«Ռոյալ Արմենիա». դատը մեկնարկում է. եւս մեկ ապօրինություն

09/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 9-ի համարում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, եկող ուրբաթ կսկսվի «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանի դատաքննությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պարգեւ Օհանյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանը եւ Ղազարյանը մաքսանանեգության եւ փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրվեցին այն բանից հետո, երբ համարձակվեցին պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը իրենցից կաշառք է պահանջում: ՄՊԿ-ի ղեկավարությանը կոռումպացված լինելու մեջ մեղադրելուց հետո` 2004թ. ամռանը, միանգամից մի քանի գերատեսչություններ սկսեցին զբաղվել «Ռոյալ Արմենիայի» հարցով, եւ մի քանի ամիս անց` 2005թ. գարնանը, ՄՊԿ-ի տրամադրած նյութերով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում էլ այդ նույն տարվա հոկտեմբերի 10-ին Հակոբյանը եւ Ղազարյանը կալանավորվեցին: Իսկ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարության կողմից կոռումպացված լինելու մեջ մեղադրվող ՄՊԿ-ի ղեկավարությունն արժանացավ Հայաստանի ղեկավարության գովասանքին` «լավ» աշխատելու համար:

«Ռոյալ Արմենիայի» գործը վարույթ ընդունելու որոշումը Պ. Օհանյանը կայացրել է երեկ: Պարզվում է` մինչ այդ, դեռեւս հոկտեմբերի 24-ին, Հակոբյանի եւ Ղազարյանի դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավոր Օհանյանին միջնորդել է իր պաշտպանյալների քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության: Որպես միջնորդության հիմնավորում մատնանշվել են փաստեր, ըստ որոնց, նախաքննության մարմինը, ավելի կոնկրետ` ԱԱԾ քննիչ Մնացական Մարուքյանը խախտել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի դրույթներ: Հակոբյանի եւ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նրանց պաշտպանները եւ հարազատները բազմաթիվ անգամներ հանրությանը տեղեկացրել են քննության ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների եւ ապօրինությունների մասին:

Սակայն վերը նշված միջնորդության առիթ դարձած դեպքը, կարելի է ասել, գերազանցում է բոլոր սպասելիքները:  Հակոբյանի եւ Ղազարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է սեպտեմբերի 15-ին: Կազմվել է համապատասխան արձանագրություն, որում մեղադրյալներ Հակոբյանը եւ Ղազարյանը նշել են, որ ցանկանում են ծանոթանալ քրեական գործի նյութերին: Այն, որ մեղադրյալները նախաքննության ավարտից անմիջապես հետո իրավունք ունեն ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերին, ամրագրված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով եւ «ՄԻՀԱՊ մասին» եվրոպական կոնվենցիայով: Սակայն, ինչպես պաշտպանն է նշել իր միջնորդությունում, քրեական գործի նյութերն իր պաշտպանյալներին եւ իրեն տրամադրելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն:

Հետագայում` հոկտեմբերի 23-ին, Հակոբյանի դիմումի հիման վրա, դատավոր Օհանյանը մեղադրյալների պաշտպանին է հանձնել նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը: Նյութերի հետ ծանոթանալուց հետո պաշտպանը եւ մեղադրյալները հայտնաբերել են, որ դեռեւս հոկտեմբերի 6-ի եւ հոկտեմբերի 7-ի ամսաթվերով քննիչ Մ. Մարուքյանը կազմել է արձանագրություններ` մեղադրյալներ Հակոբյանին եւ Ղազարյանին ու նրանց պաշտպանին քրեական գործի բոլոր նյութերը ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին: «Արձանագրությունների բովանդակությունները ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ ինչպես մեղադրյալներին, այնպես էլ պաշտպանին քննիչի կողմից նախաքննության ավարտը հայտարարելուց հետո գործը երբեք չի ներկայացվել, չի առաջարկվել ծանոթանալ քրեական գործի նյութերին»,- նշված է միջնորդության մեջ:

Այլ կերպ ասած, Հակոբյանը, Ղազարյանը եւ նրանց պաշտպանը իրենց համար անակնկալ պարզել են, որ քրեական գործի նյութերում կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ է դրված: Թե ինչո՞ւ է քննիչն այդպես վարվել, կարծում ենք, պարզից էլ պարզ է` մեղադրյալների իրավունքների խախտման փաստը ինչ-որ կերպ քողարկելու համար:

Պ. Օհանյանի կողմից Հակոբյանի եւ Ղազարյանի քրեական գործը վարույթ ընդունելու որոշմամբ միեւնույն ժամանակ մերժվել է նաեւ միջնորդությունը: Այսինքն, մեղադրյալների իրավունքների այս խախտումը եւս, որը թույլ է տրվել նախաքննության մարմնի կողմից, այլեւս ենթակա չէ շտկման, քանի որ այն կարող էր շտկել միայն հենց խախտողը` գործը լրացուցիչ նախաքննության համար ետ ստանալուց հետո: «Ռոյալ Արմենիայի» գործին ծանոթ իրավաբանները փաստում են, որ սա այն «դասական» գործերից է, որը ցանկացած պահի վեր հանվելուց եւ լրացուցիչ քննվելուց հետո կարող է պատուհաս դառնալ բոլոր այն պաշտոնատար անձանց գլխին, ովքեր երբեւէ դրան առնչություն են ունեցել:

Այլ կերպ ասած, «Ռոյալ Արմենիայի» գործն իրականում քրեական գործ է ընդդեմ ներկա իշխանությունների, որը ապագայում հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել, թե ինչպես են այժմյան իշխանությունները հաշվեհարդար տեսել իրենց ենթարկվել չցանկացող խոշոր գործարարների հետ: 

Վահագն Հովակիմյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19783 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է