները, ե´ւ դասախոսները, նախկինում այդպես չէր, սա ձեռքբերում է բուհի համար:
«Շատ հարգում եմ մեր սիրելի ուսանողներին, ես միշտ եղել եմ իրենց կողքին, ողջունում եմ իրենց ոգին, սակայն ինձ մոտ հարցեր կան, պարզ չէ հարցի դրվածքը»,- նշեց դեկանը՝ ավելացնելով, որ այսօր երիտասարդները համալսարանական պատերից դուրս են բողոք հնչեցնում, որովհետեւ այդ պատերի ներսում իրենց ձայնը չլսեցին: Դեկանի խոսքով՝ ուսանողները պարզապես չեն վստահում գիտական խորհրդին: Ինչպես պատմեց Դումանյանը, նա կապ է տեսնում այս ակցիաների եւ վերջերս ուսանողների կողմից իրականացրած արտահերթ նիստի մասին, որտեղ գիտական խորհուրդը նույնիսկ օրակարգը չհաստատեց եւ չլսեց նրանց բարձրաձայնած խնդիրները:
«Ես չէի կիսում ուսանողների տեսակետը, համամիտ չէի բարձրացրած հարցերին, սակայն նրանց ընդհանրապես թույլ չտրվեց արտայատվել»,- նշեց Դումանյանը՝ հավելելով, որ սկզբից եւեթ դեմ է խոսել, ասել, որ պետք է ուսանողների հետ հարցերը քննարկել:
Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի կարծիքով՝ այս մոտեցումը, իրականացված ցույցերը ճիշտ չեն, պետք է միտինգային խոսակցությունները թողնել մի կողմ եւ հստակ նայել կյանքին, տեսնել, թե ինչ են դասավանդում բուհում: Ուսանողը, որը վաղը քիմիկոս է դառնալու, պետք է բուհում նորից սովորի այն պարզունակ բաները, որ պետք է ուսաներ դպրոցում: Դեկանը վրդովված է. նրա խոսքով՝ այդ ժամերին մասնագիտական ոչինչ չեն քննարկում. ենթակա ու ստորոգյալ են ուսումնասիրում:
«Ի՞նչն է խանգարում, որ հայոց լեզվի ընդունելության քննությունը նորից վերականգնվի, ինչպես եղել է ժամանակին եւ դրանով սահմանափակվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե քննությունը ուսանողը չհանձնի, կգնա, լեզուն կսովորի եւ այդ ժամանակ բուհ կընդունվի: «12 տարի դպրոցում սովորելուց հետո՝ եթե չեն կարողանում քննություն հանձնել, անհեթեթություն է»,- նկատեց Տարիել Ղոչիկյանը:
Ինչպես պատմեց ֆակուլտետի դեկանը, ավագ սերնդի դասախոսները, ովքեր ժամանակին դպրոց են հաճախել, ի տարբերություն այժմյան սերնդի, ընդունելության քննություն են հանձնել, որը նշանակում էր, որ տվյալ անձն ամբողջ ծրագրով յուրացրել է հայոց լեզուն եւ հայ գրականությունը, իսկ բուհում նա արդեն պետք է մասնագետ դառնա: Դեկանի կարծիքով՝ եթե ոչ մասնագիտական առարկաներ անցնեն, ապա ե՞րբ պետք է մասնագիտություն սովորեն. քիմիկոսին չեն կարող քիմիա սովորեցնել՝ ֆակուլտետն ավարտելուց հետո՝ պատճառաբանելով, որ նա դպրոցում լեզու չի սովորել, պետք է բացը լրացնել:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում շարունակվել է դասադուլը: Ուսանողներն երթով շարժվել են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ նրանց են միացել խմբեր ռոմանագերմանական, արեւելագիտության, պատմության եւ այլ ֆակուլտետներից: Նրանք ուղեւորվել են դեպի կառավարության շենք, որտեղ միացել են ՀՅԴ երիտասարդական միությանը: Հավաքվածները վանկարկել են «Արայի՛կ, հեռացի՛ր»: Նրանք տարբեր գրությամբ պաստառներ են պարզել. «Պահանջվում է ԿԳՄՍ նախարար», «Հայ ա մետ», «#գործ կա»:
Մասնակիցներն իրենց բողոքի ցույցը շարունակել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքել են նաեւ «Մել» ֆիլմի համար գումարներ հատկացնելու, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում, որպես այդպիսին, չդասավանդելու հեռանկարի դեմ: Նախարարի հեռանալու պահանջը երբեմն վանկարկել են անգլերենով՝ պատճառաբանելով, որ ոչ հայերեն լեզուն նախարարին ավելի հասկանալի է: ՀԱյտարարել են, որ նստացույց են սկսում:
Այս պահին մասնակիցների մի մասը շարունակում է նստացույցը նախարարության շենքի առաջ, երիտասարդներն իրենց հետ քնապարկեր են տարել եւ պատրաստվում են գիշերն անցկացնել այնտեղ:



Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT